Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԻՇԵԼ ՓՈԼԱԴՅԱՆ

ԿԱՄԱՐԻ ՍՏՎԵՐԸ

Շատերն են գրել և կգրեն, որ գրել են, զուր են գրել Եվ կգրեն, շատ կգրեն, որ տխուր են և կգրեն, որ շատ են գրել շատերի մասին և կգրեն Նրանք, ովքեր գրել են կամ մտածել են, որ գրել են..

1963

Գարնանային Երևան... Եվ ինչ-որ անբավարարվածություն, որը, չգիտես ինչու, ստիպում է քեզ փողոց դուրս գալ:

Սկսում ես քայլել: Մի պահ քեզ թվում է, որ չմտածված քայլեր են, հենց այնպես... Մելանխոլիա... 

Բայց, քեզանից անկախ, քայլերդ գնում են ինչ-որ ուղղությամբ, քեզ ինչ-որ տեղ են տանում: Ուզում էիր անիմաստ քայլել, բայց ոտքերդ ինչ-որ տեքստ են գրում, ինչ-որ բան ասում: Այդ պահին հասկանում ես, որ մյուսներն էլ են գրում` ամենօրյա միապաղաղ տեքստ, ոմանք գուցե և ինչ-որ ողբերգություն: Իմիջիայլոց, ո՞ւր են տանում քեզ քո քայլերը: Այդքան էլ տարբերակներ չկան` Հրապարակ, Օպերա, Մոնումենտ կամ էլ Մատենադարան: 

Պարզ է՝ ամեն անգամ քայլերդ տանում են քեզ դեպի մի իմաստային կենտրոն: Կարծես թե գտնվում ես այդ կենտրոնների ձգողական ուժի ազդեցության տակ: Եվ դա անցած ճանապարհները նմանեցնում է տարօրինակ մի տեքստի: Վերջիվերջո, քայլելը նույն բանն է, ինչ գրելը: Քաղաքը, այդպիսով, դառնում է հսկայական, բազմահատոր վեպ` միլիոնավոր գործողություններով, ուր ամեն մեկը գրում է իր ճակատագիրը:

Մատենադարանը` երևանյան տարածության մեջ, անկասկած, ներկայացնում է իմաստային հանգույցներից մեկը, գուցե ամենակարևորը. կարելի է բարձրանալ դեպի Մատենադարան (ճանապարհ դեպի իմաստը), կարելի է իջնել Մատենադարանից (բաշխել իմաստը), կամ էլ Մատենադարանից նայել քաղաքին (հիանալի իմաստային հանդեսով` մտանայել): 

Սակայն Մատենադարանը նման չէ Հրապարակին (մի ուրիշ հանգույց). Մատենադարանը հագեցված է ուրիշ, յուրօրինակ իմաստով: Չէ՞ որ Մատենադարանում են գտնվում հայկական ամենահին ձեռագրերը, հայ մշակույթի և պատմության երաշխիքը, սկիզբը... Սկզբում կար Մատենադարանը:

Իսկ Հրապարակն արդեն քաղաքական, հասարակական տարածություն է, այնտեղ է գտնվում կառավարական շենքը: Հետևում, հեռու-հեռու, իր ճերմակ հսկայությամբ նստած է մի ուրիշ, միլիոն անգամ ավելի հզոր իմաստային կենտրոն` Արարատը... 

Չէ՞ որ նա է «վեպի վերջը», աշխարհի անկումը և վերածնունդը, այսինքն` Նոյի տապանը... Բայց վերադառնանք Հրապարակին: Հրապարակը գալիս է Մատենադարանից հետո: Ինչո՞ւ...

Որովհետև նա կարող է գոյություն ունենալ միայն այն ժամանակ, երբ տրված է իմաստային սկիզբ, արդարացում. Հրապարակը կա, քանի որ Մատենադարանում ինչ-որ ձեռագիր երաշխավորում է այն: 

Առաջ, քառասուն տարի առաջ մի ուրիշ բարձրության վրա գտնվում էր մի ուրիշ երաշխիք` Մանումենտը և Ստալինի արձանը, բայց այն, չգիտես ինչու (ավելի ճիշտ` գիտես) չդիմացավ ժամանակի փորձությանը: Մատենադարանը ավելի հին էր, ավելի վստահելի...

Մնում է Օպերան: Մատենադարանի և Հրապարակի միջև: Որպես աստվածային երաժշտություն (Պլատոնը իսկույն կհամաձայներ), այն կապված է Մատենադարանի հետ, իսկ որպես վոդևիլ զվարճություն, Հրապարակի հետ:

Հետաքրքիր է, որ ղարաբաղյան առաջին հանրահավաքները տեղի էին ունենում Մատենադարանի տակ (իմաստի երաշխիք), իսկ այսօր դրանք տեղի են ունենում Օպերայի դիմաց: Ուշագրավ է Մատենադարանի ճարտարապետությունը: Նախ` նրա մուտքը, որը հիշեցնում է Մովսեսի մատյանը` իր տասը պատվիրանով: 

Պատուհաններ չկան, խիստ ու տպավորիչ պատեր, պետք է պաշտպանել գաղտնիքը: Ձեռագրերը գտնվում են «քրմերի» հսկողության տակ, որոնց վճարում է...

 Հրապարակը: Տեսնել մոտիկից ձեռագրերը` կարող են միմիայն վստահելի անձինք: Լռության մեջ, ուշադրություն, սա մի հասարակ գրադարան չէ ուսանողների համար, ովքեր հաճախ չունեն ոչ մի հարգանք: Ոչ, սա գրադարան չէ. սա հայ մշակույթի դամբարանն է: Այստեղ ապրում է իմաստը:

Ամեն մի ազգ իր պարտականությունն է համարում պաշտպանել իր մշակույթի հիմքերը` ինքնապահպանման բնական բնազդ: Հարցը դա չէ, այլ հետևյալը. կարո՞ղ է, արդյոք, մշակույթն ընդհանրապես զարգանալ, բարգավաճել, երբ նրա ամեն մի քայլին առաջանում են արգելքներ` հանուն այդ նույն հիմքերի: 

Մշակույթն իր էությամբ կարիք ունի հերքումի. ժխտման, և դա ամենևին չի նշանակում հիմքերի անհետացում: Հայրը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ որդին համաձայն չէ իր հետ:

Պետք է հաշտվի, եթե ցանկանում է, որ որդին, իր հերթին, ինչ-որ բան կառուցի: Իմիջիայլոց. ահա` ինչ է գրում վերոհիշյալ ձեռագրերի պաշտպաններից մեկը. «Պահպանեք իմ գիրը, փախուստի և պատերազմի դեպքում վերցրեք այն ձեզ հետ քաղաք, թաքցրեցեք այն: Իսկ խաղաղ ժամանակ, վերադարձրեք գիրքը եկեղեցուն, կարդացեք: Մի թաքցրեք այն, մի թողեք անբաց, քանի որ գաղտնի գրքերը միմիայն կուռքեր են»:

Մատենադարանի ստվերը, եթե վերցնենք Մատենադարանը որպես Օրենք (դեռ Մաշտոցից սկսյալ), շարունակում է մինչև օրս իր սանձի տակ պահել մշակութային կյանքը. վերադարձը հին ուղղագրությանը կարող է ծառայել որպես ակնհայտ օրինակ: 

Իհարկե, հայ մշակույթի պատմության մեջ եղել են և կան այսօր գրողներ, նկարիչներ, փիլիսոփաներ, որոնք փորձել են տարբերվել, ինչ-որ կերպ ազատվել կամարի ստվերից: Անկասկած: Բայց տարբերվել ինչ ձևով: 

Արտասահմանյան մշակույթին հետևելով, մի խոսքով, արտասահմանյան ըմբոստացումը Հայաստան տեղափոխելով: Դա է գուցե պատճառը, որ արտասահմանյան մշակույթն անտեսում է նրանց:

Ի՞նչ պետք ունի ֆրանսիական ընթերցողը Տերյանի, երբ նա ունի իր սեփական Վեռլենը: Նորը հայկական մշակույթի մեջ կարող է ծնվել միմիայն հայկական Օրենքի առկայության շնորհիվ: 

Եվ սա պահանջում է վիթխարի համարձակություն. պատրա՞ստ ես գնալ ինքդ քո դեմ. քանզի Օրենքն ինչ-որ կերպ դու ես: Քանի՜-քանի դար է արդեն, որ հայ մտավորականը ենթարկվում է նույն նենգ սպառնալիքին. հա՞յ ես, թե՞ ոչ. ինչպե՞ս կարող ես քո լեզուն և քո կրոնը ոտնահարել: 

Եվ մնում է վերադառնալ Մատենադարանին, այսինքն` կրկնել Հոր խոսքը: 

Զարմանալի չէ, որ հայ մտավորականը հայտնի էր և հայտնի է հատկապես իր թարգմանչական արվեստով: Հայաստանը դառնում է կամաց-կամաց մի մեծ թանգարան, բայց կա՞, արդյոք, մեկը հասկանալու համար, որ այդ նույն ժամանակ և այդ նույն պատճառով մեռնում է հայ մշակույթը... Ահա երեկոն... 

Քայլերդ անգիտակցաբար քեզ վերադարձնում են տուն: Տանը կնստես հեռուստացույցիդ առջև և կնայես, կունկնդրես Հրապարակին... Պետք է ընտրել նոր նախագահ... Իսկ այնտեղ` հեռվում, մշուշի մեջ Նոյի տապանը շարունակում է սպասել:

 

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ԴՈՒ ԻՆՁ ՉՆԵՐԵՍ

Դու ինձ չներես, իմ սե՛ր, անգի՜նս,

Արարատներս ո՜րբ են, անխնա՜մ,

Բոսոր է դարձել լազուր երկինքս,

Հոգիս խոցերից եղել արնաքամ: 

Դու ինձ չներես, որ սիրուս համար Ես չեմ պահանջել երկրիս ամրություն, 

Արարատնե՜րս չեմ ուզել որպես Սիրավառ սրտիդ հույժ վկայություն, 

Որ ակունքն եմ ես նոր արշալույսի, 

Բայց կորուստներիս ցա՜վն եմ մունջ կոծում, 

Որ քեզ սիրելով չեմ մղել մարտի, 

Քանի՛ Տիգրան է ոգիս բորբոքում... 

Ես ինչպե՞ս կոչվեմ սիրուհի, կին, մայր. 

Սիրառատ սիրտս քեզ չի՛ պատկանի,

Թե բազկիդ թափով չանես շանթահար Դժնի ոսոխին Մեծ Հայաստանի...

 

ԱՆՏԻԿ ԿԱՐՈՏ

Ես դեռ լսում եմ հին աստվածների աղոթքն անավարտ.

Գոյության քինոտ մարտերում ընկած՝ անթաղ ընդոծին,

Նրանց ոգեղեն պատմությունը դեռ շրջում է անպարտ,

Որ սարսուռներով բացվի մեր հոգու կո՛ւյր  մշուշներին:

Ուրվականները ե՜րբ պիտի գտնեն անդորր սրբագին.

Կրակին տրված հոգիներն անգամ դարձ են սպառնում,

Հեթանոսական այս ի՜նչ մրմունջ է իջած իմ  շուրթին,

Որի դեմ ծնկած մեղա եմ գալիս այսպես անդադրում:

Եվ ո՜ւմ հոգին է ինձ հաղորդակից դառնում  ակամա՝

Սրբած պատմության գորշ փոշիների շերտը վճռագույն Եվ հիշողության ինչ-որ անստույգ 

պատկերներ ահա 

Բերում են ի տես իմ նոր հավատի շուրթերն անհագուրդ:

... Դուք դեռ չեք սսկվել, և ես հոգուս մեջ  զգում եմ կրկին

Ինչ-որ հեռավոր մշտնջենական շշունջ ահարկու,

Ջնջե՛ք իմ կյանքի այս երգիծական

վայրկյանը չնչին,

Ճախրանքներ տվեք` ձեր մեհյաններին վերադառնալու...

***

Ի՜նչ երջանկություն, կանգնել հինավուրց

վանքերիդ առջև ու լո՜ւռ աղոթել,

աղոթել մեռած հին աստվածներին, նորին՝ աղոթել,

թարգմանիչ դառնալ լռող քարերին՝ սարսուռով պատվել,

կյանքը այս զգալ իմ երակներով հոսող արյան մեջ,

ու ալիքներին իմ մունջ մտքերի երերալ անվերջ, 

որտեղ չկայի՝ ինձ տեսնել այնտեղ,

թախիծը զգալ, որ չեմ լինելու,

և պատմությունը քարի լեզվի մեջ

բա՜րձր է հնչելու:

Ի՜նչ երջանկություն, կանգնել հինավուրց

քարերիդ առջև ու լուռ աղոթել,

և անագորույն դատը վերապրել ժամանակների,

ներկային ժպտալ ու ճանապարհել

Տիբրի մեղմահոս ալիքների հետ,

աղոթել սիրուն՝ կենաց խորհրդում,

կյանքին աղոթել...

***

Ի՜նչ ժխոր է. բառաթափը այս չարաղետ

Դատարկում է երկինքներս համբերության,

Ու մնում է աշնան շեմին մարմինս մերկ՝

Վրան գույներ՝ վառ, ճչացող անհուսության:

Մաքրում են մեր հետքերը թաց փողոցներից

(Աշուն-աղջիկ, այսքան դիեր ինչպե՞ս թողնեմ  անգերեզման)

Ես գիտեի՝ իմ բառերն են դավելու ինձ:

Տեսնես ո՜ւր է տանում ճամփան անդարձության:

Խորտակիր ինձ ծիծաղներիս ծովերում թաց,

Ափերիս մեջ էլ չի մնում գոլը վերջին:

Այսպես անգո, այսպես թափուր, անէացած

Ձեզ եմ տալիս սիրուց կառչած իմ լույս հոգին:

Մաքրում եմ ինձ երակներիս կապույտ լացից,

Շնկշնկացող լեզուներից` հրո, արյան,

Ու կախվում եմ ինձ վեր տանող այն պարանից՝

Փռփռացող լույսերի մեջ գունածածան...

***

Այնքան անգին է քեզ համար թախծել,

Նայել երկիրը լրող երկնքին,

Քո հեռուների մշուշը շոյել

Ու էլ չսպասել քո վերադարձին:

Այնքան անգին է քեզնով մեղանչել,

Միայնակ նստել սենյակում փոքրիկ,

Ոտքերս գրկած հանգիստ օրորվել,

Կարոտդ շոյել այսքան երգեցիկ:

Օդը նյութեղ է, մշուշը` մարմնեղ,

Դատարկիդ պահը ոսկեշուրթ քերթող,

Զառանցանքներս են քեզնով հեղեղվել

Թերթիս էջերին տարածվել տող- տող:

 

 

 

 

 

Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը