Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի տնտեսության զարգացման «արագացված» տարբերակն այլընտրանք չունի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am

«Ի-վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերությունը իր հետազոտական թևը հանդիսացող «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի միջոցով պատրաստել է Հայաստանի ազգային մրցունակության թվով յոթերորդ տարեկան զեկույցը «Աշխատատեղերի ապագան Հայաստանում» խորագրով: Հրապարակված ուսումնասիրությունում նշվում է, որ գործազրկության, միգրացիայի և ներառականության առանցքային մարտահրավերները հասցեագրելու համար անհրաժեշտ է թիրախավորել ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպ: Մյուս կողմից, Հայաստանում ավելի արագ և ներառական տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է զբաղվածության ընդլայնում: «Այլապես գործազրկության բարձր մակարդակը և աշխատանքային միգրացիան մեր երկրի համար դարձել են խրոնիկ մարտահրավերներ և հանգեցրել աշխատանքային ռեսուրսների էական կրճատման, ինչի արդյունքում 2017-ին շուրջ 560 հազար աշխատունակ ՀՀ քաղաքացի չի մասնակցել երկրում տնտեսական արժեքի ստեղծմանը, և ՀՀ-ում մոտ 55%-ով պակաս համախառն ավելացված արժեք է թողարկվել»:

 

Զեկույցում դիտարկվել է տնտեսական զարգացման ու աշխատատեղերի աճի երեք սցենար՝ իներցիոն, արագացված և բեկումնային: Առաջին՝ իներցիոն աճի սցենարը դիտարկվել է զարգացած և զարգացող տնտեսությունների միջև արտադրողականության երկարաժամկետ աճի տրամաբանության մեջ: Արագացված աճի սցենարը՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպը կարող է համապատասխանել համադրելի տնտեսությունների վերջին շրջանի բարձր աճի ժամանակահատվածի տեմպերին:

Երրորդ՝ բեկումնային սցենարը չի դիտարկվել՝ ելնելով անորոշության բարձր մակարդակից: Բայց ներկայացվել է արագ տեխնոլոգիական զարգացումների հնարավոր հետևանքների բնութագրման միջոցով, որոնք կարող են էապես վերափոխել տնտեսության ճյուղերն ու աշխատաշուկաները:

Իներցիոն աճի սցենարը ենթադրում է տնտեսության զարգացման եղած տեմպերի շարունակում, ինչը Հայաստանում զգալի թվով աշխատատեղերի ստեղծում չի նախատեսում, գործազրկության մարտահրավերը թողնելով չլուծված նույնիսկ 2030-ին:

Արագացված աճի սցենարը, համաձայն ուսումնասիրության հեղինակների, բերելու է կառուցվածքային գործազրկության վերացման, գործազրկության մակարդակի նվազման, կնվազի մեկ տասնամյակում՝ հասնելով համարյա գործազրկության բնական մակարդակի: Բայց այս սցենարի ապահովման համար անհրաժեշտ է առաջիկա տասնամյակում ՀՆԱ-ի առնվազն 7-7.5% հաստատուն տարեկան աճ: Երկու սցենարն էլ տնտեսության կառուցվածքային վերափոխում են ենթադրում: Հայաստանում արագացված տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Արդյունքում աշխատատեղերի թվի անկում է կանխատեսվում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ավելացում՝ ծառայությունների, վերամշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում:

 

Համաձայն ուսումնասիրության՝ Հայաստանում առկա է էական խզում աշխատուժի որակավորման, կրթական համակարգի առաջարկի և աշխատաշուկայի պահանջների միջև: Կատարված հարցումները ցույց են տվել, որ արդեն 2024-ին հայաստանյան ձեռնարկություններում աշխատանքների շուրջ 45%-ը կիրականացվեն մեքենաների գործածմամբ: Այդ դեպքում նորաստեղծ ծառայություններն ու ապրանքները պահանջում են նոր հմտություններ ու որակավորում, որոնք այս փուլում հայկական կրթական հաստատությունները բավարար չափով չեն տրամադրում:

2030թ. աշխատուժի միայն 27%-ը կլինեն աշխատաշուկա նոր մուտք գործողներ: Ամենամեծ մասնաբաժինը կկազմեն այս փուլում կրթության ցիկլն ավարտածները:

Ապագա աշխատատեղերի պահանջը բավարարելու համար այս աշխատուժն անհրաժեշտություն կունենա վերավորակավորման: Այդ համատեքստում ուսումնասիրողները գտնում են, որ անհրաժեշտ է լայնածավալ ներդրումներ կատարել մեր կրթության ոլորտում՝ աշխատատեղերի վերափոխվող պահանջները բավարարելու, ներառականություն ապահովելու, կրթության որակը բարձրացնելու և մարդկանց ապագայի աշխատատեղերը պատրաստելու նպատակով:

Տնտեսական կառուցվածքի համաշխարհային վերափոխումների և տեխնոլոգիական զարգացումների արդյունքում աշխատանքների պահանջները արագորեն փոխվում են, և դրան զուգահեռ մեծանում է ապագայում աշխատուժի կարիքի հետ կապված անորոշությունը: Անընդհատ և արագ փոփոխություններին շարունակաբար հարմարվելու ունակությունը մեծապես կախված է լինելու նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ արագ ձեռք բերելու ներուժից: Հետևաբար, Հայաստանը պետք է ձգտի դառնալ արագ սովորողների երկիր և այս տեսլականով առաջնորդվի ծավալվող համաշխարհային անորոշությունների պայմաններում: Դրա համար մեր կրթական համակարգում առանցքային պետք է դառնան շարունակական փորձարկումների վրա հիմնված էվոլյուցիոն մոտեցումները և պիլոտային ծրագրերի, փորձարկումների, ուսումնառության և փոփոխությունների միջոցով մոտեցումների բազմազանության ստեղծումը՝ հիմնված գիտելիքների առաջխաղացման վրա:

Փաստորեն, Հայաստանի տնտեսության զարգացման համար իներցիոն աճի սցենարը ոչ մի դեպքում չի բավարարում: Դա համարյա թե կնշանակի, որ երկիրը ապագա չունի և դուրս է մնալու աշխարհի վերոնշյալ զարգացումներից, հանդիսանալով որպես երրորդ աշխարհի երկիր: Չհաշված այն կարևորագույն հանգամանքը, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք ու աշխարհագրական ինչ տարածաշրջանում: Բեկումնային աճի սցենարը այն աստիճանի է հեռու մեզանից, որ անգամ ուսումնասիրողները դրանում շատ չեն խորացել: Դրա հավանականությունը խիստ փոքր է: Հետևաբար, մեզ այլընտրանք չի մնում, բացի, թերևս, արագացված աճի սցենարից, ինչի համար, սակայն, ինչպես նկատում են ուսումնասիրության հեղինակները, անհրաժեշտ է առնվազն 10 տարի տարեկան 7-7.5%-անոց տնտեսական աճ ունենալ: Ավելի համեստ ու իրատեսական, քան նախատեսում է վարչապետ Փաշինյանը: Սա արդեն առավելապես պայմանավորված է կառավարող թիմի պրոֆեսիոնալիզմով ու ընթացող համաշխարհային զարգացումների տեղեկացվածության մակարդակով (որ դարձյալ պրոֆեսիոնալիզմ է) ու դրանց համահունչ քաղաքականության իրականացումով և ոչ թե ոլորտների՝ ըստ ճաշակի ու ըստ նախասիրությունների տնօրինումից:

 

Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ «Քանի ժամ է` հարսը սպասում է»․ տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար (տեսանյութ) Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ) Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ. տուժածներ կանԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան Համասյան Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում