Ուկրաինայում 5-ամյա երեխան լուցկու հատիկներով խաղալիս հրդեհել է տան ձեղնահարկն ու չի կարողացել փրկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Ռովենսկի մարզի Ռոկիտնոյե շրջանային կենտրոնում մասնավոր տնտեսություն է այրվել: Հրդեհի վայրում փրկարարները երեխայի մարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Ռովենսկի մարզի արտակարգ իրավիճակների վարչությանը:
Հաղորդվում է, որ հրդեհի մասին հաղորդում փրկարարներն ստացել են նախօրեին ցերեկը: Հերթապահ հրշեջ ծառայությունը մեկնել է դեպքի վայր: Կրակը ոնչացրել է շենքի տանիքը և տոննայով խոտը: Մոխիրների մեջ փրկարարները 2014 թվականի ծնված երեխայի մարմին են հայտնաբերել: Կատարվածի հանգամանքները պարզվում են, սակայն նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել երեխայի խաղը կրակի հետ:
«Տղան խաղացել է լուցկու հատիկներով, բարձրացել է ձեղնահարկ, որտեղ շատ վառվող նյութեր են եղել (ծղոտ, փայտ) և պատահաբար հրդեհել է այն: Ակնհայտ է, որ երեխան վախեցել և թաքնվել է ձեղնահարկի անկյունում: Փրկվելու հնարավորություն տղան գրեթե չի ունեցել»,- ասել են փրկարար ծառայությունից: