Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների զինվորականները խաղաղապահ գործողություն են մշակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀավաքական անցտանգության պայմանագրի կազմակարպության (ՀԱՊԿ) 6 երկրի զինվորականները Տաջիկստանում խաղաղապահ գործողություն են մշակելու «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունների ժամանակ, հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՀԱՊԿ երկրների «Անխախտ բարեկամություն-2019» զորավարժությունների եզրափակիչ փուլը տեղի է ունենալու երկուշաբթի Տաջիկստանի Խարբ-Մայդոն զորավարժարանում: Դրան մասնակցելու են 6 պետությունների զորակազմեր՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի»,- նշված է օկրուգի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը անցկացնելու են հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողություն: