Ականապատ «նկուղից» խուսափելու համար.«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Թշնամին միայն սահմանից այն կողմ է.«Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք».«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սենատոր Պուշկովը բացատրել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման իմաստը Ականապատ «նկուղից» խուսափելու համար.«Փաստ» ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Թշնամին միայն սահմանից այն կողմ է.«Փաստ» Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ. Նախարարը հանդիպում է պետքարտուղարի տեղակալի հետ «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք».«Փաստ» Բանակցային գործընթացի համառոտ պատմությունը.Էդուարդ Շարմազանով Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են. «Ժողովուրդ» Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները. «Ժողովուրդ» Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում. «Իրատես» ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել. «Հրապարակ» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան. «Հրապարակ» ՄԱԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ) ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահը մեկնել է Վաշինգտոն Ղարաբաղի հարցով հանդիպումների նպատակով ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել

Ինչո՞ւ է գյուղատնտեսությունը անկում գրանցել. Փաշինյանը խոսեց դրա պատճառներից եւ մի լավ լուր հայտնեց

Past.am

Մենք խնդիրներ ունենք գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված. այս տարվա 10 ամիսների արդյունքով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4,8 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա այս առնչությամբ խոսեց մի նրբության մասին. «Դուք գիտեք, որ Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել. կոնյակի սպիրտ է ներկրվել Հայաստան երկար տարիներ, որը տեղավորելու համար ցույց են տրվել խաղողի մթերման ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Հիմա այդ մեխանիզմը փակված է եւ խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգրիտ են արտահայտվում:

Բայց գյուղատնտեսության հետ կապված նաեւ լավ լուր ունենք. 10 ամսվա նախնական օպերատիվ տվյալներով մենք ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման 15 տոկոս աճ եւ կենդանական ծագման գյուղմթերքի 3,3 տոկոս արտահանման աճ»,-ասաց վաևրչապետը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում տնտեսությունը շարունակում է ունենալ շատ լավ տրամադրություն. «Վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ տրենդն այնպիսին է, որ մարդկանց տնտեսական վարքագիծը համարվում է տնտեսագիտական հիմնական գործոն: Այսինքն հավասարումները, բանաձեւերը իրենց տեղը որոշակիորեն զիջել են հանրության տրամադրությանը: Ես ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում տնտեսական բավականին բարձր տրամադրություն կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

website by Sargssyan