Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում Եկեք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով. Փաշինյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան

Զորավար Անդրանիկի թանգարանի բակում կանգնեցվեցին Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի հուշաքարերը. «Եռաբլուրում» թույլ չեն տվել

Past.am

Զորավար Անդրանիկի թանգարանի բակում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կանգնեցվեցին Աղբյուր Սերոբի եւ Սոսե մայրիկի հուշաքարերը, որին ներկա էին ազատամարտիկներ, քաղաքական–հասարակական գործիչներ եւ քաղաքացիներ։

 

«Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի խոսքով՝ հուշաքարերը պետք է կանգնեցվեին Եռաբլուր պանթեոնում, բայց 2 օր առաջ բացասական պատասխան են ստացել։

 


«Գրությունը գրված էր, նկարն ուղարկված էր, բայց վերջում Եռաբլուրի գլխավոր ճարտարապետը թույլ չտվեց, որպեսզի հուշաքարերը տեղադրվեն Եռաբլուրում։ Ցավոք սրտի ես 10 մետր սեփական հող չունեմ, թե չէ կտանեի իմ հողի մեջ կտեղադրեի։ Պատճառաբանել են հուշաքարերի վրա արված զարդանախշերը. Աղբյուր Սերոբի եւ Սոսե Մայրիկի այս հուշաքարերն անպայման տեղադրվելու են Եռաբլուրում»,– ասաց Չիլինգարյանը։

 

Քանդակագործ–ազատամարտիկ Արտիկ Քոչարյանը, որը հուշաքարերի հեղինակն է, համաձայն չէ զարդանախշի դեմ խոսակցություններին. «Նշանը համարում եմ, որ մերն է, արիական նշանն է. եթե գերմանացիներն այն օգտագործել են, դա չի նշանակում, որ մենք մեր ունեցածից պետք է հրաժարվենք»,– ասաց հուշաքարի հեղինակը։

 

Սեյրան Չիլինգարյանի խոսքով՝ միջոցառումը չտապալելու համար են որոշել հուշաքարերը տեղադրել Զորավար Անդրանիկի թանգարանի բակում, բայց միջոցառումի ավարտից հետո կբանակցեն համապատասխան մարմինների հետ, որպեսզի հուշաքարերը տեղափոխվեն Եռաբլուր պանթեոն՝ Սոսե Մայրիկի խաչքարի 2 կողքերում կանգնեցնելու համար։

 

website by Sargssyan