Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանության ան­լուրջ մո­տե­ցումը գի­տու­թյանը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագիծը վերջին շրջանում հանրության մեջ լայն քննարկման և քննադատությունների առարկա դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց՝ այդ նախագծով որոշվել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Սակայն պարզվում է, որ հայագիտական առարկաների դասավանդման հարցը միակ խնդիրը չէ, որի հետ կապված լուրջ մտահոգություններ կան մասնագետների շրջանում: 

Եվ այն վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, որն, ըստ էության, նշանակում է ակադեմիայի լուծարում: 

Եվ զուր չէ, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագիծը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել գիտության ոլորտի ներկայացուցիչների մոտ: 

Նրանք կարծում են, որ այդ նախագծով գիտության կարգավիճակը իջեցվում է, և այն դիտարկվում է միայն բուհական համակարգի սպասարկման տեսանկյունից:

Իհարկե, գիտությունը շաղկապված է կրթության հետ, բայց գիտությունը ավելի լայն հասկացություն է, քան կրթությունը, և առանց գիտության կրթություն լինել չի կարող, բայց դա չի ենթադրում, որ գիտությունը պետք է խցկել կրթության ոլորտ: 

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը նկատել է, թե իզուր են գիտությունը բուհեր տանում, որովհետև գիտությունը բուհերում արդեն կա։ 

Ըստ նրա, սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ 

Իսկ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը նկատել է, որ նշված նախագծով գիտությունը գրեթե ոչնչացվում է, և այն դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին։

Գիտությունների ազգային ակադեմիան ՀԽՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 1943թ. նոյեմբերի 10-ին, որի 23 հիմնադիրակադեմիկոսների թվում էին Մ.Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ.Աճառյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք, և նպատակ է հետապնդել համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն` սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:

Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, սակայն ներկա շրջանում գիտության զարգացման հետ կապված լուրջ խնդիր կա, որն առաջին հերթին վերաբերում է պետության կողմից այս ոլորտին հատկացված միջոցներին և համապատասխան ուշադրությանը:

Գիտության ոլորտին կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները անբավարար են, և չկա մոտիվացնող որևէ գործոն գիտական գործունեությունը խրախուսելու ուղղությամբ: 

Ոլորտի մասնագետները միշտ էլ բարձրաձայնել են, որ գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է: 

2019 թվականին Հայաստանում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կրճատվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 0,23 տոկոսը՝ այն դեպքում, երբ 2016-ին գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմում էր ՀՆԱ-ի 0,27 տոկոսը, թեպետ դա էլ մի երևելի թիվ չէր, մեղմ ասած: 

2020-ին գիտությանն ուղղվող ֆինանսավորումն ավելացել է... 0 տոկոսով: Այնինչ ներկայումս տարբեր երկրներ շահագրգռված են ամեն տարի գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացնելու հարցում:

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անիմաստ գործուղումների և այլ գերշքեղ ծախսերի համար գումարի պակաս չկա, սակայն կարելի է լուծարել իրենից ազգային արժեք ներկայացնող Գիտությունների ազգային ակադեմիան: 

Սրանից հետո արդեն հասկանալի է, թե որքան արժեք ունեն կառավարության անդամների այն հայտարարությունները, թե իրենք շահագրգռված են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գործում:

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»