Զինված դիմակներով մարդիկ Կերբելա քաղաքում կրակ են բացել իրաքյան ցուցարարների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զինված դիմակներով մարդիկ Կերբելա քաղաքում կրակ են բացել իրաքյան ցուցարարների վրա։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 18 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է AP-ը՝ հղում կատարելով անվտանգության ուժերին։
Գրոհը տեղի է ունեցել, երբ իրաքցիները կրկին դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով կառավարությունում կոռուպցիայի, գործազրկության եւ քաղաքային ծառայությունների դեմ։
Բաղդադի եւ այլ քաղաքների փողոցներում տնտեսական ճգնաժամի դեմ զանգվածային ցույցերը սկսվել էին հոկտեմբերի սկզբին եւ երկշաբաթյա դադարից հետո վերսկսվել ուրբաթ օրը։
Քառօրյա բախումների ընթացքում սպանվել էր 72 մարդ։ Ցույցերի առաջին ալիքի ժամանակ զոհերի թիվը հասել էր 150-ի։
Կերբելայում արյունահեղությունը կարող է բեկումնային դառնալ մեծ թվով զոհերի պատճառով, քանի որ քաղաքը շիաների ուխտագնացության գլխավոր վայրն է։