Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախցին իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը. ԱԳ նախարարի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Կարեւոր է վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաեւ ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Այս մասին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի իր ելույթում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար,

Տիկին Գլխավոր քարտուղար, 

Գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ, այս ֆրանկոֆոն միջավայրում, որն ինձ այնքան հարազատ է դարձել: Նախեւառաջ ցանկաում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս՝ Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարին, ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Երեւանում կայացած Գագաթաժողովից անցել է ավելի քան մեկ տարի, բայց Ֆրանկոֆոնիայի այդ հիանալի հանդիպման օրերը դեռ առկա են մեր հիշողություններում:  Ինչ խոսք, բարեկամության նման պահերը գնահատելի են, սակայն մեր ստանձնած հավաքական պարտավորություններն են, որ պետք է Ֆրանկոֆոնիան դարձնեն գլխավոր դերակատար միջազգային հարաբերություններում, հուսալի մի ուժ` աշխարհի այսօրվա մարտահրավերներին պատասխանելու համար:

Մեր կողմից այն ժամանակ մատնանշված մարտահրավերները չեն փոխվել, իսկ մեր հասարակությունների ու միջազգային անվտանգության առջեւ ծառացած սպառնալիքներին մեր կողմից տրված պատասխանների արդիականությունն ավելի է ամրապնդվել:

Խաղաղությունը, համերաշխությունը, այն հիմնարար արժեքները, որը բոլորս կիսում ենք, շարունակում են մնալ «Ապրել միասին»-ի հիմքում՝ հանդիսանալով մեր ընդհանուր ժառանգության մի մասը եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման բանալին:

Առանց հանուն խաղաղության, ինչպես նաեւ ծայրահեղականության ու ահաբեկչության սպառնալիքների դեմ մեր համախմբման, այդ աղետը կշարունակի ծառայել իր նպատակին: Այսօր այն ազդում է Ֆրանկոֆոնիայի անդամ մի շարք երկրների վրա, ներառյալ Սահելի տարածաշրջանի երկրները, որոնք մեծ գին են վճարում ահաբեկչությանը դիմակայելու համար: Կարեւոր է կրկին վերահաստատել մեր աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարին: Մեր տարածաշրջանում, Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող թուրքական ռազմական ներխուժումը խորը մտահոգություն է առաջացրել՝ առաջ բերելով հումանիտար լուրջ ճգնաժամ, ինչպես նաեւ ռիսկեր՝ նպաստելու «Իսլամական պետության» վերականգնմանը՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով:

Առանց համերաշխության սկզբունքի հաստատման, աշխարհի տարբեր տարածաշրջանների բնակչության միջեւ անհավասարության բացն առավել ընդլայնվելու վտանգ է պարունակում, եթե, օրինակ, մենք համերաշխ մոտեցում չորդեգրենք գլոբալ տաքացման դեմ պայքարում կամ համերաշխության նույն ոգով մուտք չգործենք դեպի նոր տեխնոլոգիաների ոլորտ: 

Այդ իսկ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոնակոյի իշխանություններին` օվկիանոսների պաշտպանության եւ պահպանման թեմատիկան մեր ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչը նաեւ կարեւորում է առավելապես տուժած բնակչության բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Գիտակցելով, որ ֆրանկոֆոն տարածքում նորարարության եւ նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը պետք է մնա մեր օրակարգի հիմքում, Հայաստանի նախագահությունը ներկայացրել է բանաձեւի նախագիծ՝ ընդգծելով այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը պետք է ծառայեն՝ ի օգուտ մեր ժողովուրդներին, հատկապես՝ կանանց ու երիտասարդներին: 

Տիկին Գլխավոր քարտուղար, Ձեր իսկ կողմից նախաձեռնած համերաշխության սկսզբունքի շնորհիվ է, որ մենք բոլորս այսօր մեր աջակցությունն ենք հայտնում Հայիթիին:

Ի վերջո, գոյություն ունեն մարդասիրական արժեքներ, երկխոսության մշակույթ, կանանց եւ տղամարդկանց հավասարության, հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքներ, որոնք էլ ձեւավորում են Ֆրանկոֆոնիան, եւ առանց որի մենք չէինք կարողանա ապրել միասին: Բոլորս պարտավոր ենք հաշվի առնել այս ամենը: Այդ ամենն ամբողջությամբ արտացոլված են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մեջ: Այս ամենի պահպանումը պահանջում է մշտական զգոնություն, եւ դրանց խթանումը շարունակական բնույթ է կրում, որին ակտիվորեն հետեւում են ՖՄԿ-ն ու իր ինստիտուցիոնալ ցանցերը: 

Մենք հավատում ենք մարդու իրավունքների համընդհանուրությանը, եւ որ դրանց պաշտպանությունը պետք է տարածվի բոլոր մարդկանց՝ ողջ մարդկության վրա: Ուստի մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում պետք է ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ Արցախի ժողովրդի տնտեսական եւ սոցիալական իրավունքները: Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինել իր սեփական ճակատագիրը եւ կառուցել ավելի լավ ապագա իր գալիք սերունդների համար:

Մենք երախտապարտ ենք Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, որ Դուք ստանձնել եք կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության գործընթացի առաջմղումը՝ հիմք դնելով կրթության ոլորտի զարգացման համար, որի մասին խոսել եք անցած տարվա հունիսին Նջամենայում (Չադ) տեղի ունեցած միջազգային գիտաժողովում:

Մոնակոյի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար,

Տիկին Գլխավոր քարտուղար, 

Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ամփոփելով ելույթս՝ չեմ կարող չանդրադառնալ հոբելյանական այն միջոցառումներին, որոնք սպասում են Ֆրանկոֆոնիային 2020 թվականին:

Հիսուներորդ տարին կլինի մեր կազմակերպության պատմության հիմնաքարը: Բնական է, որ այն նախ պետք է նշվեր Նիգերիայի Նիամի քաղաքում, որտեղ 1970թ.-ի մարտի 20-ին ստորագրվել է «Ֆրանկոֆոն միջկառավարական առաջին կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիան:  Այլ կերպ ասած, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարությունը հատուկ նշանակություն կունենա այս տարի: Իսկ մենք էլ մեր հերթին, առանձնահատուկ շուքով կնշենք ֆրանկոֆոնայի երկամսյակը, ինչը կազմակերպում ենք արդեն ավելի քան տասը տարի:

Այնուհետեւ, կմեկնենք Թունիս՝ հիսուներորդ տարեդարձի գագաթաժողովին մասնակցելու: Այս բոլոր հիմնարար հարցերի շարքում մենք գիտենք, տիկին Գլխավոր քարտուղար, թե որքան եք կարեւորում փոփոխություններ կատարելու գործընթացը:

Մենք կրկին առիթ կունենանք քննարկելու այս հարցը նախարարների փակ նիստում:

Գագաթաժողովում Հայաստանի նախագահությունը լիակատար աջակցություն է հայտնում Ձեզ՝ կազմակերպության արդիականացման Ձեր ջանքերում:

Մենք տեղյակ ենք նաեւ առաջիկա գագաթաժողովի կազմակերպման հարցում Թունիսի իշխանությունների ողջ պատասխանատվության մասին: 

Մաղթում եմ նրանց հաջողություն եւ վստահեցնում, որ կանգնած ենք նրանց կողքին՝ պատրաստակամ կիսելու Հայաստանի նախագահության փորձը եւ միասին աշխատելու՝ հիսունամյակի Գագաթաժողովին հաջողության հասնելու համար»: 

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին