Քրդական ջոկատները կարող են ընդգրկվել Սիրիայի Զինված ուժերի կազմում․ ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔրդական ջոկատները, որոնք ընդգրկված են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման կազմում, կարող են ներառվել կառավարական զորքերի կազմում։
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական աղբյուրին, Դամասկոսում պնդում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման, ինչպես նաև «Ազգային ինքնապաշտպանական ուժերի», ոստիկանական ջոկատների լուծարումը և դրանց ընդգրկումը սիրիական կառավարական բանակի և ուժային կոտւյցների կազմում։
Սիրիայի կառավարությունը մտադիր է վերականգնել պետական հաստատությունների աշխատանքն այն շրջաններում, որոնք նախկինում գտնվում էին քրդական ուժերի վերահսկողության տակ։
Ինչպես նշում է պարբերականը, քրդերը, որոնք հոկտեմբերի 27-ին համաձայնել են կատարել ռուս-թուրքական պայմանավորվածության կետերը և նահանջել են թուրք-սիրիական սահմանային գծից, դեռևս հստակ պատասխան չեն տվել Հասակա, Ռաքքա նահանգների և Դեր Զորի արևելյան հատվածի՝ Դամասկոսի վերահսկողությանը վերադարձնելու վերաբերյալ։