Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սկզբունք­նե­րը կոպ­տո­րեն խախտ­վում և ոտ­նա­հար­վում են.իրա­վի­ճա­կը վեր­ջում կո­լապ­սի է բե­րե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեղին քարտ, ոտնահարվող սկզբունքներ, մարդու իրավունքների խախտումներ: Վերոնշյալներն արձանագրել է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը, որի հետ զրուցել ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի գնահատականների, ինչպես նաև մի շարք հարցերի մասին:

«Վենետիկի հանձնաժողովը, որպես միջազգային կառույց, մինչ օրս մշտապես փորձել է հնարավորինս դիվանագիտական լեզվով իր զգուշացումներն անել գործող իշխանությանը, որովհետև ինչպես բոլոր միջազգային կառույցները, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը առհասարակ փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ: 

Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը կարելի է որակել որպես դեղին քարտ, որովհետև, կարելի է ասել, արդեն շրջանցվեց դիվանագիտական լեզուն, ինչը շատ տրամաբանական էր ու սպասելի: 

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում հատվում են բոլոր հնարավոր կարմիր գծերը, ինչը հիմնականում իրականացվում է Սահմանադրական դատարանի շուրջ առկա գործընթացների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Մելոյանը:

Ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները՝ Գ. Մելոյանը շեշտեց նաև ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից զերծ մնալու կոչի կարևորության մասին. 

«ՍԴ-ի շուրջ ցանկացած գործընթաց պետք է պայմանավորված լիներ ՍԴ-ի կողմից իր լիազորությունների չարաշահմամբ կամ որևէ փաստարկով, որը թույլ կտար գործընթացներ իրականացնել: 

Օրենսդիր և գործադիր իշխանությունները միայն օրենքի շրջանակում պետք է գործեն: 

Զուգահեռ՝ կարող ենք փաստել, որ մինչ օրս ՍԴ-ն, ՍԴ-ի դատավորներից որևէ մեկը թույլ չեն տվել այնպիսի արարքներ, որոնք կարող էին գեներացված ու տարաբնույթ մեխանիզմներով ճնշում գործադրելու հիմք ստեղծել»:

 

Մեր զրուցակիցը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ որևէ միջազգային կառույցի գնահատական այստեղ արձագանք է ստանում այլ տեսանկյունից: 

Օրինակ՝ այս անգամ էլ քիչ չէին այն շրջանակները, որոնք նույն Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները դասեցին «ով են, որ մեզ բան ասեն» տրամաբանության մեջ: 

«Մտահոգիչ է նմանաբնույթ որակումներ տալը հատկապես պաշտոնատար անձանց կողմից, երբ միջազգային կառույցներն իրենց համար ոչ հաճո եզրակացություններ, խոսքեր կամ զեկույցներ են հրապարակում: Սա, թերևս, անթույլատրելի է: 

Միջազգային կառույցներն ակնհայտորեն տեսնում են, թե մեզ մոտ ինչ չափերի է հասնում սահմանադրության և օրենքների խախտման աստիճանը, ինչպես են հատվում նաև միջազգային կարգավորումների սահմանները: 

Նմանատիպ վարքագծի շարունակության արդյունքում միջազգային այլ կառույցների գնահատականներն են հաջորդելու: 

Այդուհանդերձ, մենք մինչ այս նման դրսևորումներ էլի էինք տեսել: 

Ավելի վաղ, երբ նույն Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցում ընդգծել էր, որ անդամ/դատավոր բառախաղը կյանքի իրավունք չունի, որովհետև հստակ ու աներկբա է սահմանադրության դրույթը, այդուհանդերձ, դրան հաջորդեց մի գործընթաց, որում իշխող քաղաքական ուժը կիրառեց անդամ/ դատավոր բառախաղը՝ հիմնվելով ընդամենը մեկ ու նրան աջակցող մի քանի իրավաբանների տարակարծության վրա: 

Ու սա այն դեպքում, երբ ամբողջ իրավաբանական հանրությունը, ինչպես նաև միջազգային կառույցներն իրենց գնահատականն արդեն տվել էին: Մյուս օրինակը այն քննադատությունը, աղմուկն ու ճնշումներն էին, որոնք եղան այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը միջազգային ակտերով նախատեսված գործընթացով դիմեց ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: 

Բայց ստացվում է, որ նույն մեխանիզմից օգտվելով՝ այսօր պետական մարմինները շարունակում են դիմել այդ կառույցներին՝ իրենց համար ցանկալի փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, միջազգային կառույցների գնահատականներին ականջալուր չլինելը լի է բացասական հետևանքներով. 

«ՄԻԵԴ-ի մի շարք նախադեպեր կան, որոնց համաձայն, ընդհանրապես արգելվում է օրենսդիրի կամ գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ցանկացած բնույթի միջամտություն, անկախ այն հանգամանքից, թե իրենք ինչպես են արդարացնում իրենց գործողությունները: 

Միջազգային կառույցները կրկին արձանագրում են, թե ինչ կլինի, եթե անտեսվեն նման հորդորները: 

Իսկ եթե այդ հորդորներն անտեսվեն, ավելի կոշտ գնահատական են ստանալու, վատթարանալու են միջազգային կառույցների հետ ունեցած այն հարաբերությունները, որոնց կատարելագործմանն ուղղված իշխանությունները ջանք են գործադրում: 

Իշխանությունը պետք է սա հաշվի առնի, որ հետագայում ավելի կոշտ գնահատականի չարժանանա: 

Առավել ևս, որ վերջին հարուցված գործերի շրջանակում ականատես ենք լինում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, և այդ բոլոր դեպքերն արձանագրվում են»:

Գոհար Մելոյանի դիտարկմամբ, որոշակի սահմաններ ավելի վաղ արդեն հատվել էին, բայց այս փուլում արդեն այլ իրավիճակի ենք անկանատես լինում:

«Մեկնարկը դատարանների մուտքերը շրջափակելն էր, երբ խոչընդոտվեց դատական իշխանության գործունեությունը: Սա իրավական պետությանը հասցված կոպտագույն հարվածներից էր: 

Իսկ հիմա արդեն արձանագրվում են փաստեր, երբ կոպտորեն խախտվում է իրավունքի գերակայությունը, ինչը հանգեցնում է ներքին իրավական անվտանգության լուրջ խնդրի: 

Իրավապահ մարմինները ոչ միայն ընթացակարգային, այլև բովանդակային շատ խախտումներ են թույլ տալիս: Եվ խնդիրն այն է, որ կարողանում են թույլ տալ, որովհետև դա ողջունվում է իշխող քաղաքական ուժի կողմից: 

Սա անթույլատրելի իրավիճակ է: Օրինակ՝ ունենք հարուցված քրեական գործ, որում ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները, և այդ նույն գործի շրջանակներում ուժը կորցրած, չգործող դրույթի հիման վրա մի ամբողջ գործ է կառուցվում: Սա աննախադեպ իրավիճակ է: 

Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ ձևավորված գործընթացի համատեքստում: ՍԴ-ի նկատմամբ ճնշումները կիրառվում են այն կառավարելի դարձնելու նպատակով: 

Վերջնարդյունքում իշխանության նպատակը իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնելն է ՍԴ-ից և այդ սահմանադրական մարմինը յուրայիններով լցնելը: Կարծում եմ՝ սա շատ բացասական երևույթ է: 

Գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ մի մարմինն ամբողջությամբ յուրայիններով լցնելուց հետո քայլ է արվում դեպի հաջորդ մարմինը: ՍԴ-ի շուրջ մյուս գործողությունների մեկնարկը տրվեց իշխանությունների համար ոչ ցանկալի որոշման կայացումից հետո, որին փորձում էին տալ բացառապես քաղաքական նրբերանգներ՝ առանց խորանալու տվյալ որոշման մասնագիտական բովանդակության մեջ: 

Բազմիցս նման գործընթացների համատեքստում նշել ենք, որ լիահույս ենք՝ որևէ փուլում իշխանություններն արդեն ձեռնպահ կմնան որդեգրված քաղաքականությունից: 

Այդուհանդերձ, արդեն թևակոխել ենք ամենավտանգավոր փուլ, որում ներգրավվել են իրավապահ մարմինները, որոնք ակնհայտորեն իրավունքի գերակայությունը ոտնահարող քայլեր են թույլ տալիս»,-ընդգծեց Գ. Մելոյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը վտանգավոր է մի քանի տեսանկյունից:

«Պետությունը լրջագույն խնդիրներ է ունենալու, որովհետև նման եղանակներով իրավական պետություն չի կառուցվում, իսկ մեր պետության իրավական բնույթը մեր մեծագույն ձեռքբերումներից է եղել: 

Իրավական պետության կարևորագույն հենասյուներից են իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը: 

Այդ սկզբունքների կատարելագործումը եղել է մեր պետության ձեռքբերումը, և այժմ մեր աչքի առաջ այդ բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվում և ոտնահարվում են: Այս իրավիճակը վերջում կոլապսի է բերելու, իսկ առաջին հերթին սա հարված է մեր պետության հենասյուներին: 

Այս իրավիճակից ոչ ոք չի շահելու: Իրադարձությունների նմանատիպ զարգացումը բերելու է պետության կառավարման ռեժիմի ձևափոխմանը: 

Թեպետ գործող իշխանությունն այլևս ականջալուր չի լինում ցանկացած միջազգային, ինչպես նաև ներպետական որևէ կոչի, այդուհանդերձ, քաղհասարակությունը պետք է զսպող օղակ հանդիսանալ, որովհետև 21-րդ դարում իրավական պետության մեջ նմանաբնույթ խախտումներն անթույլատրելի են, հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում քաղաքական գործընթացի համատեքստում»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս