Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Վե­րար­կու բռնող­նե­րի ժա­մա­նակն ան­ցել է, նրանք պետք է ազա­տեն կա­ռա­վա­րու­թյու­նը»

ИНТЕРВЬЮ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Օրերս էլ ԱԺ-ում քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտը և այդ ոլորտում կառավարության առաջնահերթությունները: Պատգամավորների հարցերին պատասխանեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը: 

Նա նշեց՝ այս ոլորտի համար նախատեսվել է 19 միլիարդ 188 միլիոն դրամ, որը շուրջ մեկ միլիարդով ավելի է 2019 թվականի ֆինանսական հատկացումներից։

Քննարկումների և բյուջեի նախագծի շուրջ զրուցելու համար զանգահարեցինք «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանին:

 Նա նշում է՝ քննարկումներից տեղյակ է, դրանց «խայտառակ վիճակ է» որակումն է տալիս՝ ասելով, որ ծրագիրը շատ թույլ է, որևէ մասնագետ չի մասնակցել դրա կազմմանը: Խնդրում ենք պարզաբանել, թե հատկապես ինչն է վրդովեցրել Բերբերյանին:

«Առաջին հերթին էկոնոմիկայի փոխնախարարը ստում է, որ հանրային քննարկումներ են եղել: 

Գյուղատնտեսության ոլորտում վիճակն իրատեսորեն գնահատելու համար կան Արմավիրի, Շիրակի, Վարդենիսի ֆերմերների միությունները, ջերմոցների ասոցիացիան, ի վերջո՝ մեր ՀԿ-ն ու էլի շատ միավորումներ, որոնք պետք է հրավիրվեին այդ քննարկումներին: 

Եթե ասում են՝ քննարկումներ են եղել, թող նաև ասեն՝ որտեղ և որ դահլիճում: 

Երկրորդ՝ փոխնախարարը պատգամավորներին փորձում էր ամեն կերպ համոզել, որ դա իդեալական ծրագիր է, ինչն, իհարկե, այդպես չէ: Քննարկումների ժամանակ համառորեն առաջ են մղում սմարթ ֆերմաների գաղափարը, որոնք միշտ քննադատել ենք: 

Այսօր դրանց պահանջարկն էլ չկա, բայց գումար են հատկացնում: Չեմ հասկանում՝ սա փողեր լվանալու ճանապա՞րհ է, և պատահական մարդիկ եկել են մեր հանրապետությունում գումա՞ր աշխատեն: 

Այս հարցում կառավարությունը պետք է շատ խիստ լինի, հատկապես վարչապետը, թե ո՞ւմ է պետք այս ծրագրի իրականացումը: 

Ինձ մտահոգող հաջորդ հարցը ապահովագրության հարցն է: Գյուղնախարարությունը այն երկու անգամ ձախողեց: Գումարները մսխվեցին, յուրացվեցին, փոշիացան: 

Արդյունքում այսօր ունենք 0 ապահովագրություն: Բազմիցս ասել եմ ու հիմա էլ առիթը կօգտագործեմ ասելու, որ ապահովագրական գործակալություն ունենալու համար նախապայմաններ են պետք, որոնք չունենք՝ ոռոգման և հակակարկտային կայուն համակարգեր, բույսերի կատարյալ պաշտպանություն, անասնաբուժություն: 

Գյուղերում բազմաթիվ հիվանդություններ կան, պետք է կենդանիներին բուժել, հետո ապահովագրել: Եթե հակակարկտային ծառայություններ չունենք, այգիներն ինչպե՞ս են պատրաստվում ապահովագրել: 

Իրենք շատ լավ հասկանում են, որ այս ծառայությունը գործի դնելուց հետո կարող են գումարներ դուրս գրել, եթե անգամ կարկուտը վնասած չլինի բերքը, և այդ գումարները յուրացնել: 

Այսօր մորմազգու ցեցը շարունակում է ոչնչացնել Հայաստանի բանջարեղենը, դա կանխելու ուղղությամբ ոչինչ չի արվում»,-ասում է Բերբերյանը: 

Նա նշում է, որ գյուղատնտեսության մեջ կան շատ կարևոր ուղղություններ, որոնք Հայաստանը կարող է զարգացնել: 

Տեսեք՝ վարչապետը խոսում է Հայաստանում ոչխարաբուծության զարգացման մասին: Որոշում է ընդունել, որ ով 300 գլուխ ոչխար ներկրեց, նրան մատչելի տոկոսով վարկ կտան: Ի՞նչ է, խթանում եք առևտուրը, որ բերեն, ոչխար վաճառե՞ն: 

Դա չէ ոչխարաբուծության զարգացման ճանապարհը: Վարչապետի հանձնարարականը շատ տեղին էր, իրատեսական, բայց անում են այնպես, ինչպես հարմար է, որ տեսնեն՝ «տակը ինչ է մնում»»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

ՀԿ-ի նախագահն անդրադառնում է նաև մեկ այլ՝ համայնքների խոշորացման նախագծին: Կարծում է, որ կան համայնքներ, որոնք կարելի է խոշորացնել, անգամ անհրաժեշտ է: «Ամեն համայնքի հարցում պետք է յուրահատուկ մոտեցում լինի: Խոշոր գյուղերը պետք է ինքնուրույն մնան: 

Ինչո՞ւ խոշորացնել: Բայց կան համայնքներ, որոնց բնակիչները դեմ են խոշորացմանը: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում Մեծ Մասրիկ գյուղը ցանկանում են միացնել Սոթքին: Բայց Սոթքը դեմ դուրս եկավ: 

Նախկին ղեկավարության թերությունը ո՞րն էր այս հարցում. ժողովրդի ձայնը չէին լսում, անում էին այնպես, ինչպես հարմար էր: Մտածում էին՝ այս գյուղապետն իմ բարեկամն է, նա էլ կլինի խոշորացված համայնքի ղեկավարը: 

Այդ սկզբունքով էին գործում: Այդ տնավարությունը մեր տունը քանդում է: 

Պետական համակարգում նման բաներ չպետք է լինեն: 

Ցանկանում ես բարեկամդ լավ ապրի, նրա համար շահույթի աղբյուր ստեղծիր, բայց մի փչացրու պետական համակարգը»,-ասում է մեր զրուցակիցը:

Բերբերյանը շշետում է, որ ցանկացած, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում պետք է մասնագետներ աշխատեն: «Ասում են՝ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում ենք, որ գողություն չանեն, իսկ գուցե ավելի ճիշտ կլինի՝ գրպանահատներին չնշանակեն պաշտոնների: 

Եթե մարդն ընդունվել է աշխատանքի, ուրեմն համաձայն է այդ աշխատավարձով աշխատելու, հակառակ դեպքում թող թողնի ու գնա: Հնարավոր չէ դիլետանտներով, փորձ և գիտելիք չունեցող անձանցով գործ անել: Այսօրվա մեր կառավարության դժբախտությունը դա է, թե չէ մենք որևէ խնդիր չունենք: 

Կգա՞ն կադրեր, որոնք իրոք կտիրապետեն իրավիճակին, կունենանք նորմալ երկիր, իսկ եթե գան նրանք, որոնք չգիտեն, թե ինչ անել, այս վիճակում կմնանք: 

Վերարկու բռնողների ժամանակն անցել է: Նրանք պետք է ազատեն կառավարությունը, եթե իհարկե ուզում ենք այս վիճակից դուրս գալ»,-եզրափակում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США