Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում Եկեք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով. Փաշինյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան Նոր հի՞նը, թե՞ հին նորը Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին մեղադրանք կառաջադրվի՞ Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների դասադուլի 7-րդ օրը Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն»

ՌԴ դեսպանատունը մեղադրել է Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին հարաբերությունները խզելու ձգտման մեջ

Past.am

Չնայած Հայաստանի ղեկավարության հստակ դիրքորոշմանը՝ ՀԿ-ները, օգտագործելով «դրսից կերակրվող» զանգվածային լրատվամիջոցները, փորձում են պառակտում մտցնել ռուս-հայկական հարաբերություններում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ նրանք չեն կարող չգիտակցել, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող են հաջորդել նրանց առաջադրած մոտեցումներին Ռուսաստանի հետ սերտ կապերի վերաբերյալ։ Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում՝ հանրապետություն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի արդյունքների հիման վրա։

 

«Այս առնչությամբ  իրավացի հարց է առաջանում. ինչո՞ւ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները քննարկում են ոչ թե ռուսաստանցիներն ու հայերը, այլ Արեւմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները։ Ի՞նչ նպատակ են հետապնդում հանրապետությունում ռուսական զորակազմի տեղակայման կործանարար հետեւանքների մասին բազմաթիվ «անկախ» հետազոտությունների հեղինակները, եւ ի վերջո, ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների պատմական կապերի խզումը։ Միանշանակ կարելի է ասել մի բան. դրանում շահագրգռված չեն գլխավոր մասնակիցները՝ Ռուսաստանը եւ Հայաստանը»,- ընդծված է Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայության մեկնաբանությունում։ Դրանում նաեւ նշվում է, որ ներկայում ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները, չնայած մի շարք խնդրահարույց հարցերին, շարունակում են հետեւողականորեն զարգանալ, մատնանշվում է հայկական կողմից Սերգեյ Շոյգուի այցի շրջանակում երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի ձեռքբերման մասին։ «Միեւնույն ժամանակ, հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին արտոնյալ պայմանների եւ ֆինանսական աջակցության համար նորագույն սպառազինությունների եւ ռազմատեխնիկայի ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության անցկացմանը ցուցաբերված օգնության համար»,- նշվում է մեկնաբանությունում։

 

website by Sargssyan