«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2020-ի բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական. Միքայել Մելքումյան «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում Եկեք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով. Փաշինյան

Իրաքում անվտանգության ուժերը սպանել են մեկ ցուցարարի եւ վիրավորել ավելի քան 50 մարդու

 

Իրաքում անվտանգության ուժերը սպանել են մեկ ցուցարարի եւ վիրավորել ավելի քան 50 մարդու զանգվածային ցույցերի վերսկսման հետեւանքով, տեղեկացնում է Reuters-ը։

 

Ավելի քան 250 մարդ է սպանվել անվտանգության ուժերի հետ բախումներից՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երբ ծայր առան բողոքի ցույցերը, եւ դրանք վերջնարդյունքում հանգեցրին Իրաքում ամենավատ զանգվածային անկարգություններին 2003 թվականին Սադամ Հուսեյնի տապալումից հետո։

 

 

Իսկ այդ ընթացքում Իրաքի քաղաքական ընտրանին պայքարում  է իշխանության համար, պայքարն ուժեղացել է՝ պահանջվում է վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հրաժարականը, բայց ցուցարարները հայտարարել են, որ դա բավական չի լինի։ Նրանք պահանջում են ամբողջովին փոխել կառավարությունը։

 

Ցուցարարները լցվել են Բաղդադի փողոցներում, նրանք կառավարող էլիտան համարում են խորապես կոռումպացված։

 

Ցույցեր են ընթանում նաեւ յոթ այլ նահանգներում, հիմնականում հարավային շիական կենտրոնում։ Հազարավոր մարդիկ են հավաքվել Նասիրիայում, Դիվանիայում եւ նավթով հարուստ Բասրայում, հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել Հիլում, Սամավում եւ շիական սրբազան Նաջաֆ քաղաքում։

 

Պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ շուտով նախագահ Բահրամ Սալիհը հանդես կգա կարեւոր ելույթով։ 

 

website by Sargssyan