Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Օրացույց. անճշտություններ, պատմական շտկումներ, Ամանորի օրերի փոփոխություններ

ЛАЙФ

Օրացույցը լատիներեն «сalendarium»-ն է, որը թարգմանվում է որպես «պարտքագրքույկ»: 

Օրացույցի օգնությամբ տեղի է ունենում երկարատև ժամանակահատվածների հաշվարկ, և այդ հաշվարկը հիմնվում է Երկրից դիտարկվող տիեզերական օբյեկտների տեղաշարժերի վրա (օրինակ՝ Լուսնի, Արևի և, իհարկե, բուն Երկրի): 

Ներկայումս օգտագործվող օրացույցում շաբաթը սահմանվում է 7 օր: 

Սակայն ավելի վաղ որոշ օրացույցներ բաժանվում էին ոչ թե շաբաթների, այլ՝ տասնօրյակների: Նման կառուցվածք ընդունված էր Եգիպտոսում և Ֆրանսիայում: 

Իսկ հնդկական մայա ցեղի Հին օրացույցը նախատեսում էր շաբաթներ, որոնք բաղկացած էին 13 կամ 20 օրից: 

Ներկայումս Եվրոպայում ընդունված է մեզ ծանոթ Գրիգորյան օրացույցը, որը բարելավված Հուլիոսյան օրացույցն է, որին էլ նախորդել է հին հռոմեական օրացույցը: 

Բանն այն է, որ առաջին հռոմեական օրացույցը ոչ ճշգրիտ էր, քանի որ հիմնված էր միայն Լուսնի և Արևի շարժման վրա, իսկ ժամանակագրությունը սկսվում էր Հռոմի հիմնադրման օրվանից: 

Հռոմեացիները չափում էին ժամանակը «կոնսուլներով»: Տարվա սկիզբը համընկնում էր ժամանակակից մարտի 1-ին, իսկ տարվա տևողությունը հաշվարկվում էր 304 օր կամ 10 ամիս: Այս օրացույցի առանձնահատկությունն այն էր, որ ձմռան ժամանակահատվածը ընդգրկած էր չհամարակալված և չհաշվարկվող ժամանակահատվածում: 

Այն սկսվում էր տարվա 304-րդ օրվա վերջում և տևում էր մինչև գարնան առաջին օրը: Այս չգրանցված ժամանակահատվածի վերահսկմամբ զբաղվում էին հատուկ քուրմ-հոգևորականները: 

Փաստացի իրականում հենց նրանք էլ թույլ էին տալիս լուրջ անճշտություններ՝ մասամբ կրթության բացակայության և մասամբ էլ այն պատճառով, որ իրենց սեփական շահերն էին հետապնդում: 

Բանն այն է, որ «կալենդի» օրը սովորաբար համարվում էր պարտքեր վերադարձնելու և տոկոսներ վճարելու օր: Այստեղից էլ հենց գալիս է «calendarium» անվանումը: Ժամանակին հռոմեական կայսր Գայ Հուլիոս Կեսարն է օրացույցը կարգի բերել: 

Նա իրականացրել է օրացույցի, այսպես կոչված, «հուլիոսյան» բարեփոխումը: Այս նոր օրացույցի համաձայն, տարին բաղկացած էր 365,25 օրից:

 Այնուամենայնիվ, այս օրացույցում էլ անճշտություն կար, և 128 տարվա ընթացքում սխալանքը տալիս էր 1 օրվա տարբերություն: 

Բացի դա, ճշգրտությունը բարձրացնելու նպատակով յուրաքանչյուր օրացուցային 4 տարին մեկ տարվա տևողությունը նախատեսվում էր 366 օր, ինչը 1 օրով ավելի է, քան ունենում է սովորական տարին: 

Այս և ռազմական, արվեստի ու քաղաքականության բնագավառում այլ նվաճումների համար հուլիս ամիսը կոչվել է վերը նշված մեծ կայսրի անունով: 

Հաջորդ անգամ օրացույցը բարելավվել է աշխարհում քրիստոնեության տարածումից հետո: Նոր օրացույցում որպես ելակետ ընդունվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան տարին: 

Այս իրադարձությունը, ինչպես նաև Տիրոջ հարություն առնելը, մտել են Գրիգորյան օրացույց ընդգծված ամսաթվերով: 

Այս օրացույցը կազմված էր այնպես, որ գարնանային գիշերահավասարի օրը միշտ համընկնի մարտի 21-ի հետ (325-րդ տարվա գիշերահավասարի օր, երբ կայացել է Նիկեայի եկեղեցական ժողովը): 

Ժամանակակից Գրիգորյան օրացույցը օգտագործվում է աշխարհի բնակչության մեծ մասի կողմից: Այն ընդունվել է Գրիգորոս պապի կոնդակով 1582 թվականի փետրվարին: Միևնույն ժամանակ, օրացույցը ընդունելիս թույլատրվել է 10 օր բաց թողնել և հոկտեմբերի 4-ից անցնել հոկտեմբերի 15-ը: 

Կաթոլիկ կրոնը ճանաչող բոլոր երկրները ընդունել են այս օրացույցը: Այն ժամանակներում, երբ Ռուսաստանի ցարն էր Վլադիմիրը, ժամանակի հաշվարկում օգտագործվում էր բյուզանդական համակարգը: 

Ընդ որում, ժամանակի հաշվարկը սկսվում էր մարտի 1-ից: Հետագայում նոր տարվա հաշվարկը սկսել են համարել սեպտեմբերի 1-ից: 

Այս որոշումը վերագրվում է Իվան 3-րդ ցարին, և ավելի քան 2 դար Ռուսաստանի բնակիչները Նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին: 

Հետո Պետրոս 1-ինը Ռուսաստանին բերեց համաեվրոպական ընդունված օրացույցը, և հունվարի 1-ը համարվեց նոր տարվա սկիզբ, իսկ «աշխարհի ստեղծման» 7208 թվականը համարվեց Քրիստոսի ծննդյան 1700-րդ տարին: 

Հայաստանում մինչև Հռոմեական տոմարի անցնելն ընդունված է եղել Հայկական օրացույցը։ Սակայն, ըստ Հովհաննես Սարկավագ Իմաստասերի, մեր թվարկության 122-ին հայերը հարկադրված են եղել ընդունել Գրիգորյան օրացույցը կամ տոմարը, բայց ժամանակավորապես։ 

1317-ին Ադանայի եկեղեցական ժողովը որոշել է հրաժարվել Հայկական օրացույցից եւ ընդունել Հուլ յան (Հուլիոս Կեսարի անունով) օրացույցը, սակայն այդ որոշումն այդպես էլ չի իրագործվել։ Հռոմն ամեն կերպ ձգտել է, որ հայերի մեջ կիրառվի Գրիգորյան օրացույցը։ 

Այդ նպատակով Հռոմի պապի կարգադրությամբ 1584-ին հայերեն է թարգմանվել այդ օրացույցը պարզաբանող աշխատություն, որպեսզի այն հասկանալի լինի եւ տարածվի հայերի մեջ։ 

Սակայն դա էլ արդյունք չի տվել։ Նոր օրացույցին անցնելուն խանգարել են Հայկական օրացույցի առավելությունները Գրիգորյանի նկատմամբ՝ ամիսների հավասար տևողությունը, ամսանունների նպատակահարմարությունը եւ այլն։ 

Խանգարել է նաեւ տարբեր երկրներում հայերի ցրված լինելու հանգամանքը։

Հետագա դարերում Հայկական եւ Գրիգորյան օրացույցներն սկսել են աստիճանաբար մերձենալ եւ կիրառվել զուգահեռաբար։ 

Համեմատաբար ուշ ժամանակներում որոշ մատենագիրներ իրենց երկերում երկու օրացույցներն էլ օգտագործում են հավասարապես, նույնիսկ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ, ասենք, տարին նշվում է Գրիգորյան, իսկ ամիսն ու ամսաթիվը՝ Հայկական օրացույցով։ 

Հայաստանում Գրիգորյան օրացույցը պաշտոնապես ընդունվել է 1920-ից՝ խորհրդային կարգերի հաստատման օրվանից։ 

Հայ եկեղեցին նույնպես պաշտոնապես այն ընդունել է 1923-ից, սակայն դրանից հետո էլ կան եկեղեցական եւ սփյուռքահայ որոշ հրատարակություններ, որտեղ տարեթվերը նշվում են և՛ Հայկական, և՛ Գրիգորյան տոմարով։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ