Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմը շարունակում է բավականին ի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր չափանիշներ բուքմեյքերական գրասենյակների և խաղասրահների տ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի որոշ տեսակներ շարունակել են թանկանալ. հագուստի և... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նոր ֆիլմով փորձ կարվի «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններն ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ» Սեւան ելումուտը սահմանափակվում է. պարետի նոր որոշումը Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) Մահացել է հայտնի ու սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե

Զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք. Ժաննա Ալեքսանյան

Past.am

Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտըպան Ժաննա Ալեքսանյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:

 

Նշենք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

 

Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել է վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, եւ կողքին ընկած նրա ինքնաձիգը:

 

 

website by Sargssyan