Սահմանադրությունը պետք է փոխվի եւ ՍԴ բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է իրար հավասարեցվի. Չալաբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է ունենա սահմանադրական հանգուցալուծում, այսինքն մեր Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ միջանկյալ դրույթներին, պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, իրական հակասությունն այն է, որ մինչեւ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը ընտրված դատավորները գործում են ցմահ, մինչեւ 65 տարին լրանալը, իսկ հիմա ընտրող դատավորները գործում են 12 տարով: «Եվ այն, եւ այս դատավորների պաշտոնավարման ժամկետը պետք է իրար հավասարեցվի: Դա նորմալ լուծում է»,-ասաց Չալաբյանը:
Ինչ վերաբերում է անձամբ Հրայր Թովմասյանի շուրջ զարգացումներին, Չալաբյանը կարծիք հայտնեց, որ դա իրական խնդիրը սահմանադրորեն լուծելու փոխարեն անհատականացված, նաեւ որոշակի հետապնդման տարրերով փոխարինելու տարբերակ է, ինչին իրենք դեմ են: