ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն ս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2020-ին ՀՆԱ-ն կաճի 4,9 տոկոսով. ԿԲ նախագահ 2020-ի բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է իրականացնել 8 ծրագիր. «Իմ քայլը» Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ գնվել էր մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են մոտ կես միլիոնով Օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր դա իրականություն դարձավ. Աշոտյան Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին. չգիտեի՝ ծիծաղեի, թե՞ ինչ» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը. ՊԵԿ Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով

ԱԱ Մ23. Արման Վարդումյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

 

Հունգարիայում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 82 կգ քաշային Արման Վարդումյանը խոշոր հաշվով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:

 

Հայ ըմբիշը մրցեց Ղազախստանը ներկայացնող Եվգենի Պոլիվադովի հետ եւ պարտվեց 7:16 հաշվով:

 

82 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր Չինաստանի ներկայացուցիչ Լոնհի Սանին: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը 8:12 հաշվով պարտվել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Վյեկոսլավ Լուբուրիչին: Խորվաթ ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Վարդումյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:6 հաշվով առավելության է հասել Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի նկատմամբ:

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի Մ23 առաջնությունում պայքարն ավարտեց 2 մեդալով: Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

 

Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականի կազմում հանդես եկած Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (87 կգ) մեդալներ չնվաճեցին:

 

website by Sargssyan