«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատահականության էֆեկտի զոհերը, ում քաղաքական կենսագրությունը ընդամենը 120 կիլոմետր է. 2020-ի բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական. Միքայել Մելքումյան «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում

Ճապոնիայում անձրեւների քարտեզ կազմելու համակարգ են մշակել ապակեմաքրիչների տվյալների հիման վրա

Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն եւ եղանակի մասին Weathernews մասնավոր պորտալը սկսել են համակարգի թեստավորումը, որը թույլ է տալիս ռեալ ժամանակում անձրեւների քարտեզը կազմել երկրի այս կամ այն շրջանում ավտոմեքենաների ապակեմաքրիչների աշխատանքի մասին տվյալների հիման վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը համացանցի հետ կապ ունեցող մեքենաների մասին է: Համակարգիչը հաշվարկում է միացված «մաքրիչների», ինչպես նաեւ դրանց աշխատանքի ինտենսիվության մասին տվյալները: Ստացած տեղեկությունները փոխանցվում են Weathernews-ի սերվերներին եւ գործնականում անմիջապես հասանելի դառնում օգտատերերին:

Նոր համակարգն առայժմ փորձարկվում է Տոկիոյում, Օսակայում եւ Այտի պրեֆեկտուրայում: Ներկայումս Toyota-ի միայն մի քանի մոդելներ ունեն համացանցին մշտական հասանելիություն, սակայն շուկա նոր մոդելներ բաց թողնելիս ընկերությունն այս տեխնոլոգիան կօգտագործի նաեւ դրանց վրա:

Ճապոնիայում եղանակի կանխատեսմանը մեծ ուշադրություն են դարձնում: Խանութների մի քանի խոշոր ցանցեր հատուկ այս տեղեկությունը գնում են մասնավոր ծառայություններից: Սա նրանց թույլ է տալիս գնահատել վաճառքի ծավալները, ինչպես նաեւ ժամանակին վաճառադարակներին դնել հովանոցները եւ անձրեւանոցները:

website by Sargssyan