Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնագիր կստորագրեն ըստ ԱՄՆ-ում առեւտրային բանակցությունների առաջին փուլի. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաձայնագիրը, որը կնշանավորի Վաշինգտոնի եւ Պեկինի վերջնական առեւտրային գործարքի բանակցությունների շրջանակում առաջին փուլի ավարտը, ԱՄՆ-ում կստորագրվի այն դեպքում, եթե ձեռք բերվի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին կիրակի լրագրողներին ասել է Նյու Յորքից վերադառնալուց հետո Սպիտակ տան Հարավային մարգագետնում զրույցի ժամանակ: ԱՄՆ նախագահի ելույթը հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը նշել է առեւտրային ոլորտում վեճերի կարգավորման ամերիկա-չինական բանակցություններում առաջընթացի մասին: «Ես առաջին հերթին ցանկանում եմ (առեւտրային) գործարք կնքել: Կարելի է շատ հեշտ ընտրել հանդիպման վայրը (որտեղ կողմերը համաձայնագիրը կստորագրեն): Նախ տեսնենք՝ կստացվի գործարք կնքել: Եթե մենք գործարք կնքենք, ապա հանդիպման վայրն ընտրելն անչափ հեշտ կլինի: Դա կլինի ԱՄՆ-ում ինչ-որ տեղ»,- նշել է Թրամփը: