ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ոգու մի մասնիկ Կամչատկայում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն ս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
2020-ին ՀՆԱ-ն կաճի 4,9 տոկոսով. ԿԲ նախագահ 2020-ի բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրում է իրականացնել 8 ծրագիր. «Իմ քայլը» Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ գնվել էր մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են մոտ կես միլիոնով Օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր դա իրականություն դարձավ. Աշոտյան Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին. չգիտեի՝ ծիծաղեի, թե՞ ինչ» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին ԶՈՒ-ում մարտավարամասնագիտական զորավարժություն եւ վարժանքներ են անցկացվել Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Գյումրիում փուլ առ փուլ շահագործման կհանձնվի ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն իրականացնող կառույցը. ՊԵԿ Լևանդովսկին «Բավարիա»-ի ամսվա լավագույն խաղացողն է` ռեկորդով

Փակ հանդիպմանը նախորդած փակ հանդիպումը

Օրերս ԱԺ-ում փակ հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ 

Հանդիպման հյուրերն են եղել ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը և այլք։ 

Այդ հանդիպման ընթացքում պատգամավորների հետ քննարկվել են Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման բաղադրիչներն ու կետերը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ փակ հանդիպումից առաջ մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել կառավարությունում, որը, սակայն, ոչ մի կերպ չի հանրայնացվել։ 

Նշված հանդիպմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության ախատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀՀ-ում արևմտյան դրամաշնորհներով գործող որոշ ՀԿ-ների որոշ ներկայացուցիչներ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանները։ 

Հիմնական քննարկման թեման կապված է եղել կոնվենցիան հանրային դիսկուրսում ճիշտ թեզերով ներկայացնելու ռիսկերի ու առանցքային կետերի հետ։ Հավելենք, որ 2017-ին Հայաստանը «Ստամբուլ յան կոնվենցիան» ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։

website by Sargssyan