Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շատ հար­ցե­րում ար­հես­տա­կան սադ­րան­քեր են ստեղծ­վում,ու եր­բեմն սադ­րան­քին ըն­դա­ռաջ ենք գնում»․

ИНТЕРВЬЮ

«Արվեստը սահմաններ չունի» հասկացությունը հաճախ սխալ է ընկալվում: Մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանի դիտարկմամբ՝ իրականում արվեստագետը պետք է ազատ լինի: «Իսկ «արվեստը պետք է ազատ լինի» ու «արվեստագետը պետք է ազատ լինի» ասվածները տարբեր բաներ են:

 Առհասարակ, ցանկացած համակարգ ունի իր սահմանը, իսկ եթե չունի, այն վերանում է: Երբ մենք հիմա բացարձակ ազատության մասին ենք խոսում ու վերացնում ենք սահմանները, մենք արդեն անցնում ենք այն մյուս սահմանը, որտեղ գործ ունենք ոչ թե արվեստի, այլ հակաարվեստի հետ, ինչը շատ վտանգավոր է: 

Այն մարդկությանը հետ է տանում, իրականում քաղաքակրթությունից հետ քայլ է: 

Հիմա զուգահեռաբար մշակութային հեղափոխության մասին է խոսվում: Սրանք իրականում ամբողջովին սխալ ու չափազանց վտանգավոր սահմանումներ են, որովհետև մեզ պետք է ոչ թե մշակութային, այլ մտածողության հեղափոխություն: 

Ինչ վերաբերում է մշակույթին, ապա առաջին հերթին մեզ անհրաժեշտ է պահպանել և ճանաչել մեր մշակույթը, որովհետև մշակույթը հենց ազգն է, իսկ մենք մեզ չենք ճանաչում: Ազգային ինքնաճանաչողության մեծ բաց կա: 

Եվ փոխանակ մեր պետական կառույցներն այդ ուղղությամբ մտածեն, այդ խնդիրները լուծեն, ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում, ինչը քայքայում է մեր նորաստեղծ, դեռևս չամրացած ազգային ժողովրդավարական պետությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Հակոբյանը: 

Մեր զրուցակցի խոսքով, ամբողջ արևմտյան քաղաքակրթությունն է այսօր սխալ ուղի ընտրել. 

«Երկու մաս կա. մի մասն առաջադեմ է, խնդիրները հասկանում է, տեսնում է վտանգները, մյուս մասը, թեև փոքրաթիվ է, բայց իր ձեռքում կուտակված է ֆինանսական կապիտալ, որով և տանում է իր գիծը: Աշխարհը ղեկավարվում է հենց այդ ֆինանսական կապիտալով, և այդ փոքր մասն աշխարհը ղեկավարում է այդ ուղղությամբ: 

Մենք, կարծես, կանգնած ենք ոտնատակ գնալու վտանգի առաջ, որովհետև շատ փոքր ենք: Եթե մեծ պետությունները կկարողանան դիմակայել, մենք փոքր ենք: 

Սա է պատճառը, որ հասարակության մեջ տագնապ կա: Բոլոր բողոքների հիմքում այն զգացողությունն է, որ եկել, հասել են մեր մշակույթին և ընտանիքին, որը պետության հիմքն է»: 

Մեր զրուցակիցը շեշտեց՝ բացարձակ ազատություն գոյություն չունի. 

«Բացարձակ ազատությունը քայքայում է ամեն ինչ: 

Դաշտը պետք է կարգավորվի արվեստի առողջ քննադատության միջոցով, արվեստաբանության միջոցով, ինչի համար պայմաններ են պետք: 

Նախարարությունը, հեռուստաընկերությունները, լրատվամիջոցները պետք է նպաստեն այդ նպատակին հասնելու համար: Հիմա անհասկանալի է, թե որն է նպատակը: 

Չէ՞ որ մենք անկախություն ձեռք բերեցինք մեր ազգային ինքնությունը պահպանելու, զարգացնելու համար»:

Կ. Հակոբյանը անընդունելի է համարում անհանդուրժողականության դրսևորումները, բայց այլ խնդիր է տեսնում. 

«Ես տպավորությունն ունեմ, որ նպատակը հենց բողոքի այդպիսի ակցիաներն են, որ աղմուկն ավելի շատ լինի: Եթե անտեսվի, իրենք իրենց նպատակին չեն հասնի, բայց դա հնարավոր չէ անտեսել: Եվ ամեն ինչ, կարծես, իր սցենարով գնում է: 

Մենք այն ժողովուրդն ենք, որը նոր արժեքների կարիք չունի, մենք նախ մեր արժեքները պետք է կարողանանք պահպանել: 

Ինքնաճանաչողության հարց կա: Զուգահեռ, իհարկե, արվեստը չի կարող չլինել ժամանակակից, բայց այն, ինչ տեղի է ունենում, առնչություն չունի արվեստի հետ՝ հակաարվեստ է: 

Իսկ հակաարվեստը տանում է հակամշակույթի, իսկ հակամշակույթը՝ ազգի ու պետության քայքայման: Շատ հարցերում, կարծես, արհեստական սադրանքներ են ստեղծվում ու, ցավոք, մենք երբեմն գնում ենք այդ սադրանքին ընդառաջ»:

Հաշվի առնելով աղմուկ հանած որոշ նախագծերի ֆինանսավորումները՝ Կարինե Հակոբյանը շեշտեց, որ քաղաքացու հարկերով ֆինանսավորվող պետական հաստատությունը պարտավոր է հասարակության պահանջարկն ի կատար ածել. 

«Ակնհայտ է, որ որոշ ուղղություններով իրականացվող ֆինանսավորումները հասարակության մեծամասնության պահանջարկը չեն: Եվ, փաստորեն, նախարարության գործողությունների և հասարակության պահանջների միջև հակադրություն կա, ինչն անթույլատրելի է»:

 

Նա հավելեց, որ հանդուրժողականությունը երկկողմ հասկացություն է, իսկ այս մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է: 

«Մեկ անգամ ևս շեշտեմ, որ ակնհայտ սադրանքի տպավորություն է ստեղծվում: Հասարակությանը անընդհատ սադրում են, որ ինչ-որ քայլերի գնա ու լինի տպավորություն, թե անհանդուրժող են, կոպիտ, բռնություն են գործադրում: 

Հասարակության համերաշխության պատասխանատուն պետական իշխանությունն է, որովհետև իշխանությունն է մշակում այն քաղաքականությունը, որով առաջնորդվում են հեռուստաընկերությունները, կուսակցությունները, ՀԿ-ները և այլն:

 Ինչպես ընտանիքում ծնողներն են տան մթնոլորտը ձևավորում, այդպես էլ իշխանությունն է սոցիալական համերաշխության երաշխավորն ու պատասխանատուն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ