Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


««Պե­տու­թյու­նը ես եմ» կոն­ցեպ­տի շրջա­նա­կում փոր­ձում է իրեն են­թար­կեց­նել բո­լոր մար­մին­նե­րին և բո­լոր հնա­րա­վոր կա­ռույց­նե­րը»

ИНТЕРВЬЮ

«ՍԴ պետք չի, ՍԴ-ն պետք է ցրել», «Հանրային խորհուրդ պետք չի՝ այն պետք է լուծարել»: Չի բացառվում, որ այս շարքը կարող է շարունակվել, տարածվել այլ ինստիտուտների ու կառույցների վրա: 

Ըստ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, այս տրամաբանությունը շատ վտանգավոր է: 

«Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեզ ո՛չ ոստիկանություն է պետք, ո՛չ Ազգային ժողով, եկեք թողնենք միայն կառավարությունը և վարչապետի գրասենյակին առընթեր ինչ-որ առանձին կառույցներ ստեղծենք: Իրականում այս տրամաբանությամբ մենք գնալու ենք ամբողջատիրական իշխանության: 

Իշխանության առանձին ներկայացուցիչներ շատ կոնկրետ պետական կառույցների են թիրախավորում, որոնց ղեկավարներն ունեն սեփական տեսակետ և չեն վախենում հանրային լայն լսարանի առաջ ներկայացնել այն:

 Իսկ այս իշխանության պարագայում շատ վտանգավոր է և անգամ անընդունելի է ունենալ տեսակետ, որը չի համապատասխանում ինչպես Նիկոլ Փաշինյանի անձնական, այնպես էլ իր քաղաքական թիմի տեսակետին»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղաքագետը՝ նշելով, որ այս մոտեցման պատճառով նման անձանց դեմ շատ կոնկրետ և թիրախավորված պայքար է իրականացվում, որոշների դեպքում էլ փորձ է արվում ամեն կերպ հեռացնել պաշտոնից: 

Արդյո՞ք իշխանությունը կգնար այլ ճանապարհով, եթե չլիներ անձերի խնդիրը: 

Բենիամին Մաթևոսյանը, բերելով մի շարք օրինակներ, շեշտում է՝ կարևոր է հենց անձերի հանգամանքը:

 

«Օրինակ՝ հայտարարվում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանություններից մնացած կադր է, և, հետևաբար, իր գործունեության նկատմամբ չի կարող վստահություն լինել: 

Զուգահեռ՝ նախորդ իշխանությունների կադր է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այս իշխանությունների գործունեության տրամաբանության շրջանակներում ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչի արդյունքում մնում է իր պաշտոնին: 

Իսկ քանի որ ո՛չ ՍԴ նախագահը, ո՛չ Վազգեն Մանուկյանը չեն անում նույն քայլերը, իրենց դեմ արշավ է սկսվում: Այստեղ անձերի պահն է կարևոր: 

Հայաստանում, փաստորեն, կան չինովնիկներ, որոնք պատրաստ են ցանկացած իշխանության պարագայում հարմարվել, և կան մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և չեն վախենում արտահայտել այն»,-ասաց նա: 

 

Քաղաքագետի դիտարկմամբ, խնդիրը ոչ թե այդ անձանց պաշտպանելն է, այլ վտանգի գիտակցումը. 

«Մենք պետք է գիտակցենք հետևյալը. անկախ ամեն ինչից՝ մեզ անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված և զսպումների մեխանիզմներ ունեցող համակարգ, իսկ դա հնարավոր չէ անել այն պարագայում, երբ երկրում թե՛ գործադիրը, թե՛ օրենսդիրը և թե՛ դատական համակարգը կոնկրետ մեկ անձի են ենթարկվում:

 Նկարագրված վարքագիծը պայմանավորված է նրանով, որ այսօր Հայաստանում իշխանության է գտնվում մի անձ, որը կարծում է, թե պետությունը ինքն է: 

«Պետությունը ես եմ» կոնցեպտի շրջանակում նա փորձում է իրեն ենթարկեցնել բոլոր մարմիններին և բոլոր հնարավոր կառույցներին: 

Ուղղակի սա պատմության ո՛չ առաջին, ո՛չ էլ, երևի, վերջին դեպքն է, երբ կոնկրետ մի անձը փորձ է անում շատ կոշտ տոտալիտար համակարգ կառուցել իր սեփական անձի շուրջ»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, կան նման համակարգեր ունեցող երկրների օրինակներ, որոնք ունեն նաև հարուստ բնական պաշարներ: 

Այդ ռեսուրսները, ըստ քաղաքագետի, նրանց որոշակիորեն ազատություն են տալիս՝ կառուցելու ոչ էֆեկտիվ համակարգ, ոչ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորել իշխանությունը: 

«Իսկ մեր պագայում, երբ չունենք այդքան մեծ ռեսուրսներ, «դատապարտված» ենք ունենալ ժողովրդավարական երկիր, ինչպես նաև էֆեկտիվ տնտեսական համակարգ: 

Այս ամենը, սակայն, հակասության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի անձնական ձգտումների հետ: Հետևաբար, քայլերի տրամաբանությունը մեզ համար վտանգավոր է: Հիմա տարածված է մի տեսակետ, թե Ն. Փաշինյանը հատուկ է վնասում պետությանը: 

Ես հակված չեմ այդ տեսակետին: Մի օրինակ եմ ուզում բերել: 

Երբ Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը սկսում էր, այսպես կոչված, «պերեստրոյկան», վստահ եմ, որ նա չէր պատկերացնում, որ իր ծավալած գործունեության վերջնարդյունքը ԽՍՀՄ փլուզումն է լինելու: Նույնն էլ այս պարագայում է: 

Ես հասկանում եմ, որ Ն. Փաշինյանն իր որոշակի ձգտումներում, իր մոտեցումներում փորձում է ինչ-որ լավ ու դրական բաներ անել, բայց իր գործունեության տրամաբանությունը տանում է նրան, որ նա երկրի համար շատ լուրջ խնդիրներ է առաջացնում:

 Նա իսկապես երևի կարծում է, որ կարող է բոլորից լավ տիրապետել երկրի տնտեսական զարգացման հարցերին, բոլորից լավ օրենքներ մշակել, կադրային նշանակումներ անել և այլն: 

Նա, միգուցե, դրական ինչ-որ մտքեր ունի, բայց իր գործունեության տրամաբանությունը տանելու է նրան, որ երկիրը շատ լուրջ խնդիրներ է ունենալու: 

Այս առումով նա շատ նման է Միխայիլ Գորբաչովին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այն հանգամանքը, որ Ն. Փաշինյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի տեսաուղերձներ հղել՝ «լայվի» միջոցով դիմել քաղաքացիներին, քաղաքագետը մի քանի գործոնով է պայմանավորում:

«Էյֆորիայի նվազման հետ մեկտեղ մարդկանց մոտ շատ հարցեր են առաջանում: 

Օրինակ՝ շատ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ երկրում իրավիճակը չի փոխվում, ինչո՞ւ տնտեսական թռիչքային աճ ու զարգացում մենք չենք տեսնում, բայց շատ կոնկրետ նեղ խմբի համար այդ աճն ակնհայտ է: 

Սրան կարող ենք ավելացնել առանձնատան ծախսերը: Ի դեպ՝ վերջին «լայվերից» մեկի ժամանակ նա չանդրադարձավ ինքնաթիռ գնելու մտադրությանը, բայց փորձեց «մուննաթի» տոնով խոսել այն մարդկանց մասին, որոնք հանդգնում են իրեն քննադատել: 

Իրականում Ն. Փաշինյանը չի հասկանում, որ իր «լայվերով» ավելի է խորացնում հարցերը թե՛ իր, թե՛ իր գործունեության նկատմամբ: 

Հետևաբար, այդ «լայվերն» իրենց նպատակին չեն հասնում: 

Բացի այդ, իմ տպավորությամբ, «լայվերի» քանակը ուղիղ համեմատական է կառավարության անգործությանը, այսինքն՝ արդյունքների բացակայությանը: Որքան արդյունքները վատ լինեն, այնքան «լայվերի» քանակը կավելանա: 

Իրականում տեսաուղերձներ հղելը դրական է, երբ հստակ ասելիք կա՝ ուղղված ընտրողներիդ ու հանրությանն առհասարակ: 

Բայց երբ դաշտը դատարկ է, քաղաքական դիսկուրս չկա, երբ չկա նաև տնտեսական զարգացում, այդ «լայվերը» պարզապես վերածվում են օրակարգի մի այնպիսի մասի, որը տեղավորվում է «հիմա մենք ձեզ հետ քննարկում ենք, բայց դրանից գլոբալ ոչինչ չի փոխվում» տրամաբանության մեջ»,-ասաց քաղաքագետը: Խոսելով անկարևորի ու կարևորի, սպասելիքի ու իրականության թնջուկում առկա խնդիրների մասին՝ Բ. Մաթևոսյանը նշեց. 

«Ես շարունակում են մնալ իմ այն կարծիքին, որ այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի, անհրաժեշտ էր մեզ: Մեր երկրին լուրջ փոփոխություններ էին պետք: 

Նախկինում կառավարող էլիտան, բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, չէր կարողանում ապահովել երկրի համաչափ զարգացումը, տնտեսական տեսանելի աճը, կար նաև անարդարության որոշակի զգացում, և շատ այլ խնդիրներ, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց շատ մեծ սպասելիքներով փողոց հանեցին: 

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, արդեն լուրջ հարց է կոնկրետ այսօրվա իշխանությունների համար: 

Եթե պատկերավոր ասենք, այս իշխանությունները, այսպես կոչված, քանդող բրիգադի անդամներ են. իրենք շատ լավ կարողացան քանդել նախորդ իշխանական համակարգը, բայց իրենց քաղաքական առաքելությունը ավարտվեց 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: 

Դրանից հետո իրենք պետք է կարողանային կոնստրուկտիվ դաշտ գալ, երկրի զարգացմանն ուղղված տրամաբանական ինչ-որ ծրագրեր ներկայացնել: 

Պետք է հստակ պարզ լիներ, թե մեկ-երկու տարի անց մենք որտե՞ղ ենք լինելու, ի՞նչ ենք անելու, մեր պետությունն ի՞նչ ճանապարհով է գնալու: Այդուհանդերձ, մեկուկես տարի է, ինչ ունենք մի իրավիճակ, երբ բոլորիս համար անհասկանալի է, թե, օրինակ՝ մեր երկրի համար կարևորագույն հարցերից մեկի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ մեր երկրի ղեկավարն ի՞նչ տեսակետ ունի: 

Փաշինյանն ուզո՞ւմ է, որ Արցախը ինքնորոշվի և միջազգային հանրության կողմից ճանաչվի իր այսօրվա փաստացի սահմաններով, թե՞ նա կարծում է, որ ինչ-որ տարածքային զիջումների կարելի է գնալ՝ ի պատասխան ստանալով միջազգային ճանաչում: 

Իսկ միգուցե կարծում է, որ Արցախը պետք է միանա Հայաստանին, դառնա մա՞րզ: Իսկ արդյո՞ք պատկերացնո՞ւմ է դրա հետևանքները, հաշվարկներն արե՞լ է, թե՞ ոչ: 

Ընդամենը մի կարևորագույն հարցի առումով մենք պատասխան դեռ չենք ստացել, էլ չեմ խոսում այլ հանգամանքների մասին, որոնց թվում են տնտեսական զարգացումը, քաղաքական համակարգի կայունությունը: 

Հանրության առավել հասուն հատվածն ուզում է տեսնել երկրի զարգացման հեռանկարը, բայց չի կարողանում դրանից բխող հարցի պատասխանը գտնել այսօրվա իշխանությունների գործողություններում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ