Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափե... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում Եկեք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով. Փաշինյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ «Արմավիրի կանանց խորհուրդ» ասոցիացիան նշել է հիմնադրման 60-ամյակը Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան Նոր հի՞նը, թե՞ հին նորը Հրայր Թովմասյանի դեմ կեղծ ցուցմունք տված Ալվարդ Մելքոնյանին մեղադրանք կառաջադրվի՞ Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների դասադուլի 7-րդ օրը Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Արտաքին քաղաքականության մասով ընդհանրապես պատկերացումներ չունեն» ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Այսօր կներկայացվի 2020 թվականի բյուջեի նախագիծը (ուղիղ) Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է Նոր հի՞նը, թե՞ հին նորը

Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը (ուղիղ)

Past.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

 

Այսօրվա դատական նիստում նախատեսվում է հարցաքննել ամբաստանյալներին։ Նախորդ դատական նիստում Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Մուշեղ Շուշանյանը կներկայանա եւ հարցաքննությունը կիրականացվի։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել է միայն Պավել Մանուկյանը։

 

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

 

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

 

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

 

 

 

 

website by Sargssyan