Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշ­խա­նու­թյուն­նե­րը շո­շա­փում են հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ դասադուլ էին անում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետրի ուսանողները: Նրանք բողաքում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ: 

Դրան գումարած՝ օրեր շարունակ չեն հանդարտվում կրքերը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրության, ինչպես նաև չարաբաստիկ «Հուզանք ու զանգ» միջոցառման կազմակերպման, ավելի ստույգ՝ դրա պետական ֆինանսավորման հետ կապված:

Այս հարցերը հանրության շրջանում հուզումների տեղիք տվեցին, և որպեսզի հանրության մոտ փարատվեն այն մտահոգությունները, թե իշխանությունը բացահայտ ազգային արժեքների և եկեղեցու դեմ քայլերի է գնում, վարչապետ Փաշինյանը հանդիպում կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, հայտարարեց հոգևոր արժեքների կարևորության մասին, նախաձեռնեց կառավարական առանձնատանը տնօրհնեքի կարգի կատարումը:

 Դրան զուգահեռ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, այնտեղից լուսանկար հրապարակեց, որին կից նշվում էր, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից: 

Այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունների առարկա դարձած «Հուզանք ու զանգ» միջոցառման կազմակերպումը ֆինանսավորելու հետ մեկտեղ հանրությանը ներկայացրեց, թե իրենք աջակցել են «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը:

Թեմաները սքողելու փորձերը հասկանալի են ու տրամաբանական: Սակայն զարմանալին այն է, թե ինչո՞ւ են հենց այս օրերին մեկը մյուսի հետևից մեր ազգային արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով հանդես գալիս և դրանով հանրային դժգոհություն հարուցում իրենց նկատմամբ: 

Այս հարցի պատասխանը տալու համար պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում են այս գործողությունները կատարվում, և այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին խորհրդարանում քննարկման դնել և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Իսկ այս կոնվենցիայի քննարկումը և վավերացումը դժգոհության մեծ ալիք բարձրացնելու վտանգ է պարունակում, քանի որ դրանում ամփոփված են այնպիսի դրույթներ, որոնք բնակչության գերակշռող մեծամասնության համար ուղղակի անընդունելի են: 

Դրա համար էլ կոնվենցիայի քննարկումների պրոցեսը սկսելուց առաջ իշխանությունները ակտիվ նախապատրաստական աշխատանք են տանում, որի մեջ մտնում է հասարակության ներսում առկա տրամադրությունները շոշափելը, հասկանալը, թե արդյոք հնարավոր է հանրության համար ընդունելի դարձնել այնպիսի երևույթներ, որոնք մեր ինքնությունը ձևավորող արժեքներից չեն բխում: 

 Եվ այս առումով վարչապետ Փաշինյանի  վերջին լայվը որոշակի ստուգատես էր: Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարչապետի ներկայացրած փաստարկները հանրային տրամադրությունների վրա, արդյոք Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների ժամանակ կարող է վարչապետի կողմից կիրառվող ուղիղ եթերը պետք գալ կամ ընդհանրապես օգտակար լինել:

Հասկանալով, որ լուրջ դիմադրություն են հանդիպելու՝ իշխանությունները ըստ էության որոշել են դիմել այնպիսի մարտավարական քայլերի, որպեսզի որոշ ժամանակ հետաձգեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այդ ընթացքում էլ ակտիվորեն փորձեն տարբեր ձևերով հասարակությանը համոզել, թե կոնվենցիայի ընդունումը որևէ վտանգ չի պարունակում:

 

Թերևս այսպիսի գործելակերպի հավանականության մասին են վկայում իշխանամերձ մամուլում տարածված այն լուրերը, թե ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է, իսկ խմբակցության անդամներին հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան