Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինչ-որ մե­կին պետք է, որ մեր հա­սա­րա­կու­թյան մեջ քա­ոս առա­ջա­նա»

ИНТЕРВЬЮ

«Փաստի» զրուցակիցն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»

Հեղափոխական գործընթացների ընթացքում հրապարակում հավաքվածներն ինչ-որ համախմբվածության, մենքի, արդար ու կարևոր ինչ-որ մի բան անելու զգացողությամբ իրար միավորված մարդիկ էին, թեև արդեն իսկ այդ ժամանակ ատելության մթնոլորտը կար, չէր երևում, բայց կար կուլիսներում: 

Երբ հեղափոխության մեջ ներգրավված մարդուն ինչ-որ մեկ ուրիշն իր կարծիքն էր հայտնում, որը չէր համընկնում ոգևորված անհատի կարծիքի հետ, վերջիններս շատ ագրեսիվ ձևով հարձակում էին գործում: 

Մարդիկ կային, որոնք համաձայն չէին տեղի ունեցող գործընթացների հետ. անկախ նրանից՝ կապ ունեին, թե չունեին նախկին իշխանությունների հետ, տեղի ունեցող գործընթացները նրանց դուր չէին գալիս: 

Իրենք ինչ-որ խնդիր էին տեսնում դրա մեջ, չէին հավատում, չէին վստահում: 

Այն ժամանակ արդեն ատելությունը սերմանված էր՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է, մեր թշնամին է»: 

Նրանք կարող էին լինել ընտանիքի անդամներ, հարազատներ ու ընկերներ: Այդ հարցով շատ կոնֆլիկտների, ցավագին բաժանումների ականատես եղանք:

«Բաժանիր, որ տիրես»

Դրանից հետո արդեն եկավ հետհեղափոխական շրջանը, ինչ-որ մարդիկ պաշտոններ զբաղեցրեցին: Մեր հասարակությունն անընդհատ զարմանքի վիճակում հայտնվեց: Այստեղ արդեն հասարակական տրամադրությունների լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: 

Մեկ էլ հանկարծ վերևներում հայտնված մարդու կողմից հայտարարություն արվեց սևերի ու սպիտակների մասին: 

Շատ մարդիկ սրտատրոփ սպասում էին, որ օրվա վարչապետը պիտի հերքի սա, ասի՝ ինչպե՞ս թե իմ ժողովուրդը, իմ քաղաքացիները սևեր ու սպիտակներ են: 

Պետք է համախմբման, ժողովրդի միավորման քայլեր արվեին: Բայց մեկ էլ տեսնում ենք, որ հասարակության մեծ մասի համար ցանկալի մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, ելույթ է ունենում և հաստատում՝ այո՛, կան սևեր ու սպիտակներ: Սա նշանակում է հասարակությանը բաժանել երկու մասի: 

Հիշենք վաղնջական ժամանակներից եկած շատ իմաստուն և աշխատող դիրքորոշումը` բաժանիր, որ տիրես: 

Սրան զուգահեռ՝ տեսանք հայհոյանքներով, անեծքներով, ոչ պատշաճ արտահայտություններով իրար հետ խոսելու միտում, ընդ որում՝ ավելի շատ սոցցանցերում, քան կյանքում: Ի վերջո, սոցցանցերը մարդուն մի տեսակ քողարկում են: Մի բան է, երբ էկրանի առաջ նստած հայհոյանք ես գրում, այլ է, երբ մարդը դիմացդ կանգնած է, և նրան հայհոյում ես: 

Առաջին դեպքում մարդկանց համարձակությունն ավելի է մեծանում: Էթիկայի, բարոյականության տեսակետից ինչ զազրելի բաների հանդիպեցինք, ընդ որում՝ այդ նույն արտահայտությունները լսեցինք պաշտոնական աթոռները զբաղեցրած մարդկանց, նաև վարչապետի կողմից: 

Հոգեբանական օրինաչափություն կա. առաջնորդների վարքը, պահվածքը ենթագիտակցորեն ընդօրինակման օբյեկտ է դառնում: 

Մենք, օրինակ` երեխաներին դաստիարակում  ենք, ասում, որ անշնորհք խոսքեր չի կարելի ասել, բացատրում, թե ինչպես իրենց պետք է դրսևորեն տարբեր վայրերում: 

Մեկ էլ հանկարծ տեսնում ենք, որ արգելքները, որոնք պետք է դրվեն ցանկացած երեխայի առաջ, որպեսզի նա քարեդարյա վայրենի չմեծանա, ջնջվում են:

 Սա շատ տխուր երևույթ է: Քաղաքակրթական իմաստով մեր ազգային հավաքականությանը աքացի են տվել, և մենք հետ ենք շպրտվել քաղաքակրթական զարգացումներից: 

Այս ֆոնի վրա ծիծաղելի է, երբ խոսում են ժամանակակից, առաջադեմ արժեքների մասին: 

Այս իշխանությունները առաջադեմ լինելու որևէ նշան իրենց մեջ չեն կրում: 

Աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

Ինչ-որ մեկին պետք է, որ մեր հասարակության մեջ քաոս առաջանա: Կառավարելի քաոսի տեսության մեջ շատ հայտնի դրույթ կա. որևէ մշակույթում ներմուծիր իրեն օտար տարրեր և տես, թե ինչպես է այդ հասարակության մեջ քաոս առաջանում: 

Համակարգում քաոս առաջացնելու համար պետք է դրա մեջ ներմուծես իր օրգանիզմի մեջ չներգրավվող, իր համար խորթ միավորներ և կտեսնես, որ որոշ ժամանակ հետո քաոսը պատրաստ է: 

Հիմա մեր հասարակությունը 1,5 տարի է՝ այդ վիճակում է, որովհետև ձևավորված, իր նորմերն ու արժեքներն ունեցող էթնոմշակութային համակարգի մեջ ներմուծվում են, այսպես կոչված, «արժեքներ», որոնք Արևմուտքն էլ վերջին շրջանում ակտիվորեն մերժում է՝ հասկանալով, որ դրանց ազդեցության տակ քայքայվել է:

 Եվ ահա ինչ-որ ուժեր մեր մեջ են նետում այդ օտար տարրերը, որոնք անպայման քայքայիչ ազդեցություն են ունենալու:

Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ

Հասարակության մի որոշակի հատված դեմ է կանգնելու, ասելու է` այս ի՞նչ եք անում: 

Այն մյուս հատվածը, չգիտեմ, գուցե վաճառված է, ուղեղներն է լվացված: Վերը նշված ներկայացման աղջիկներն այն դիրքորոշումների, տեսակետների ու համոզմունքների զոհերն են, որոնք շատ ավելի հասկացող ուժերն առաջին պլան են բերել, իրենց վրա աշխատել են և հաջողության հասել: 

Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ: Աղջիկները, որոնք թավալվում էին գետնին և անկանոն ճիչեր ու ձայներ էին արձակում, ասում են՝ մենք արվեստագետներ ենք: Սա ծաղր է արվեստի, արվեստագիտության նկատմամբ: 

Կարծում եմ՝ մարդն ազատ կարող է անել, ինչ ցանկանում է, բայց կարող է դա անել իր նեղ շրջապատում, այն մարդկանց շրջապատում, որոնց դա հաճույք է պատճառում: 

Բայց այստեղ սադրանք կա, որն էլ ինձ և շատ շատերին անհանգստացնում է: Իսկ ինչո՞ւ Երևանի սրտում, փողոցում: Դա ներկայացում էլ չէր, այլ արվեստի անվան տակ ինքնաներկայացում, գեղագիտական որևէ արժեք չունեցող: 

Այս ամենը կազմակերպողները իրենց շատ լավ հաշիվ են տալիս, որ մեր նման ազգային մշակույթ ունեցող երկրում, եթե անցորդը նման բան տեսնի, չի կարող անտարբեր անցնել, շատ բնական, ինչ-որ ագրեսիվ ռեակցիա է առաջանալու: 

Սա հենց այդ նպատակով էլ արված էր, որ ասեն՝ մարդիկ անհանդուրժող են: Մարդկանց հանրային վայրերում սադրանքի մի ենթարկեք, փակ տարածքներում ինչ ուզում եք, արեք: 

Յուրաքանչյուրը, նույնիսկ ամենախաղաղ, հանգիստ բնույթ ունեցող մարդն ինչ-որ ազդակների ազդեցության տակ կարող է պոռթկալ, համբերությունից դուրս գալ: Սա բախումներ առաջացնելու, սադրելու հրաշալի միջոց է: 

Եթե այդ սադրանքի հիմքում կանգնած են, ֆինանսավորում են, աջակցում են պետական մարմինները, դա ողբերգություն է: 

Անհանգստացնող ևս մեկ հարց կա. մեր հասարակությանը կիսելու, իրար դեմ հանելու համար մեր ժողովրդի արդար քրտինքով վաստակած գումարի այն մասը, որը գնում է պետբյուջե և պետք է ծառայի ժողովրդին ու ժողովրդի պետությանը, ուղղվում է նման բաների, որոնք սադրելու նպատակ ունեն:

 Շատ տխուր ու վտանգավոր ժամանակներում ենք ապրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги