Կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմը շարունակում է բավականին ի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր չափանիշներ բուքմեյքերական գրասենյակների և խաղասրահների տ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի որոշ տեսակներ շարունակել են թանկանալ. հագուստի և... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նոր ֆիլմով փորձ կարվի «Հոկտեմբերի 27»-ի իրադարձություններն ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) Մահացել է հայտնի ու սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա Նովոստի Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ է ՀՀ Առողջապահության նախարարության ղեկավարի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե Արթուր Վանեցյանին մտահոգում է երկրի ապագան ՄԻՊ-ը՝ Կապանում ծավալվող իրադարձությունների մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող ձեռք չմեկնել Հոգեկան հիվանդների, գժերի ու շիզոֆրենիկների պակաս մենք չենք ունեցել, իսկ վերջին երկու տարում ավելի են ակտիվացել. Արթուր Ղազինյան 7 միլիոն հայ սփյուռքում ունեցող Հայաստանը պետք է հայրենական ավիափոխադրող ունենա. Արամ Սարգսյան

Հայաստանում թուղթն անխնա են օգտագործում. ի՞նչ որոշում է պետք

Ինչ կլինի՞, եթե աշխարհում ընդամենը մեկ օր բոլորը հրաժարվեն փաստաթղթեր տպելուց: Արդյո՞ք պետական, ֆինանսական և իրավական համակարգերի աշխատանքները կանգ կառնեն: Իրականում նման իրավիճակ չի ստեղծվի: Փաստաթղթաշրջանառության թվայնացման և էլեկտրոնային փոստի առկայության դեպքում թղթի օգտագործումը կարծես թե պետք է էապես կրճատվեր:

AIIM (Association for Informationand Image Management) կազմակերպության տվյալներով՝ եթե մարդկությունը մեկ օրով հրաժարվի փաստաթղթեր տպել, կտնտեսի 821 000 տոննա թուղթ՝ այդպիսով փրկելով 10 միլիոն ծառ: Խնդիրն այն է, որ պատճենահանման սարքերի տարածմանը զուգահեռ այսօր էապես ավելացել է նաև թղթի օգտագործումը: Իսկ մեր մոլորակն արդյոք կարո՞ղ է իրեն նման շքեղություն թույլ տալ, որն արդեն իսկ կանգնած է բնապահպանական աղետի շեմին: Xerox ընկերության տվյալներով, գրասենյակային մեկ աշխատող տարեկան միջինը օգտագործում է մինչև 10 000 թուղթ, որից 45%- ը նետվում է աղբաման այն տպելուց 24 ժամվա ընթացքում: 

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով, Հայաստանը ևս կարող է միանալ եվրոպական այն մեծ ընտանիքին, որտեղ վաղուց ընտրել են թղթի խնայողության ճանապարհը. «Բացի էկոլոգիական նշանակությունից, այդ ճանապարհը կօգնի արագ անցնել թվայնացմանը: Հայաստանն ունի այդ պոտենցիալը, ուղղակի պետք է մեկնարկ տալ: Իրականում մենք շատ մեծ քանակությամբ թուղթ ենք սպառում: Շատ մասնավոր կազմակերպություններ և պետական հիմնարկներ դեռ մեծամասամբ թուղթ են օգտագրծում: Անգամ կան խոշոր կազմակերպություններ, որտեղ կարծես նախնադարյան իրավիճակ է: Ավելին, այդ թուղթը չի հավաքվում ու չի տարվում վերամշակման, ուղղակի որպես թափոն է դուրս գալիս»:

Բնապահպանի խոսքով, թեպետ Հայաստանը ևս անցում է կատարել դեպի թվային դարաշրջան, բայց կա խնդիր, որը խանգարում է ամբողջությամբ ու անհրաժեշտ մակարդակով օգտվել նոր տեխնոլոգիաների հնարավորություններից: Խնդիրն, ըստ նրա, անհրաժեշտ որոշումների, օրենսդրական փոփոխությունների ու նոր նախաձեռնություների բացակայության մեջ է:

Հայաստանը գոնե մասնավոր հատվածը քայլում է ժամանակին համընթաց: Սակայն, չնայած թվային տեխնոլոգիաների զարգացմանը, օրենսդրությունը, նախկինի պես, պարտադրում է բոլոր փաստաթղթերը պատճենահանել տպագիր տարբերակով: Վերցնենք, օրինակ՝ բանկերը: Հայաստանի բանկային համակարգը վաղուց է անցել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության: Բանկերը կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ: Օրեցօր ավելի ու ավելի շատ բիզնես-գործընթացներ են ավտոմատացվում: Ներդրված են ինտերնետ-բանկինգը, «ամպային» ծառայությունները և տվյալների պաշտպանության ժամանակակից համակարգերը: Քննարկվում է արհեստական ինտելեկտի ներդրման հեռանկարները: Բոլոր քաղվածքներն ու բանկային այլ փաստաթղթերը հաճախորդները ստանում են էլեկտրոնային տարբերակով: Բայց ահա օրենսդրական «մեքենայի» պահպանողականության պատճառով բանկային բոլոր գրասենյակները ստիպված են ենթարկվել «թղթային բյուրոկրատիային»:

Մեզ հետ զրույցում էկոլոգները նշում էին, որ ժամանակն է այս հարցը քննարկել կառավարությունում ու խորհրդարանում: «Օրենսդրական փոփոխությունները թույլ կտան, որ բիզնեսն առավել միտված լինի բնապահպանությանը, ինչպես նաև թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու կրճատել ծախսերը: Կրճատելով թղթի օգտագործումը՝ հնարավոր կլինի պահպանել անտառներն ու նվազեցնել ջրային ռեսուրսների օգտագործումը: Դրա համար ընդամենը պետք է օրենդրական փոփոխություններ կատարել: Թվային փաստաթաղերը բնությանը վնաս չեն հասցնում, միևնույն ժամանակ առավել հարմար են պահպանման և օգտագործման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց բնապահպաններից մեկը:

Մասնագետների համոզմամբ, օրենսդրության վերանայումը կօգնի լուծել մի շարք բնապահպանական խնդիրներ և գլոբալ առումով թույլ կտա ներդրում ունենալ այդ գործում: Անթուղթ դարաշրջանը` զարգացման միակ ճանապարհն է: Կարևոր է, որ օրենքներն էլ առաջ շարժվեն ու հետ չմնան տեխնոլոգիական նորարարություններից:

website by Sargssyan