«Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երբ քաղաքացու ձայնը լսելի է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատահականության էֆեկտի զոհերը, ում քաղաքական կենսագրությունը ընդամենը 120 կիլոմետր է. 2020-ի բյուջեն ամենեւին չենք համարում հեղափոխական. Միքայել Մելքումյան «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և դաստիարակել».Գ.Ծառուկյան Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում Երբ քաղաքացու ձայնը լսելի է «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում

Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում

 

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս:  Այդ մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։ 

 

Նույն օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի մահճակալի տակից՝ սպորտային պայուսակից, հայտնաբերել են թիթեղյա թղթով փաթեթավորված կանեփի 2 հատիկ, իսկ կալանավորված անձ Խ.Կ.-ին պատկանող բաճկոնի գրպանից՝ ապակյա գլանակ՝ ծայրը փաթաթված կպչուն ժապավենով և լցված մոխրանման, կասկածելի զանգվածով:

Եվս մեկ դեպք գրանցվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Նոյեմբերի 7-ին՝ ավելի ուշ՝ 16:30-ի սահմաններում, դատապարտյալ Ս. Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ և սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

 

website by Sargssyan