ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Երև­ա­նում բաց­վել է «Մո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նժդե­հին ուղղ­վող նման մե­ղադ­րանք­նե­րը սխալ հաս­ցե­ով են. ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավե­լի շատ հող, քան բնա­կա­րան. ան­շարժ գույ­քի շու­կան ու բ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման մա­սով իրա­վի­ճա­կը բար­վոք չէ. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցե­լու տար­վա չեմ­պի­ոն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 12.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան (տեսանյութ) «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը «Սուսերով պար»՝ ֆիլմ մարդու և մեծանուն կոմպոզիտորի մասին «Պարոն վարչապետ, դա արդեն ցեղասպանության կոչ է»․ Եղիշե Կիրակոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ Կիևյան կամրջից նետվելու միջոցով Դպրոցում կանգնացնում են տաբուրետկին ու ասում՝ արտասանի. Փաշինյանը հունից դուրս եկավ Լացելու ռազմավարական տեքստեր են ուղարկում. Փաշինյան Նախարարություն կա՝ ճիպոտով չես կարա տեղից շարժես. Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Երև­ա­նում բաց­վել է «Մոսկ­վա» կի­նո­թատ­րո­նը, հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հրա­ժար­վել են մաս­նակ­ցել հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին «Մի մուշտի տալը» համարվում է քրեական հանցագործություն»․ Նիկոլ Փաշինյանին հուշեցին՝ Նար-Դոսն է հեղինակը Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ժամկետը չերկարացվեց Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ. Փաշինյանը ծիծաղեց Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում Նժդե­հին ուղղ­վող նման մե­ղադ­րանք­նե­րը սխալ հաս­ցե­ով են. ավե­լի լավ է՝ նախ գնալ գրա­դա­րան «Գոնե Սեյրան Օհանյանի հետ կարողանում էինք խոսել». սևազգեստ մայրերը կրկին բողոքում են (տեսանյութ) Ինչի՞ մասին է Ստամբուլյան կոնվենցիան․ Փաշինյանը՝ Բադասյանին (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքարկմամբ Վերաքննիչ դատարանի նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին

Հայկական եւ ռուսական շոու-բիզնեսի արտիստները՝ Իոսիֆ Կոբզոնին նվիրված երեւանյան բարեգործական հուշ-երեկոյին

Past.am

Dvin Music Hall-ում երեկ` նոյեմբերի 3-ին, հատուկ հուշ երեկո էր` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար երգիչ Իոսիֆ Կոբզոնին: Բարեգործական բնույթ կրող համերգի ընթացքում ելույթ ունեցան ճանաչած արտիստներ` ներկայացնելով հայ կոմպոզիտորների սիրված գործերը: Հատուկ այս իրադարձության կապակցությամբ Հայաստան էին ժամանել նաեւ Իոսիֆ Կոբզոնի կինն ու դուստրը` Նինել եւ Նատալյա Կոբզոնները:

Համերգի կազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն էր, ինֆորմացիոն հովանավոր՝ all.me թվային հարթակ: Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

«Նման բարեգործական համերգ իրականացնելու միտքը ծագել էր հենց Իոսիֆ Կոբզոնի կողմից: Երկու տարի առաջ միասին Մոսկայում արեցինք առաջին համերգը, որը կրկին ուներ բարեգործական նպատակ, եւ նա հայտարարեց, որ իր երազանքն է կազմակերպել նման համերգ նաեւ Հայատանում: Ի դեպ, այս օրը շատ սիմվոլիկ է ընտրված, քանի որ այսօր կլրանար Իոսիֆ եւ Նինել Կոբզոնների ամուսնության 48-ամյակը: Երաժիշտներն ու երգիչները սիրով համաձայնվեցին մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված այս համերգին»,-նշեց հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը` հավելելով, որ Կոբզոնի ընտանիքի անդամներն էլ մեծ ոգեւորությամբ են ընդունել Հայաստանում նման միջոցառում անցկացնելու միտքը:

Համերգի հանդիսավարներն էին Նազենի Հովհաննիսյանն ու Դմիտրի Բաբաեւը, ելույթ ունեցան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոչփյանի ղեկավարությամբ, Արամեն, Մարիամ Մերաբովան, Արա Մարտիրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Կամո Սեյրանյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկ Կարապետյանը, Սոնան, Միշան, Հայկոն, Մարգարիտա Պոզոյանը, Սոնա Ռուբենյանը, Էռնա Միրը, Me Project-ը եւ Ռուսաստանից ժամանած երգչուհի Սաթի Կազանովան:

 

Վերջինը նշեց, որ մեծ սիրով է համաձայվել մասնակցել Երեւանում կայացած բարեգործական երեկոյին:

«Երբ ստացա համերգին մասնակցելու հրավերն ու իմացա, որ այն նվիրված է Իոսիֆ Կոբզոնին, միանգամից` առանց վայրկյան անգամ մտածելու համաձայնվեցի մասնակցել: Ինձ համար պատիվ է լինել այս բեմում` մյուս բոլոր տաղանդավոր երաժիշտների կողքին: Ետնաբեմում ուշադիր լսում էի բոլոր ելույթները, այնքան էի հուզվել, որ քիչ էր մնում բաց թողնեի իմ ելույթը: Միայն հայերը կարող էին այդքան հուզական երգել Իոսիֆ Կոբզոնի երգերը»,-նկատեց երգչուհին:

 

 
 
 

 

 

 

website by Sargssyan