Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի կերպ չի հա­ջող­վում լու­ծել երկ­րի սո­ցի­ալ-տնտե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման խնդի­րը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն այն կարևորագույն խնդիրներից է, որը ծառացած է Փաշինյանի գլխավորած կառավարության առաջ։ 

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, մեծ խոստումներ էր տալիս աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և տնտեսության թռիչքային զարգացման մասին։

 Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին բաժին էր նվիրված սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ստեղծելու հարցին, որում նշված էր, թե մինչև 2023 թվականը վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։ 

Սակայն ժամանակն անցավ, իսկ երկրում տեսանելի տնտեսական զարգացում և աղքատության մակարդակի կրճատում տեղի չունեցավ։ 

Ավելին, չեն երևում այն քայլերը, որոնք գոնե տեսանելի ապագայում կարող են դրական փոփոխություններ նախանշել այս ուղղությամբ: 

Եվ այս առումով կառավարության գործունեության բացերը քողարկելու համար վարչապետը սլաքներն ուղղեց քաղաքացիների ուղղությամբ, թե աղքատությունը նրանց գլխում է, և նրանք ցանկություն չունեն իրենց գլուխներում այդ աղքատությունը հաղթահարել։ 

«Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր:

 Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի»,2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անեն աղքատությունը հաղթահարած քաղաքացիները։ 

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ իր ասածները մեկնաբանվում են որպես կառավարության պատասխանատվությունը բնակչության վրա գցելու փորձ, վարչապետը փորձում է սրբագրումներ կատարել իր խոսքում՝ կառավարության նիստում հայտարարելով, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:

 Բայց վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն, երբ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մեկուկես տարի ժամանակ ուներ ներդրումներ ներգրավելու և աշխատատեղերի բացումը խրախուսելու համար, սակայն այդ գործի միայն չնչին մասն է արվել։

 Եվ դա է պատճառը, որ մարդիկ չկարողանալով համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում, ստիպված են լինում արտագաղթել։

 Իսկ իշխանությունները, որ խոստացել էին մեծ ներգաղթ ապահովել դեպի երկիր, ոչ միայն արտագաղթի ցուցանիշները չեն հրապարակում, այլ փորձում են մանիպուլ յատիվ տվյալներ ներկայացնել, թե իբր գործազրկությունը երկրում նվազել է։ 

Բայց մարդիկ հարց են տալիս՝ եթե աշխատատեղեր չեն ստեղծվել, ապա ինչի՞ հաշվին է գործազրկությունը կրճատվել, մարդիկ նաև հասկանում են, որ արտագաղթողների հիմնական մասը եղել են գործազուրկները։ 

Թեպետ, իհարկե, քիչ չեն նրանք, որոնք, ունենալով աշխատանք ու բավարար եկամուտներ, արտագաղթում են հուսահատության և մեծ հիասթափության պատճառով: Այս համատեքստում ուշագրավ է, որ ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51500-ով, այդ թվում` շուրջ 46400–ը գործազուրկներ են, և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է։ 

Ստացվում է, որ Փաշինյանին չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը, նվազեցնել աղքատությունը, այլապես արտագաղթը շարունակություն չէր ունենա կամ գոնե նման մեծ ծավալներ չէր ստանա։ 

Իսկ երբ վարչապետի՝ ժողովրդին տված խոստումներն իրականություն չեն դառնում, բնականաբար իշխանության վարկանիշը պետք է նվազի, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում հեղափոխության բերած դրական փոփոխությունների շունչը, իրավիճակը մնում է այնպիսին, ինչպես կար նախկինում։ 

Եվ եթե իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չարվեն, ապա հանրային դժգոհության ծավալումը մոտակա շրջանում անխուսափելի կլինի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ