Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՆՇԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՅ­ՍՕՐ ԵՎ ԱՅՍ­ՊԵՍ

Սկսեմ արդեն ասվածով` որ մեր գյուղում չկա եկեղեցի, ինչպես դիմացի մի քանի գյուղերում: Եթե չկա եկեղեցի, չկա հոգևոր հովիվ, ասել է թե` ամեն կիրակի կյանքը չի կշռվում, և շեղումն անխուսափելի է, տանող է... Իսկ ավելի ճիշտ` համայնքը հանձնված է մարդու ձեռքը, այսինքն` անտերություն` սատանայություն... 

Դեռ շատ հնուց գյուղացին մի պարզունակ հասկացողություն` նման մի բան մշտապես ունի` բոստանի բարձր տեղում, խրտվիլակ է ասվում, որ վնասատուները տեսնեն, իմանան` բոստանը անտեր չէ, նայող կա... Ուզում եմ ասել, գոնե նման մի բան` խաչը գագաթին... Եվ տեսնողը կանի ինչ-որ հետևություն, կգա ինչ-որ մտքի ու խելքի... 

Իսկ այսօր ընդհանուր առմամբ, եկեղեցին, այսինքն` միջնորդը` քահանան` առաքյալը փրկիչն է քան երբևէ... 

Ո՛չ, աղանդները այնքան վտանգավոր չեն, նրանք բաց տեղերը, ճեղքվածքներն են լցնում, լրացնում, որ թերացել են մեր առաքյալները...

 Վտանգը հոտի ներսում է` առաջացող, շնչվող հոգևոր մթնոլորտն է, որը իրականին նմանեցված է, իսկ իրականում ուղղակի տիղմ է...

 Ունենք աչքեր, ականջներ, ամեն բարի լույսի հետ տեսնում ենք, լսում ենք, մատով ցույց ենք տալիս տեղը և՛ սևի, և՛ սպիտակի, բա՞յց, երբ գալիս է մեր պահը, առաջացնում ենք հարցերի հարցը. 

«Ինչի՞ ես, թող լինի ուրիշը...»: Եվ լինում է ուրիշը...

 Այսպես` ակնոցավոր օձերի հոգով, պաշտպանված ճշմարիտ լույսից, իբրև թե ապրում ենք փորձ ու փորձանքից հեռու, և Աստված թողնում է մեր պարտքերը, ինչպես մենք ենք ուզում... Նայո՞ւմ ենք ակնոցներով, կնայվենք ակնոցներով... Բերանից ինչ-որ մեկի անկանգ կաթում է թույնը մեր կյանքի վրա ու տարածվում, վերածվում դառնում շնչվող... 

Եվ առաջացած մթնոլորտում կորցնում ենք իրական ծանրության կենտրոնը... 

Արդեն և՛ հոտով, և՛ հոգով, և՛ մտքով` միամտությունից սայթաքած, ուղիղ գծով գնում ենք նյութի վրա... Եվ խորհուրդը մեծ հոգու` մնում է ակնոցների մթում... 

Որքա՛ն հոգիներ են շնչահեղձ լինում օդում արդարության պակասից... 

Եվ նրանց համար ամեն օր մեռնում է Աստված... 

Եվ բարձրացնում է գլուխը կուզիկը ու հայտարարում, որ մարդը առաջացել է ուղտից... Վերջերս ինչ-որ վերջի մասին էին խոսում, ինչոր աշխարհի... 

Աշխարհն իր վերջի մասին մտածում է, թող ամեն ոք ի՛ր վերջի մասին մտածի... Քանի որ սկսեցինք գյուղից` անցնենք գյուղով, մի քիչ էլ առաջանանք... 

Նախ ասեմ, որ էլ չկա Պռոշյանական գյուղացու կոլորիտը. Թումանյանական` բնական, բնության բնույթով առաջնորդվող գյուղացին, որ ասես լուսնից էին իջել ու ոչինչ չէին հասկանում... Եվ խորհրդային` դասի բերված մտածողությունը չկա... ... 

Կա տեղ` բնակավայր, որ, դեռ կոչվում է գյուղ, ուր ապրում են մարդիկ ու զբաղվում են հողագործությամբ, ու կոչվում են գյուղացի, անխորհուրդ ու հեռու, ինչպես երկինքն ու երկիրը... 

Այսօրվա, այսպես ասած, գյուղաբնակը` գյուղացին, նույն ճամպրուկային տրամադրությամբ դեռ կա, մնում է և լավ գիտի և՛ Հյուսիսային պողոտայի տեղը, և՛ Վահագնի թաղամասի տեղը, և՛ ինտերնետի. իրականությանը մոտենում է և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական... 

Ե՛վ Փարիզ է ասում, և՛ Լոնդոն, և՛ աշխարհ, և՛ թռչող մեքենաներ, և՛ կողքից եկամուտներ, խաբված լինելու հոգեմետ զգացողություններ, անամոթություններ, և այլն, և այլն...

 Բայց ոչինչ, դեռ բռնելու տեղեր կան, դեռ փրկելու բաներ կան` դեռ ծնվում են երեխաներ..

Այսօր, որքան էլ վրայից բարձրաձայն ասվում է, խոսվում է, տակից ուրիշ բան է արվում... 

Հասկանում եմ, բայց թող լինի բնական ճանապարհով, ոչ թե նենգությամբ` խաբելով, գցելով, փախցնելով... 

Եթե մեր գյուղացին մինչև այսօր ապրել է ու ապրում է, ապրում է զուտ իր իմաստնության շնորհիվ, իմացյալ համբերելով անառակ զավակին...

Հողը դեռ բուժում է իր աշխատավորին, գյուղում դեռ բուժվում է մտածողության քաղցկեղը... Եթե իրականում անկեղծ ցանկություն կա գյուղացուն օգնելու, թող արվի առջևից, ոչ թե հետևից... 

Որ գյուղացին զգա պետության շունչը... 

Որ իրեն պաշտպանված զգա, գալիք տեսնի, խիղճը հանգիստ գտնի... Այսինքն` այսօրվա իրավիճակում գյուղապետարանը այլընտրանք լինի, հարկեր հավաքելու հետ, կարողանա վարկեր տրամադրել ողջամիտ տոկոսներով: 

Օտար, սևազգեստ, ապակյա աչքերով գիշակերների մուտքը կկրճատվի որոշ քանակով:

 

Գյուղապետարանի հաշվապահությունը լուրջ գործի կլծվի, կհաշվի օր ու գիշեր. էլի կլինի Աստծունը` Աստծուն, կայսրինը` կայսեր, գյուղինը` գյուղին... 

Կլինի ավելի ընտանի, ավելի կենդանի, ավելի իրական կապվածություն... 

Կառաջանա վարակիչ հետաքրքրություն, գյուղապետները` գիտելիք պարտադրող գործարար իրավիճակում կհայտնվեն, կարողացողները ձեռքերը ավելիին կերկարացնեն... 

Նոր դուռ կբացվի, նոր ճակատ, նոր հեռանկար, վստահություն վստահվածի, պատասխանատվություն, իսկ գյուղացին, համայնքը` մոտեցող, տեսնող, վկա, պահանջատեր... 

Մի քիչ տնական, հայրական մոտեցում և հրաշքներ կկատարվեն, կյանքը կջերմանա... Մաս առ մաս մշակումները, մեխանիզմները, հոսքի բերելը թողնենք պետական թվաբաններին... 

Եվ ամենակարևորը` գյուղապետները հրեշտակներ չեն լինելու, հարկավոր է լինելու պաղեցնելու նման, սառեցնելու աստիճան սկզբունքային վերահսկողություն` ճշմարիտ, որպես անքննելի բուժօգնություն` հանուն Հայաստանի Հանրապետության... 

Ծխախոտի ամեն տուփի վրա գրված է` «Ծխելը վնասում է առողջությանը», կարելի է կողքին ավելացնել` անարդարությունը փչացնում է...

Հայաստանը այսօր վերածվել է մի մեծ խաղատան, ուր բոլոր դեպքերում կրվողը մի կողմն է` արդարությունը, այսինքն` ժողովուրդը... 

Այսօր, մեր գյուղ ասվածում, ամեն ինչ վաճառված է, գյուղապետներին մնացել է վաճառել գյուղապետարանը, կնիքը և հոգին, որը և արվում է... 

Մի հնարքով ուղղակի պետք է, անպայման պետք է ցնցվել, լրջության գալ, լրջություն բերել` պետություն- ժողովուրդ հարաբերությունը, թե չէ` շնից մազ պոկելու փիլիսոփայությամբ ապրելը մեզ ունայնության գիրկն է շպրտում` խորթանում են խորհուրդները... 

Քիչ հեռուն տեսնելու համար ուղղակի պետք է կանգնել քիչ բարձր... Ու արհամարհում ու արհամարհվում են, սկսում է հոգևոր անապատացումը, ասել է թե` սկսում է նահանջը...

ՈՐՊԵՍ ՀԱՎԵԼՈՒՄ.- Ով էլ որ ընտրվի, լավ է, որ ունենա մեկ գլուխ, գլխի վրա մեկ բերան, մեկ քիթ, երկու աչքեր, երկու ականջ և, որ աչքերը տեսնեն, ականջներն էլ լսեն... Ընթերցողը թող ներող լինի, իհարկե, ուղղակի իրավիճակը հասել է այն աստիճան աբսուրդի, որ արդեն անգամ մեր մեղքերը չենք վստահում մեր աստվածներին...

 

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ

Երկնագույն երգի քղանցքը դեղին,

Սարսուռներ ծնող իր նուրբ հպումով

Բանաստեղծների մեր անզոր ցեղին

Նինջ է պարգևում վարդ ու քրքումով

Եվ երազային այդ նինջի խորքում 

Տանջալի մտքով, 

բայց հոգով անհոգ, 

Մենք ոչ թե նրա մարմինն ենք գրկում, 

Այլ համբուրում ենք քղանցքները լոկ:

ԵՐԿՐՈՐԴ ՈՐԴԻՆ

Ինչ կլիներ, եթե Աստված 

Երկու զավակ ունենար.

 Կհամբառնար մեկը խաչից,

Մյուսը մեզ կմնար: 

Կախտահաներ մարդկանց հոգին

Եվ հավատի կկոչեր, 

Որ լույսն այնտեղ` սրտերի մեջ,

 Հոր խոսքերով կարկաչեր:

Կկարկաչեր լույսը այնտեղ, 

Որտեղ ծարավ կա լույսի, 

Եվ կփոխվեր երջանկության Խուլ տանջանքը Հիսուսի:

…Թե՞ սրտերը միշտ էլ այսպես 

Կմնային մութ ու նենգ. 

«Հրա՜շք-հրա՜շք»,- կգոռայինք 

Փարիսեցվոց նման մենք:

 

Եվ տանջանքը կերկարեր 

Հեգ Հիսուսի հեգ եղբոր. 

Մեղքն էլ հետը կնորոգվեր` 

Անհուսության նման խոր:

 

…Կանչե՞նք Որդուն, թե՞ չկանչենք.

Այս է տանջանքը հիմի. 

Քանզի բնավ չի հավաքվում 

Ամենքիս ջանքը ի մի:

***

Երեկ տխուր, այսօր ուրախ, 

Ալիքի պես ծափ եմ տալիս, 

Երեկ՝ դեպի անհայտություն, 

Այսօր դեպի ափ եմ գալիս: 

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին 

Կամ ծիծաղում խենթի նման, 

Ինձ բաշխում եմ ավազներին

Անապատի գետի նման: 

Ինձ բաշխում եմ անմնացորդ, 

Իմ ժպիտներն ու՞ր են տանում, 

Ծիծաղիս մեջ ամեն անցորդ 

Հոգնած հոգին է լվանում: Վաղը երբ որ մշուշ լինի, 

Եվ արցունքներ ծնվեն ցավից, 

Գուցե մեկը փոքրիկ մի կայծ Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

ՏԵՍԻԼՔՆԵՐ

Արորով ինձ հողից հանեցին, Ինձ հողում ինչո՞վ են թաղելու... 

Հոգնել է իմ կյանքի նժույգ-ձին՝ 

Չի՜ թռչում, չի՜ գնում, չի՜ թռչում ՝ 

Հողմերից երազներ քաղելու: 

Չի՜ տեսնում ոչ ոքի, ոչ մի բան Եվ, ափսո՜ս, ոչ մեկին չի կանչում.Կյանքը լուռ մեռնում է հավիտյան, 

Եվ նրա շիրմին ոսկեցոլ, Ոսկեցոլ տեսիլքն է կանաչում: 

Ես վայրի աստղերով զարդարված՝ 

Ճչում եմ խոսքերով խաթարված, 

Որ կյանքը կորչում է անհետ, 

Տեսիլքներն ապրում են հավետ, 

Տեսիլքներն ապրում են վտարված: 

Տեսիլքներ ծաղկում են ամենուր 

 

Ձեռքերում մի անհայտ տրտմության,

Եվ քիչ-քիչ մեռնում է կյանքն, ավա՜ղ,

Մաս առ մաս տրվում է հողմերին, 

Տեսիլքներն ապրում են հավիտյան:

Ապրում են սերունդներ աշխարհում, 

Գալիս են, գնում են ու չկան , 

Եվ մեկի համար, որ չգիտենք, 

Տեսիլք ու ցնորք ենք հավիտյան: 

Մենք մեկի համար, որ չգիտենք, 

Տեսիլք ու ցնորք ենք անմեկին, 

Գալիս ենք, անցնում ենք ու չկանք, 

Ձուլվում ենք հողին ու երկնքին: Երկինքը տեսիլք է մի անծիր, 

Եվ հողը տեսիլք է կորստի, 

Աստղերը երգում են անձանձիր, 

Որ մեկն իր կարոտը չըսըտի:

***

 

Անձրևից ծեծված, 

հողմից հալածված, 

Ծակ տրեխներով գնում էր Աստված, 

Ինքը երկնքից իր արտասուքով, Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով: 

Ինքը գնում էր թեթև ու ներհուն, 

Որպես սկիզբն ու վախճանը կյանքի, 

Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում

 Բախտ արարելու 

Իր կախարդական լեզվակը զանգի: 

Եվ գնում էր նա

Լքված ու մենակ աշխարհի կողմից, Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան, 

Որ ապաստան տա անձրևից, հողմից: 

Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար, 

Պարզված երկնքի անհունները մութ, 

Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց 

Աղերսում էին գորովանք ու գութ:

 

 

 

 

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին