Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա»

ИНТЕРВЬЮ

Որոշ ժամանակ առաջ «Գելլափ» հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային ինստիտուտը հրապարակել էր «Ընդհանուր զգացմունքներ-2019» հետազոտության արդյունքները, որի շրջանակներում զայրույթի, ուրախության և տխրության վերաբերյալ ուսումնասիրություններ էին կատարվել շուրջ 143 երկրներում։ Զայրույթի առումով Հայաստանը դասվել էր առաջին հորիզոնականում. հարցվածների 45%-ն ասել էր, որ վերջին անգամ զայրույթ զգացել է նախորդ օրվա ընթացքում։ Հայաստանից հետո այդ ցուցանիշով առաջատարը Իրաքն ու Իրանն էին։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար զարմանալի չեն այս ցուցանիշները։ 

Ավելին՝ կարծում է, ամբողջ 2019 թվականի համար նման հետազոտությունների պարագայում Հայաստանը կրկին առաջատարը կլինի։ 

«Շատերը մտածում էին, որ հետհեղափոխական Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը շատ արագ կփոխվի։ 

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք» և նման այլ կարգախոսներով, բայց ընդամենը ամիսներ անց այս իշխանությունների իրական դեմքը տեսանք։ 

Իրականում հասարակության մեջ առկա զայրույթը, ատելությունը և բարոյահոգեբանական մթնոլորտի ծայրահեղ ծանր իրավիճակը իշխանությունների կողմից ընտրված քաղաքական գծի հետևանքներն են։ 

Նրանք այդ գծով են առաջնորդվում նաև հասարակության հետ իրենց հարաբերություններում։ 

Ինձ համար զարմանալի չեն վերոնշյալ արդյունքները, որովհետև հետհեղափոխական Հայաստանում «ամենամեծ ձեռքբերումը», որն ունեցել է այս իշխանությունը, հասարակության տարբեր շերտերի միջև ատելության աննկարագրելի աճն է, ինչպես նաև անհանդուրժողական մթնոլորտն է, որը հովանավորվում է այս իշխանությունների կողմից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, այն իրավիճակը, որն այսօր կա սոցցանցերում, երբևէ չի եղել։ 

«Նախորդ իշխանություններին քննադատողները ևս արժանացել են վիրավորանքների որոշ զանգվածների կողմից, բայց այն, ինչ կատարվում է հիմա, աննկարագրելի է։ 

Իշխանություններին թեթև քննադատելու հետևանքը լինում է այն, որ հազարավոր կեղծ օգտատերեր ամենավերջին անձնական վիրավորանքն են տալիս։ Ավելին, այդ խայտառակ մթնոլորտը տարածվում է նաև իրական կյանքում՝ ընդգրկելով հասարակության լայն շերտերի։ 

Անհանդուրժող մթնոլորտը պառակտում է հասարակությանը, ինչը կարող է կործանարար հետևանքներ ունենալ մեր պետության համար»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միգուցե այլ տեսանկյունից կարելի էր դիտարկել հասարակության տարբեր շերտերի միջև առկա վատ հարաբերությունները, եթե չխոսեինք մեր երկրի մասին։ 

«Երբ մեծ քանակությամբ արտաքին մարտահրավերներ կան, երբ շրջապատված ես քեզ թշնամի համարող երկու պետություններով, և իշխանությունը պահպանելու համար ստեղծում ես ներքին թշնամի, ապա դա մի օր «պայթելու» է։ 

Նման ցուցանիշները պետք է մտահոգության տեղիք տան ոչ միայն հասարակությանը, այլև իշխանությանը, որովհետև տեղի ունեցողի պատասխանատուն իշխանությունն է»,-շեշտեց քաղաքագետը։ 

Քաղաքագետի խոսքով, իշխանության ներկայացուցիչների՝ իրողություններին ոչ համարժեք արձագանքներ հնչեցնելու բացակայությունը, որոշ դեպքերում առկա քամահրանքը մի քանի պատճառ ունի։ 

«Լինելով չտես, դիլետանտ և շատ դեպքերում Ն. Փաշինյանի շնորհիվ իշխանական վերնախավում պատահական հայտնվածները շատ արագ կտրվեցին իրականությունից։ 

Յուրաքանչյուր խնդրահարույց հարցի քննարկման ժամանակ, որոնց պարագայում սովորաբար որևէ պատասխան չեն ունենում, առաջ են տանում այն թեզը, թե հասարակությունն իրենց 70 տոկոս քվե է տվել, և իրենք անում են այն, ինչ ցանկանում են։ 

Իրենք մոռանում են, որ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի միջոցով նույն հասարակությունը 2017թ. -ին 50 տոկոսից ավելի քվե էր տվել ՀՀԿ-ին։ 

Հետհեղափոխական շրջանում ընտրություններ կազմակերպելու նպատակը հեղափոխության արդյունքներն ամրապնդելն էր։ 

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ նույն հասարակության մեջ կարծիքների կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ 

Չլինելով պատմաբան և լինելով վատ քաղաքական գործիչ՝ Ն. Փաշինյանը չի ուսումնասիրել հեղափոխությունների պատմությունները։ Եթե լավ քաղաքական գործիչ լինել, կուսումնասիրեր անգլիական, ֆրանսիական, Եվրոպայում տեղի ունեցած բուրժուադեմոկրատական, ինչպես նաև փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքները։ 

Արդյունքում կտեսներ, որ 99 տոկոսի պարագայում հետհեղափոխական հասարակություններում քաղաքական դիրքորոշումների կտրուկ փոփոխություն է լինում։ Իսկ այն, որ 2018թ.-ին 70 տոկոս ձայն են ստացել, չի նշանակում, որ այդ ձայներն իրենք այսօր էլ պահպանում են։ 

Ու երբ այս իշխանությունների ինչ-որ քայլերի վերաբերյալ հասարակության ակտիվ մասսան քննադատությամբ կամ առաջարկով է արձագանքում, փոխանակ նստեն, քննարկեն թեման լայն լսարանի հետ, հաշվի առնեն քննադատող կողմի դիրքորոշումը, ընտրել են արտահայտվելու պրիմիտիվ ձևը։ 

Այդ ձևի տրամաբանության մեջ կա դիմացինի նկատմամբ բացարձակ արհամարհանք, և յուրաքանչյուր քննադատություն դիտարկվում է որպես թշնամանք»,ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս ամենի հետևանքը հասարակության մեջ առկա բևեռացվածությունն ու թշնամանքն է մեկը մյուսի նկատմամբ։ 

Մեր զրուցակիցը շեշտեց, որ իշխանությունը պետք է գիտակցի, որ հասարակության մեջ միայն «պողոսացված» մասսան չէ, որը նստած սպասում է, թե իրենք ինչ պետք է ասեն, որ ասի՝ «այո, դուք ճիշտ եք»։

«Առհասարակ, ինչ տեղի է ունենում հասարակության հետ, պատասխանատուն իշխանությունն է։ Ընդդիմությունը, իշխանություններին քննադատողները լծակներ չունեն ազդելու երկրում տիրող իրադարձությունների վրա։ 

Այսօր իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառում, որը կարող է հանգեցնել ներքին բախումների։ Խնդիրն այն է, որ հասարակությունն արդարության է սպասում, և հատկապես այն շերտը, որն իշխանությունների ընդդիմախոսն է։ 

Այդուհանդերձ, մենք իշխանությունների կողմից տեսնում ենք բացահայտ հովանավորչություն՝ իրենց սատարող և իրենց շահերը սպասարկող անձանց նկատմամբ»,-ասաց Համբարյանը։

Նրա խոսքով, կան տեսանելի հանգամանքներ, որոնք վկայում են իշխանության վախերի մասին. «Ես նախկինում քննադատում էի նախորդ իշխանություններին՝ ՀՀԿ-ի տատիկին պահելու համար։ ՀՀԿ-ի տատիկը նախկինում միակն էր, և շատ դեպքերում նրան հումորով էին վերաբերվում։ 

Բայց ես հիմա սարսափում եմ հետևյալից. գործող իշխանություններն այսօր «տատիկների, մորաքույրների» մի մեծ բանակ ունեն, որոնք ակտիվորեն մասնակցում են նաև մարտի 1-ի դատավարություններին։ 

Նորմալ չէ, երբ այդ «տատիկ-մորաքույրների» անմակարդակ զանգվածը բացահայտ սպասարկում է իշխանություններին ու ամենավերջին վիրավորանքները հասցնում դիմացիններին։ 

Իշխանությունը սրանով ցույց է տալիս իր թուլությունը, բայց իշխանությունն այսքան ցածրանալու իրավունք չունի։ 

Ամեն քննադատողի վրա ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով հարձակում գործելը ցույց է տալիս ու բացահայտում է իշխանությունների ֆոբիաները»։ 

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, վիրտուալ իրականությամբ տարվելը, իրականության կտրված վարքագիծը լավ տեղ չի կարող տանել։ 

«Այս իշխանությունը մտածում է, որ եթե համացանցային պատերազմում օգտագործում է հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ օգտատերերի հնարավորությունը, սփյուռքի, ինչպես նաև մեր հանրապետությունում առկա որոշ հատվածի համակրանքը, ուրեմն՝ վերջ՝ Հայաստանը դարձել է Սինգապուրը։ 

Սա ինքնախաբեության դրսևորում է, որը փորձում են տարածել նաև հասարակության լայն շերտերի վրա՝ մանիպուլ յացիայի ենթարկելով նրանց։ Իրական կյանքը շատ բարդ է։ 

Այո՛, ուրախ եմ, որ գոնե երկու ոլորտներում Ն. Փաշինյանը ձեռքբերումներ ունի. դրանք են՝ ճանապարհաշինությունը և բանակին սնունդ մատակարարելու կարգի փոփոխությունը։ 

Բայց մյուս բնագավառներում մենք ոչ միայն ձեռբերումներ չունենք, այլև կան հետընթացներ, որոնք ապացուցվում են ոչ թե համացանցային, այլ իրական կյանքով։ 

Կանգնել ու մանիպուլ յացիայի համար ասել՝ ՀՀ-ն ժողովրդավարության բաստիոնն է, այս ու այն հոդվածներ տարածելը հարցին լուծում չեն տա։ 

Տգետ պրոպագանդայով հեռուն գնալ հնարավոր չէ, իսկ հետևանքները կարող են շատ դաժան լինել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման ուղղությամբ իշխանությունները քայլեր չձեռնարկեն, իրենք իշխանությունից չեն հեռանա թավշյա մեթոդներով։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ