Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել.

ИНТЕРВЬЮ

2020 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի նախագծի, այնտեղ առկա կանխատեսումներից բխող մի շարք հարցադրումների շուրջ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ Աշոտ Թավադյանն իր դիտարկումներն ունի։ Տնտեսագետը «Փաստի» հետ զրույցում մի շարք հանգամանքներ առանձնացրեց, որոնք առավել ուշադրության կարիք ունեն։ 

«Կառավարությունը նշել է 4,9 տոկոս տնտեսական աճ, այդ ցուցանիշն արդյո՞ք բավարար է տնտեսական զարգացման համար։ 

Մինչ այդ հարցադրմանը պատասխանելը, նախ պետք է ընդգծել, որ համաշխարհային տնտեսության մեջ էապես բարձրացել է անորոշության գործոնը, ինչն անդրադառնում է հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների վրա, որոնք գտնվում են ոչ կայուն գոտիներում։ 

ԱՄՆ-ի բազային տոկոսադրույքի, էներգակիրների գների փոփոխությունները, պատրաստի արտադրանք սպառող ռուսական շուկայում փոխարժեքի փոփոխությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակն ու լոգիստիկ խնդիրներն անմիջապես անդրադառնում են մեր տնտեսության զարգացման վրա»,-ասաց Ա. Թավադյանը։

Մեջբերելով 2020թ. բյուջեի համար ընտրված՝ «Надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքը, որով բյուջեն կազմելիս առաջնորդվել է կառավարությունը, մեր զրուցակիցը շեշտեց. «Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ տնտեսական աճը գալիք տարում կլինի 5-ից 8 տոկոս։ Իսկ ինչո՞ւ նշվեց 4,9 տոկոսը։ Կարծում եմ՝ ելնելով հենց այն անորոշության աստիճաններից, որոնք հանգեցրել են կառավարության գործունեության լրացուցիչ զգուշավորությանը։ 

Այս ամենին պետք է ավելացնեմ նաև կառավարման արվեստի հանգամանքը»։ Տնտեսագետն ընդգծեց, որ իրավիճակից ելնելով՝ տնտեսության կարգավորման համար պետք է բարձր աստիճանի կառավարման արվեստ ցույց տալ. 

«Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով վերոնշյալ սկզբունքը, այս բյուջեն կարելի է կոչել իրական, նվազագույն հնարավորությունների բյուջե։ 

Այդուհանդերձ, կարծում եմ, այդ նվազագույն շեմն անպայման կհաղթահարենք»։ 

Իսկ թե ի՞նչ է պետք հաղթահարելու համար՝ Աշոտ Թավադյանն ընդգծեց. 

«Քանի որ այսօր փոփոխությունների դինամիկան կտրուկ աճել է, նոր մոտեցումներ են պետք՝ տնտեսական հիմնախնդիրները վերլուծելու և կանխատեսումներ կատարելու համար։ Կանխատեսումների որակը բարձրացնելու համար միայն ՀՆԱ-ի աճը դիտարկելը բավարար չէ։ 

Առանցքային ցուցանիշները պետք է փոխկապակցված լինեն։ Խոսքը ՀՆԱ-ի, առևտրային հաշվեկշռի, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման և, իհարկե, զբաղվածության ցուցանիշի մասին է։ Այս երեք ցուցանիշները պետք է հստակ ներկայացնել, այնուհետև պարզել, թե համապատասխան ի՞նչ նորմատիվ ցուցանիշներ են պետք, դրանք ի՞նչ միջակայքում պետք է գտնվեն, և կարգավորող ի՞նչ ցուցանիշներ են անհրաժեշտ։ 

Եթե հստակ ձևակերպվի մակրոտնտեսական խնդիրը, որն անհրաժեշտ պայման է կարգավորման և կանխատեսման համար, ապա մեր կանխատեսման մակարդակը կաճի, զգուշավորության աստիճանը կնվազի, և մենք կարող ենք մի քիչ ավելի բարձր ցուցանիշ նշել»։

Աշոտ Թավադյանի խոսքով, հարկաբյուջետային քաղաքականությունը պետական բյուջեի հիմքն է, և լուրջ խնդիր է այն, որ դրամավարկային քաղաքականությունը փաստացի տարանջատված է. 

«Այո՛, ցածր գնաճն էլ է վատ, բարձր գնաճն էլ, բայց գնաճը հստակ ձևակերպված է օրենքով։ Ըստ «Պետական բյուջեի մասին» օրենքի՝ այն պետք է լինի 2,5-5,5 տոկոս։ 

Այս ցուցանիշով է պայմանավորվում թե՛ բյուջեի կատարումը, թե՛ տնտեսական աճը։ Եվ եթե դու գրանցում ես ավելի ցածր գնաճ, քան պահանջվում է օրենքով, այդ հանգամանքը, որպես կանոն, բերում է նաև բարձր իրական բանկային տոկոսադրույքների։ Ընդհանուր առմամբ, փխրուն կայունություն է առաջանում։ 

Մենք նման իրավիճակի ականատես ենք եղել 2009 թվականին, երբ, այսպես կոչված, կայուն իրավիճակում 14 տոկոսի անկում ունեցանք։ 

Այսօր խորհուրդ կտամ հատկապես մեծ ուշադրություն դարձնել դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների էական կոորդինացման վրա»։

Տնտեսագետի դիտարկմամբ, պետք է հաշվի առնել հատկապես զբաղվածության ցուցանիշը. 

«Եթե ցանկանում ենք մեզ մոտ իրական տնտեսական աճ լինի և մեր արտագաղթը նվազի, պետք է լուծենք զբաղվածության խնդիրը՝ գործազրկության ցուցանիշն աստիճանաբար հասցնելով տասը տոկոսի»։ 

Աշոտ Թավադյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, ըստ որի՝ տնտեսական աճի՝ 4,9 տոկոս կանխատեսման պարագայում նախատեսվել է եկամուտների և ծախսերի աճ. «Սա պետք է իրականացվի ոչ միայն տնտեսական աճի, այլև վարչարարության մակարդակի բարձրացման հաշվին։

 Կարող ենք ավելացնել նաև այն, որ կոռուպցիայի հակազդեցության առումով այստեղ ևս համակարգային մոտեցում է անհրաժեշտ։ Կոռուպցիայի դեմ պայքարի առումով որոշակի քայլեր արվում են, բայց դրանք բավարար չեն»։

Խոսելով պաշտպանության ծախսերի կրճատման մասին՝ տնտեսագետը հավելեց. «Մենք անցած տարի առաջին անգամ էապես մեծացրել ենք մեր պաշտպանության ծախսերը՝ գերազանցելով 500 մլն դոլարը։ 

Այսինքն, մենք որոշակի աճ ունենք։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ եթե մեր տնտեսական աճը գերազանցի 5 տոկոսը, ապա այդ պարագայում պաշտպանության ծախսերը ևս կաճեն։ 

Պետական բյուջեն փաստացի կառուցված է 4,9 տոկոս տնտեսական աճի հիման վրա, բայց այդ ցուցանիշը կարող է ավելանալ, ինչը լրացուցիչ հնարավորություններ կտա թե՛ կրթության, գիտության, սոցիալական լրացուցիչ խնդիրներ լուծելու, թե՛ մեր պաշտպանության ծախսերն ավելացնելու համար։ 

Իհարկե, չի բացառվում նաև այն, որ պաշտպանության ամրացման համար լրացուցիչ վարկեր ստանանք»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ