Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր»

ИНТЕРВЬЮ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանն այժմ ընդգրկված է ընթացիկ ներկայացումներում։ 

«Փաստի» հետ զրույցում ասում է՝ կան ծրագրեր նոր ներկայացումների հետ կապված, մի դեպքում՝ որպես բեմադրիչ, մյուս դեպքում՝ որպես դերակատար հանդես գալու, բայց դրանք դեռևս քննարկման փուլում են։ Հետաքրքրվում ենք՝ վերջին ժամանակները դերասանին չենք հանդիպում հեռուստատեսային նախագծերում, ո՞րն է պատճառը։ 

«Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ. թատրոնում զբաղվածությունս շատ էր, և այդ պատճառով հրաժարվում էի։ 

Հիմա գերադասում եմ զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ պիեսների ընթերցմամբ, դրանց վերամշակմամբ ու թարգմանություններով, ժամանակ էլ չեմ ունենում հետևելու, թե ինչ է կատարվում հեռուստատեսությամբ»,ասում է Մարգարյանը։ 

Դերասանն անկեղծանում է՝ հեռուստացույց շատ վաղուց չի դիտել, ուստի կդժվարանա կարծիք հայտնել հեռուստատեսության որակի հետ կապված հանրության դիտողությունների վերաբերյալ։ 

«Մասնավոր հեռուստաընկերությունները վճարում են իրենց հարկերը և ցուցադրում են այն ամենը, ինչը նրանց ռեյտինգ է ապահովում և այլն։ Ինչ վերաբերում է պետական հեռուստաընկերությանը, ապա այն պետք է հստակ ռազմավարություն ունենա»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Դերասանի հետ մեր հետագա զրույցը ծավալվում է մշակութային ազատության, այդ ոլորտում անհրաժեշտ հեղափոխության և պետական քաղաքականության մասին։

Ամեն ինչ էլ կարող ես ցուցադրել, բեմադրել և դրա անունը դնել նորարարություն

Դերասանի հետ զրույցում անդրադառնում ենք վերջերս հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ներկայացմանը, որը ցուցադրվեց Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ։ Նա նշում է՝ ներկայացումը չի դիտել, այդ պատճառով զերծ կմնա դրա վերաբերյալ որոշակի մեկնաբանություններից։ 

Ընդգծում է, թե իր պատկերացմամբ ինչ առաքելություն պետք է ունենա արվեստը։ «Փորձը ցույց է տալիս, որ այսօր ամեն ինչ էլ կարող ես ցուցադրել, բեմադրել և դրա անունը դնել նորարարություն, բայց մի կարևոր պահ կա՝ ո՞րն է քո նպատակը, ի՞նչ նպատակով ես դա անում։ 

Երբ տարիներ առաջ Ֆրանսիայում ցուցադրվեց Ժան Գաբենի և Ալեն Դելոնի մասնակցությամբ «Երկուսը քաղաքում» ֆիլմը, դրա պրեմիերայից երեք օր հետո Ֆրանսիայում պաշտոնապես արգելեցին կիրառել գիլիոտինը որպես խստագույն պատժամիջոց։ 

Այսինքն՝ այդ ֆիլմը իր նպատակին ծառայեց, աշխարհն ավելի լավը դարձրեց։ Բացառապես իմ կարծիքով՝ արվեստը պետք է միտում ունենա աշխարհը, աշխարհում տեղ գտած թերությունները, բացասական արժեքներն ավելի լավը դարձնելու։ 

Եթե արվեստը չի ծառայում այդ նպատակին, մի քիչ կվախենամ այդ երևույթը կոչել արվեստ։ Սա, ի դեպ, չեմ կապում տվյալ ներկայացման հետ», - ասում է Մարգարյանը։ 

Նա անդրադառնում է նաև այն կարծիքներին, որ այդ ներկայացման պարագայում գործ ունեինք հանրային վայրում արվեստի պարտադրանքի հետ, և եթե այն ցուցադրվեր որևէ փակ վայրում, գուցե նույն աղմուկը չլիներ։ 

«Թատրոնն իր տեսակով հանրային արվեստներից մեկն է, իսկ հանրությունը կարող է ունենալ տարաբնույթ կարծիքներ։ 

Եթե հիմա մոնիտորինգ անեն և հարցնեն, թե հանրությունը ինչ է ցանկանում տեսնել և այդպես շարժվեն, կարծում եմ՝ ինքնուրույն ձեռագրեր, տեսակներ չեն կարող ծնվել։ 

Աշխարհում արդեն միտում կա, որ թատրոնը դուրս է գալիս թատրոնի շենքից, այսինքն՝ ներկայացումները խաղում են տարբեր հարթակներում՝ լինի դա փողոց, սրճարան, իհարկե, եթե այդ ամենն ունի նպատակ։ 

Չէի ցանկանա, որ բացօթյա միջոցառումներ, ներկայացումներ կազմակերպվեին, և դա լիներ ինքնանպատակ։ 

Բայց փորձը նաև ցույց է տալիս, որ պատմության մեջ եղել են շատ արվեստագետներ, որոնց իրենց ժամանակում չեն հասկացել, չեն ընդունել, քարկոծել են, բայց տարիներ հետո վերադարձել են այն գաղափարին, որ այո՛, այդ արվեստագետը ճիշտ էր»,-հավելում է դերասանը։

Այսօր մշակութային դաշտում հեղափոխություն դեռ չի եղել

Երբեմն մարդկանց զայրացնում է այն, որ պետական գերատեսչությունները, ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական աջակցություն չի տրամադրում տարաբնույթ կրթական, մշակութային ծրագրերի, մինչև շատ ու շատ նախագծեր ստանում են պետական աջակցություն նաև գումարի տեսքով։ 

Ի վերջո, ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվի նախարարությունը։ 

«Չեմ տիրապետում հստակ չափորոշիչներին, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի սուպերնախարարությունում՝ այս կամ այն նախագծին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցում։ 

Այստեղ, իմ կարծիքով, խնդիրն այլ է։ Եթե ուզում ենք մշակույթը որպես պետության հայելի ներկայացնենք, նախ և առաջ պետք է որդեգրենք մի ռազմավարություն, երբ կսկսենք մշակույթը դիտարկել որպես տնտեսության զարգացման աղբյուր։ 

Թե ինչքանով է այսօր մշակույթը զարգացնում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, մեծ հարց է։ 

Կարծում եմ, որ այսօր մշակութային դաշտում դեռ հեղափոխություն չի եղել, ընդ որում՝ հեղափոխություն լավ իմաստով, այսինքն՝ մշակույթում համակարգային փոփոխություն դեռ չի գրանցվել։ 

Եթե առաջ մշակույթն ընդամենը ծառայում էր, գուցե կոպիտ հնչի, բայց տեղին է, որպես ժամանցի մի ձև, ապա համակարգային փոփոխությամբ մշակույթը պետք է դարձնենք տնտեսության զարգացման աղբյուր։ 

Չէ որ մի շարք պետություններում մշակույթը արդյունաբերությունից հետո տվյալ պետության տնտեսության զարգացման երկրորդ կարևոր օղակն է։ 

Ունենք հազարամյա մշակույթ, այսօր նախարարությունն ի՞նչ ռազմավարություն ունի այդկերպ դիտարկել մշակույթը։ Տեսեք՝ շատ մտավորականներ բարձրաձայնում են ինչ-որ խնդիրներ։ 

Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, բացի նրանից, որ բարձրաձայնում են խնդիրները, տան նաև այդ խնդիրների լուծումները՝ իհարկե, իրենց կարծիքով։ Լուծումներ դեռ չեմ տեսնում։ 

Ո՞րն է լուծումը։ Ենթադրենք՝ ինչ-որ մի գործչի աշխատանք ֆինանսավորում են, ինչ-որ մեկինը՝ ոչ։ Ասում են՝ նման ծրագիր ունեի, ինձ չֆինանսավորեցին, մինչդեռ գումար են հատկացրել այլ ծրագրի։ 

Ուզում եմ՝ հարցերին ոչ թե սուբյեկտիվորեն, այլ օբյեկտիվորեն մոտենանք, տանք հստակ լուծումներ։ Կա աշխարհում այդպիսի օրինակ, որ մշակույթը ծառայում է տնտեսության զարգացմանը։ Դրանով նա մի կրակոցով երկու նապաստակ է սպանում։ 

Նախ՝ արտերկրում, ցուցադրելով իր մշակութային արժեքները, պետության տնտեսությունն է զարգացնում և երկրորդ՝ հանրայնացնում է իր ազգային մշակույթը։ 

Իսկ ինչո՞վ ենք մենք դարեր շարունակ ճանաչելի եղել օտար երկրներում, եթե ոչ մշակույթով, մշակութային արժեքներով»,-նշում է մեր զրուցակիցը։

Նա ընդգծում է՝ գուցե այսօր կա որոշակի ռազմավարություն, որի մասին հանրությունը, մշակութային գործիչները դեռ տեղյակ չեն, գուցե և չկա։ «Սևագիր վիճակում, մոտ 1,5 տարվա հարց ու պատասխաններից, հանրային քննարկումներից ծնված ծրագիր կա։ 

Եթե որևէ մեկը հանձն չառնի այդպիսի բան դիտարկել, միանշանակ առաջարկությամբ հանդես կգամ, որպեսզի մշակույթը դիտարկվի որպես պետության տնտեսության զարգացման աղբյուր։

Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով

Կարծիքներ են հնչում, որ մեր մշակութային կյանքում ճահճացում է նկատվում։ Դերասանից հետաքրքրվում ենք՝ արդյոք նա նման մտահոգություն ունի՞։ 

«Երբ ինչ-որ մի երևույթի վերաբերյալ կարծիքների տարաձայնություն է լինում, այն ծնում է այդպիսի արտահայտություն, որը կոչվում է ճահճացում։ 

Դա նորմալ է։ 

Չկա մշակութային մի արժեք, որ բոլորն ասեն, այո՛, սա հրաշալի է, լավն է՝ լինի գեղանկարչության, թատրոնի, կինոյի, թե երաժշտության մեջ։ 

Այդ տեսակի զրույցների, քննարկումների մեջ ծնվում է այդպիսի արտահայտություն՝ ճահճացում։ 

Բայց կարծում եմ՝ պետք է զինվել համբերությամբ, և ամենակարևորը՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ 

Հաճախ եմ տեսնում և անկեղծ ցավում եմ, որ մշակութային տաղանդավոր գործիչներն, իրենց բուն գործը թողնելով, փորձում են զբաղվել քաղաքականությամբ։

 Կարծում եմ՝ այդ մարդիկ մշակույթում ավելի նպաստավոր կօգտագործեն իրենց ժամանակը, քան քաղաքական դաշտում»,-եզրափակում է դերասան Արմեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ