Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց: 

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, այսուհետ հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Հարց.-Ի՞նչ հիմքերով է ծագում և դադարում բնակելի տարածության օգտագործման իրավունքը և ինչպե՞ս է հաշվարկվում դրա դիմաց փոխհատուցումը։ 

Պատասխանում է փաստաբան Աշոտ Խլոյանը։ 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը կարգավորում է բնակելի տարածության օգտագործման իրավունքը, դրա ծագման հիմքերը, կարգը, սուբյեկտները, դադարման կարգը։ 

Բնակելի տարածության օգտագործման իրավունքը բնութագրվում է որպես ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունք։ 

Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով: 

Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաu երեխաները: 

Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագման միակ հիմքը սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիրն է, որը պարտադիր կարգով ենթակա է պետական գրանցման: 

Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը սեփականատիրոջ պահանջով կարող է դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով, 

եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնությունը բացակայում է։ 

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքի փոխհատուցման հաշվարկման առանձնահատուկ կարգ է սահմանում, համաձայն որի՝ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար ահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից` հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեuը, ակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից։ 

Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ։ 

Դիտարկենք մեկ օրինակ. 50 քմ բնակելի տարածության նկատմամբ, բացի սեփականատիրոջ իրավունքից, գրանցված է 1 անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը։ 

Այս դեպքում, ելնելով հաշվարկման սահմանված կարգից, 50-ը բաժանում ենք սեփականատերերի և օգտագործման իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի վրա (2), ստանում` 25: Նշանակում է, յուրաքանչյուր իրավատիրոջ իրավունք իր մեջ առնվազն ներառում է 25 քմ տարածություն օգտագործելու իրավունք: 

Սակայն, այս պարագայում հիմք ենք ընդունում փոխհատուցման ենթակա օրենքով հստակ սահմանված առավելագույն մակերեսը՝ 9 քմ, և հաշվարկը կատարում դրա հիման վրա: 

Այնուհետև՝ նշված 9 քմ-ի ամենամսյա վարձավճարի չափը (որի մասին տեղեկատվությունը տրամադրում են համապատասխան մասնագետները կամ մասնագիտացված կառույցները) բազմապատկում ենք 36-ով (երեք տարվա հաշվարկով) և ստանում ենք միանգամից փոխհատուցման ենթակա ամբողջական գումարի չափը:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию