ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելաց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 07.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն Արցախի ու Հայաստանի ապագան ու անվտանգությունը կախված է Փաշինյանից. «Ադեկվադ» ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ Ինչի՞ պիտի ադրբեջանցին ու վրացին իրան լավ զգան. ավտոներկրողներն ԱԺ-ի մոտ են Զորամասում բռնաբարության դեպքը չի հիմնավորվել․ Գաբրիել Բալայան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում. մեկ օրում 3 գեղեցկության սրահ են թալանել Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ (ֆոտո) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ում Հայ զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է. Արման Աբովյան ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին․ ովքե՞ր են գաղափարի հեղինակները

ԵՊՀ դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան ուսանողների հետ համերաշխության

Past.am

Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան ուսանողների հետ համերաշխության։ Այս մասին ասվել է մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին հայկական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ ուսանողների վրդովմունքն է առաջացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը՝ հանել հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումը բուհերում։

 

Բուհերի ուսանողները նոյեմբերի 7-ից դասադուլ են անում։ ԵՊՀ դասախոսական կազմն ընդունել է հայտարարություն երեք կետից. հայկական բանասիրության  եւ պատմության ֆակուլտետների պրոֆեսորներն աջակցում են ուսանողներին նրանց պահանջի հարցում։ Դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան համերաշխության ուսանողների հետ։ Դասախոսները սպասում են խնդրի շտապ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, հատկապես նախարար Հարությունյանի։ Դասախոսները նաեւ կոչ են անում ուսանողներին դադարեցնել դասադուլը։

 

ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշել է, որ հարցը բարձրացվել է ուսանողների դասադուլի սկզբից, բայց դրան նախորդել է բուհերի եւ ԳԱԱ-ի կողմից բարձրագույն կրթության, գիտության եւ գիտակրթական գործունեության մասին օրինագծի դիտարկումը։ Այնուամենայնիվ, բացասական եզրակացություն ստանալով, նախարարը, միեւնույն է, հայտարարեց, որ զիջումների չի գնա։ Պրոֆեսորները եւ ակադեմիկոսները դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին բաց նամակով, դիմումը տեղադրեցին ինտերնետում։ Հետո հաջորդեցին նախարարի կտրական հայտարարությունը եւ Փաշինյանի հայտնի ուղիղ եթերը՝ հայտնի պիտակներով։ Այնուհետեւ ԶԼՄ-ներում հայտնվեց Մելինե Դալմուզյանի մասին ֆիլմի եւ «ՀուԶանք ու զանգ» ներկայացման ֆինանսավորման տեղեկատվությունը, ինչն առաջ բերեց ուսանողների հույզերի պոռթկում։ «Ես հասկանում եմ ուսանողներին, եւ եթե ես ուսանող լինեի, ինքս էլ այդպես կանեի»,- ասել է Արտակ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ արդեն մի քանի հազար մարդ ստորագրել է հետ կանչել մի քանի կետերով վտանգավոր օրինագիծը, որը բացահայտ քամահրական վերաբերմունք է դրսեւորում ակադեմիայի հանդեպ. բազմաթիվ էջեր ունեցող փաստաթղթում նրան հատկացված է 11 տող։ Բուհական կառավարման մասին դրույթը նույնպես դուրս է տրամաբանությունից եւ խախտում է բուհերի անկախությունը։ 

 

website by Sargssyan