Նարեկիս ծնունդը երրորդ կյանքի հնարավորություն է. Նելլի Չարչյան ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումն... ՄՇԱԿՈՒՅԹ
Ալեքսանդր Հարությունյան. «Կորած երկիրը» (Շաբաթօրյա ընթերցում... ՄՇԱԿՈՒՅԹ
Եվրոպան արդեն երկրորդ անգամ «սայթաքում» է Անդրկովկասում միաս...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժ՝ 31 տարվ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Ծիծաղելի է բուն խնդիրը ստվերել երկրորդային մանրուքներով. Շաքե Իսայան Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Ամանորի ծախսերի համար 271 մլն դրամը խորհուրդ կտայի ուղղել Գյումրի, քանի՞ տնակի հարց կլուծվեր․Թեհմինա Վարդանյան Նարեկիս ծնունդը երրորդ կյանքի հնարավորություն է. Նելլի Չարչյան Հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել Թրամփը հերքել է CNN-ի տեղեկությունը անձնական բջջային հեռախոս օգտագործելու մասին Նաիրա Զոհրաբյանը արժանացել է «Տարվա կին քաղաքական գործիչ» մրցանակին

Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

Past.am

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում:

Ինչպես հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:

Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, որոնց իրացումը կասեցվել է: Խոհանոցում եղել է նաև ժամկետանց մածուն և ձու, որոնք տեղում ոչնչացվել են:

Իսկ Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր՝ մատակարարված «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ի կողմից:  Այս կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ դատախազություն:

 

Այս հանրակրթական հաստատությունում հայտնաբերվել է նաև բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված բուսական յուղով՝ թթվասերի տեխնոլոգիայով, որի իրացումը մանկապարտեզում արգելված է: Թե թթվասերի, թե բուսասերուցքային արտադրանք իրացումը կասեցվել է:

Ստուգում է սկսվել «Զինվորի բաժին. Վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր մատակարարած «Ռուզ Մարտի» ընկերությունում:

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում վերահսկողութունը շարունակվում է, կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:

website by Sargssyan