ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վրացական «երեք հրացանակիրներն» ու հաջողության բանաձևը. ինչո՞... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն մեր քաղաքացիներին ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Այսօր նոր որակի կրթության կարիք ունենք, մասնակի լուծումներն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 09.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Մեզ ոչ ոք չի կարող պատվաստանյութ պարտադրել. բժիշկ Հայկ Մանասյան Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ Ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Իրինա Այվազյանը սիրառատ լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին թղթե անձեռոցիկը, թենիսի առաջին առաջնությունը, առաջին հակագազը՝ խաղաղ բնակչության համար ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մեռնելու մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ ինչքան կայացած ինստիտուտներ ունի պետությունը, այնքան հզոր են պետականության հիմքերը: 

Իսկ այն երկրները, որտեղ պետական համակարգը անկայուն վիճակում է, պատճառ է դառնում անկայուն քաղաքական զարգացումների՝ ընդհուպ մինչև քաղաքական բևեռացում, տնտեսական վայրիվերումներ և այլն, որոնք խոչընդոտում են պետականության կայացման գործընթացը: 

Հատկանշական է, որ մեզանում ազգային արժեհամակարգի արժեզրկմանն ուղղված պրոցեսին զուգահեռ տեղի է ունենում նաև պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց, սակայն, չգիտես ինչու, այս թեման ընդհանուր համատեքստում այնքան էլ շատ չի շոշափվում: 

2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որը ենթադրում է կառավարման համակարգում Ազգային ժողովի դերակատարության բարձրացում, ժողովրդավարական ավանդույթների ամրապնդում, իշխանության ճյուղերի ապակենտրոնացում և փոխզսպում, սակայն անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ականատես ենք լինում մի իրողության, երբ տեղի է ունենում իշխանության կուտակում մեկ ինստիտուտի, իսկ հիմա արդեն՝ ընդհանրապես մեկ անձի շուրջը, իշխանության մյուս ճյուղերի դերակատարության նվազում և կառավարման համակարգի հավասարակշռության խախտում: 

Խնդիրը նախ և առաջ դրսևորվում է բարձրագույն իշխանության ճյուղերի մակարդակում: Խորհրդարանը փաստացի չի կատարում իր այն կարևորագույն դերակատարությունը, որին կոչված է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում: 

Բացի այն, որ խորհրդարանում հիմնականում հայտնվել են հանրությանը անհայտ մարդիկ, որոնք չունեն անհրաժեշտ փորձ և համապատասխան քաղաքական հետագիծ, խորհրդարանը չի դառնում այն հարթակը, որտեղ պետք է ընթանա քաղաքական բանավեճ, դիսկուրս, որի միջոցով էլ վեր կհանվեն հանրությանը մտահոգող խնդիրները և կգտնվեն օպտիմալ լուծումների տարբերակներ, որոնք իրենց արտացոլումը կստանան օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: 

Խորհրդարանականների պրոֆեսիոնալությունը անգամ չի բավարարում ամենաառանցքային թեմաների շուրջ մասնագիտական կարծիքներ և վերլուծություններ ներկայացնելու համար: 

Եվ ինչպես տեսնում ենք, այս օրերին ԱԺ-ում ընթանում են շատ ցածր մակարդակի քննարկումներ, իսկ հատկապես քաղաքական մեծամասնության պատգամավորների ելույթներն  անբովանդակ են և ավարտվում են ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներով: 

Ըստ երևույթին, ներկայիս խորհրդարանի խնդիրներից մեկն էլ այն է, որ այստեղ իրական ընդդիմությունը ներկայացված է միայն մեկ ուժի դեմքով: 

Կարճ ասած՝ խորհրդարանը չի ներկայացնում հանրությանը, այլ էյֆորիայի ալիքի արդյունքում ձևավորված մարմին է, որի դերակատարությունն, ըստ էության, շատ ցածր մակարդակում է ներկայիս պայմաններում: 

Բացի այդ, «քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի, և մենք չենք տեսնում, որ խորհրդարանը որևէ ձևով հակադրվի կառավարության ներկայացրած նախաձեռնություններին իր սուբյեկտայնությունը ցույց տալու համար: 

Իսկ իշխանության մյուս կարևորագույն ճյուղը՝ դատական համակարգը, տևական ժամանակ է, ինչ հայտնվել է տոտալ ճնշումների մամլիչի տակ: 

Դատական համակարգի անկախությունը ոչնչացնելու և այն վերահսկելի դարձնելու մոլուցքի մասին են վկայում դատարանների մուտքերի արգելափակումը, մի քանի անկախ դատավորների թիրախավորումը և Սահմանադրական դատարանը ցրելու իշխանության ջանքերը:

Իրենց չեն արդարացնում նաև կառավարության համակարգում ընդգրկված պետական հաստատությունները, որտեղ ղեկավարության և անձնակազմի միջև անջրպետ է առաջացել։ 

Շատ հաճախ գերատեսչությունների ղեկավարներ են նշանակվել այնպիսի այնձինք, որոնք ոլորտի խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պատկերացում չունեն: 

Արդյունքում մենք ականատես ենք լինում անկանխատեսելի պաշտոնանկությունների, որոնց իրական պատճառները հանրության համար այդպես էլ մութ են մնում: 

Սակայն ցավն այն է, որ հաճախ մարդիկ հեռանում են՝ պարզապես այլևս չցանկանալով կամ չկարողանալով աշխատել այսպիսի անկազմակերպ, թափթփված պայմաններում, երբ բոլորի գործունեության միակ չափանիշն ու չափորոշիչը մեկ անձի կամքն ու տրամադրությունն է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

website by Sargssyan