ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­ր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սո­ցի­ա­լա­կան խնդիր­նե­րը և դրանց լու­ծում­նե­ր չտալը քայ­ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ըն­դուն­ված որո­շում­նե­րի և օրենք­նե­րի կի­րար­կու­մը հե­տա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մեկ կամ եր­կու քայ­լով հնա­րա­վոր չէ խնդրին հա­մա­կար­գա­յին... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 14.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒԼԻՍԻ). Բազ­մա­թիվ զո­հե­րով պա­տե­րազմ՝ ֆուտ­բո­լա­յին մի պար­տու­թյան պատ­ճա­ռով Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան «Կա­սեց­վել է «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գի­րը, մինչ­դեռ օդի ու ջրի պես լավ թարգ­մա­նու­թյուն­նե­րի կա­րիք ունենք» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Գեղեցիկ կյանքի սիրահարն ու դատական արկածները

«Ստվերի կողմնակից. գործարար Գևորգ Աֆանդյան», «Իմ տանիքը բանկերն են», «Կոռուպցիոն համաձայնությո՞ւն, թե՞ կանխամտածված սխեմա», ««Արզնի» ջրերի նախկին սեփականատերն ընդդեմ «Անելիք բանկի»». սրանք վերնագրերն են այն բազմաթիվ հոդվածների մի չնչին մասի, որոնք հրապարակվել են ժամանակին հաջողակ գործարարի՝ Գևորգ Աֆանդյանի և նրա բիզնեսների մասին: 

Մարդ, որ միշտ խուսափել է հանրային լինելուց, անգամ նրա հետ հարցազրույցներն առանց իր նկարի են հրապարակվել. հիմա կասեք՝ «ի՞նչ է պատահել, գործարար է, հանրային կյանքը չի սիրում, գործով է զբաղվում, վա՞տ է»:

 Իհարկե, վատ չէ, եթե իր, այսպես կոչված, «գործով զբաղվելուց» ոչ ոք չտուժեր. տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ օրինակներից միայն մի քանիսն էլ բավարար են հասկանալու, թե ինչ վնասներ է հասցրել Գևորգ Աֆանդյան գործարարը ՀՀ տնտեսությանը, տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ բանկերին, և անհատներին. միայն «Սթար» սուպերմարկետների ցանցի աղմկահարույց սնանկացումից տուժեցին տեղական արտադրողներ, մատակարարներ, մարդիկ կորցրին աշխատանքն ու հայտնվեցին սնանկության եզրին, իսկ այդ ամբողջ գործընթացում ջրից չոր դուրս եկավ միայն ինքը` Աֆանդյանը: 

Անգամ ԴԱՀԿԾ-ի ամենակարող նախկին պետը՝ Միհրան Պողոսյանը, ում Աֆանդյանը, ըստ տարբեր հրապարակումների, պարտք էր 5 մլն ԱՄՆ դոլար, չգիտես ինչու, հայտարարեց, որ ներում է պարտքի մեծ մասն ու պահանջում ընդամենը 499 000 դոլար։ 

Միհրան Պողոսյանի փաստաբանն այն ժամանակ հայտարարեց, որ դա բարի կամքի դրսևորում է։ Հայաստանյան բանկերն, ի դեպ, շարունակում էին արդեն անհաջողության մատնված այս գործարարին աստղաբաշխական վարկեր տրամադրել, պետությունն էլ հույս ուներ, որ նա առողջացնելու է իր բիզնեսները: 

Պետության հույսն էլ երևի պայմանավորված էր Աֆանդյանի և Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ հարաբերություններով. մի ժամանակ «Անի» հյուրանոցի առաջին հարկում ժամերով քննարկում էին հավանաբար երկրի, տնտեսության և վերջապես Աֆանդյանի բիզնեսների վերակենդանացման հարցերը: 

Առհասարակ, Աֆանդյանի գործունեությունն ուսումնասիրողի մոտ մի շարք հարցեր են առաջանում. այդ ինչպե՞ս պատահեց, որ ամենակարող Միհրան Պողոսյանը բարի կամք դրսևորեց հենց պարոն Աֆանդյանի նկատմամբ։ 

Կամ ինչպե՞ս էին բանկերը շարունակում ֆինանսավորել այս մարդու բիզնեսները, եթե նա վարկ էր վերցնում հինը փակելու համար ու այսպես շարունակ: 

Բայց հարցերի պատասխանները թողնենք ընթերցողին և միայն նշենք, որ, ըստ տարբեր ԶԼՄ-ների հրապարակումների, Գևորգ Աֆանդյանն իր բիզնես պրակտիկայից եկամուտներ քաղելու գործունեությունը տեղափոխել է դատաիրավական դաշտ, որտեղ, ի դեպ, ևս ունի ազդեցիկ բարեկամներ։ 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս եկամտաբեր «բիզնեսը». լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ գործարարը նախաձեռնել է դատական վեճեր ՀՀ մի շարք բանկերի դեմ և փորձում է աստղաբաշխական թվեր ստանալ իր երբեմնի` «տանիքներից». այսպես, Աֆանդյանը դատական վեճերի մեջ է «HSBC» բանկի, «Ինեկոբանկի», «Արդշինբանկի», «ՎՏԲ Հայաստան բանկի», «Բիբլոս» բանկի հետ: 

Երբ ուսումնասիրում ենք այս գործերը, ապա տեսնում ենք, որ բոլոր դեպքերում էլ գործում է մեկ ընդհանուր սխեմա. վերցնել վարկ իր ընկերություններից մեկի համար, գրավ դնել իրեն կամ իր ընտանիքին պատկանող մեկ այլ գույք, չկատարել պարտավորությունները և հետո սկսել դատական պրոցես տվյալ բանկի դեմ: 

Նմանատիպ սխեմայով է Գևորգ Աֆանդյանն այսօր նախկին «Անելիք» բանկից պահանջում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ չլսված ու չտեսնված մի թիվ` 22 մլն ԱՄՆ դոլար: 

Այստեղ Աֆանդյանը, ըստ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների, գործի է դրել ավելի ուշագրավ մի մեխանիզմ, որի թակարդն էլ ընկել է բանկը. 

Աֆանդյանը վերցրել է 7մլն ԱՄՆ դոլար վարկ «Բյուրակն» ՍՊԸ-ով, գրավադրել է «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը, պարտավորությունները չի կատարել, գույքն անցել է բանկին, բայց Աֆանդյանը բռնագանձման պահին հասել է նրան, որ բանկի հետ համաձայնություն է ձեռք բերել` երկու տարվա նախապատվության մասին, այսինքն՝ գույքը երկու տարվա ընթացքում պետք է հետ վաճառվեր Գ. Աֆանդյանին կամ նրա կողմից նշված անձին, հակառակ դեպքում Բանկը պետք է վճարեր գույքի արժեքի հնգապատիկի չափով տույժ-տուգանք: 

Երկու տարին չլրացած՝ ԿԲ-ը մեծացնում է բանկերի կանոնադրական կապիտալը, և բաժնետերերը որոշում են ներգրավել նոր գործընկերոջ` Վարդան Դիլանյանին. վերջինս, վերլուծելով բանկի ֆինանսական ցուցանիշները, տեղեկացնում է, որ կհամաձայնի ներդրում անել, եթե բանկում չլինեն Աֆանդյանի հետ կապված վարկային պարտավորություններ, ինչպես նաև, իր կարծիքով, խնդրահարույց այդ գույքը: 

Բանկի՝ այդ պահին միակ բաժնետերը Աֆանդյանի հետ համաձայնագիրը չխախտելու համար նրա հետ համաձայնեցված ստեղծում է մի նոր ընկերություն, որի 33 տոկոսն անհատույց տալիս են Աֆանդյանի որդուն` Վահե Աֆանդյանին, և գույքը վաճառում են այդ ընկերությանը: Մեկ տարի անց Աֆանդյանը (իհարկե՝ ոչ ուղղակիորեն հենց ինքը) սկսում է պնդել, որ գույքը վաճառել են փաստացի իր որդուն առանց իր համաձայնության, և հայց է ներկայացնում դատարան` պահանջելով այդ 22 մլն ԱՄՆ դոլարը: 

Համաձայնեք` եկամտաբեր բիզնես է. ստանալ 22 մլն, որից վճարել պարտքերը կամ դրանց մի մասը, իսկ մնացածը... Մնացածի մասին Աֆանդյանը ևս հոգացել է: 

Քանի որ Գ. Աֆանդյան հաջողակ բիզնեսմենի պարտքերը բաց աղբյուրներից հասանելի տվյալներով կազմում են ավելի քան 20 մլն դոլար, իսկ պետության նկատմամբ չկատարված պարտավորությունները կազմում են մոտ 850 մլն ՀՀ դրամ, ապա նույնիսկ այն դեպքում, եթե ինքը ստանա բանկից 22 մլն-ը, իրեն ոչինչ չի մնա։ 

Բայց դա՝ հասարակ մահկանացուների դեպքում: Գ. Աֆանդյանը, բնականաբար, չէր կարող բաց թողնել այդ «խոշոր շահումը»... և հենց այս պահին հայտնվում է մի նոր պարտատեր. պարզվում է՝ ոմն Կարապետ Ալեքսանյանին Աֆանդյանի հայրը՝ Ռաֆիկ Աֆանդյանը, պարտք է 15 մլրդ դրամ, իսկ որպես այդ պարտքի ապահովում` գրավադրված է այն 22 մլն-ը, որը Աֆանդյանը «հնարավոր է» կստանար բանկից: 

Այս համաձայնագիրն, ի դեպ, կնքվել է անմիջապես բանկի հետ համաձայնագիրը կնքելուց հետո. այսինքն` ստացվում է, որ Աֆանդյանը գիտե՞ր, որ բանկը իբր խախտելու է ձեռք բերված համաձայնությունը, վճարելու է իրեն այդ գումարը, որից էլ ինքը վճարելու է Կարապետ Ալեքսանյանի պարտքը: 

Իսկ Կարապետ Ալեքսանյանն էլ Աֆանդյանին պատկանող տարբեր գույքերից որևէ մեկը որպես գրավ վերցնելու փոխարեն գրավ է վերցրել մի գումար, որը կգոյանար միայն բանկի կողմից համաձայնագիրը խախտելու արդյունքում. հակառակ դեպքում իր 15 մլրդ դրամը կգրվեր սառույցին... 

Մի խոսքով, տարբեր լրատվամիջոցների տասնյակ հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ Գևորգ Աֆանդյանը գիշեր-ցերեկ մտածում է, թե էլ ինչ համաձայնագիր կարելի է ստորագրել, դատի տալ բանկերին, գումար վաստակել և վերջապես «առողջացնել իր բիզնեսը»: 

Իսկ հանրային կյանքը չսիրողն ու իր որդիներն, ի դեպ, ըստ նույն հրապարակումների, սիրում են ճոխ ու գեղեցիկ կյանքը` տարբեր երկրներում գոլֆ են խաղում, պոկեր, ճանապարհորդում են աշխարհի էկզոտիկ վայրերով: Բայց... սնանկ են, սնանկ: 

website by Sargssyan