ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելաց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 07.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն Արցախի ու Հայաստանի ապագան ու անվտանգությունը կախված է Փաշինյանից. «Ադեկվադ» ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ Ինչի՞ պիտի ադրբեջանցին ու վրացին իրան լավ զգան. ավտոներկրողներն ԱԺ-ի մոտ են Զորամասում բռնաբարության դեպքը չի հիմնավորվել․ Գաբրիել Բալայան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում. մեկ օրում 3 գեղեցկության սրահ են թալանել Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ (ֆոտո) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ում Հայ զինվորին ինքնասպանության հասցնողը թշնամուց բեթար է. Արման Աբովյան ՈՒՂԻՂ․ ավտոներկրողները կառավարության շենքի մոտ են Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին․ ովքե՞ր են գաղափարի հեղինակները

Ընկերությունը խախտում չի արել, բայց մարդիկ իրենց խաբված են զգում իրազեկ չլինելու պատճառով

Վեերջին շրջանում «Փաստը» տարբեր մարզերի բնակիչներից ահազանգեր է ստանում, որ գազի սակագինը բարձրացել է՝ մեկ խորանարդ մետրի համար դառնալով 100 դրամ։ Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը։ 

Նպաստառու ընտանիքները գազի 1 խորանարդ մետրի դիմաց մինչ այժմ վճարել են 80 դրամ, սակայն հիմա, ըստ բնակիչների, գինը բարձրացել և դարձել է 100 դրամ: 

Խմբագրություն դիմած քաղաքացիներին հատկապես բարկացրել է այն հանգամանքը, որ գնի բարձրացման մասին նախապես չի հայտարարվել, ինչպես իրենք էին նշում, «գազի գինը թաքուն բարձրացրել են»։ 

Հասկանալի է, որ հատկապես մարզերում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար 1 խորանարդ մետրի համար նույնիսկ 20 դրամ թանկացումը զգալի է լինելու: 

Ոչ ձմեռային ամիսներին միջինը մեկ ընտանիքը հավել յալ վճարելու է մոտ 1500 դրամ: Ընդունեք, որ նպաստառու ընտանիքի համար սա շոշափելի թանկացում է: 

Խնդիրը հասկանալու համար փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք։ 

Պարզվեց, որ դեռևս 2018 թվականի հունիսին «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն, սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով: 

Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով)»: 

Հիմա նոյեմբերն է, ստացվում է, որ արդեն երեք ամիս է՝ սոցիալապես անապահով ընտանիքները վճարումները կատարում են նախկին սակագնով։ 

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիայի» նույն հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 25-ի N333-Ն որոշման 1-ին կետի ա ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ: 

Հարց է առաջանում՝ եղե՞լ է նման հայտարարություն։ 

Մեր փոքրիկ ուսումնասիրությունը համացանցային տիրույթում, «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական կայքում արդյունք չտվեց։ Նկատած կլինեք՝ երբ պետք է գազի անջատում լինի, ընկերության տեսուչները նախապես թակում են դռները, տեղեկացնում բնակիչներին, անգամ խնդրում են ստորագրել, որ տեղեկացված են անջատումների մասին։ 

Այս պարագայում, անշուշտ, տուն առ տուն այցելելու մասին չէ խոսքը, այլ գոնե համապատասխան հայտարարություն տարածելու: 

Հասկանալի է, որ նախկին հայտարարության մեջ հստակ նշված են ժամկետները, սակայն, ի վերջո, բոլորը չէ, որ տեղյակ են դրանից: 

Այսինքն, ստացվում է, որ ընկերությունը իրականում որևէ խախտում չի կատարել՝ վերականգնելով նախկին սակագինը, բայց բնակիչներն իրենց խաբված են զգում, քանի որ նախապես չեն տեղեկացվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan