Նվեր­նե­րից՝ ծա­ռա­տունկ.ինչ­պե՞ս ենք «դի­մա­վո­րում» նո­րա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը խո­սում են պարս­կա­կան ծագ­ման մա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի ի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռիս­կը մեծ չէ». սպաս­վե­լիք թան­կա­ցում­նե­րի, տնտե­սա­կան ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թե ինչ­պես պարտ­վե­լով՝ փոր­ձե­ցին խու­սա­փել պար­տու­թյու­նից ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 11.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նախօրեին մահվան ելքով վրաերթից մահացած 22-ամյա աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր՝ ապագա բժշկուհի Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում. Գագիկ Սուրենյան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող խնդիրների մասին Զաքյան փողոցում գործող արագ սննդի կետից հափշտակել են դրամարկղը եւ տպիչ սարքը Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն. ՔԿ Եվրոն եւ ռուբլին թանկացել են Ակցիա Վճռաբեկի դիմաց. հարազատները պահանջում են արդարացնել սպանության օժանդակման մեջ մեղադրվողին Պատմության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին (լուսանկարներ) 600 մլն դրամը Հայաստանի ապագայի ապահովման համար այնքան էլ մեծ գումար չէ. «Իմ քայլը»

Նոր քամիներ. տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն սկսել են զգալիորեն փոփոխվել

regnum.ru-ն «Լավրովի այցը Երևան դատապարտված էր լինել հաջողված» վերնագրով հոդվածում գրում է, որ ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան: 

Սա իշխանափոխությունից հետո նման մակարդակի նրա առաջին այցն էր Երևան, որն էլ կանխորոշել է որոշակի առանձնահատկություններ: 

Մոսկվան սպասել և հետևել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական վայրիվերումներին, որոնք ակնարկում էին եթե ոչ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություն, ապա գոնե որոշակի շտկումներ Ռուսաստանի ուղղությամբ: 

Այդ իսկ պատճառով Մոսկվայի և Երևանի միջև հիմնական քաղաքական շփումները տեղի են ունեցել հայկական տարածքից դուրս: 

Միևնույն ժամանակ, Լավրովը ժամանակին չի շրջանցել Փաշինյանի ներքին քաղաքականության որոշ գործողություններ և քննադատել է դրանք, մանավանդ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո, ինչը, ըստ նրա, «չի ամրապնդում ազգային համաձայնությունը», իսկ ԱՊՀ-ում «խանգարում է այն կազմակերպությունների բնականոն աշխատանքին, որոնց Հայաստանը մասնակցում է»: 

Ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում՝ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ «Ղարաբաղը Հայաստան է» կարգախոսը չի օգնում հակամարտությունը լուծելու բանակցային գործընթացին, և ևս մեկ անգամ հիշեցրել է. 

«Ռուսները, որպես համանախագահներ, աշխատում ենք ամերիկացիների և ֆրանսիացիների հետ համատեղ, և փառք Աստծո, քանի որ սա, հավանաբար, այն եզակի իրավիճակներից է, երբ բոլորը ունեն լիովին միասնական տեսլական ու համապատասխան հիմնական փաստաթղթեր, և ցանկություն չկա դրանք վերանայել, այլ պետք է, հիմնվելով բազմիցս քննարկված այդ հիմնական սկզբունքների վրա, ուղիղ երկխոսության միջոցով լուծում գտնել»: 

Այս ամենի պատճառով, երբ լուրեր տարածվեցին Լավրովի՝ Հայաստան այցի մասին, շատ փորձագետներ զգուշորեն էին կանխատեսում դրա արդյունքները: 

Բայց եղավ անսպասելի առաջընթաց, որը տեղի ունեցավ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցից հետո, երբ կողմերը նախանշեցին երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ամրապնդման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրենց պլանները: 

Այնուամենայնիվ, ամենագլխավորն այն էր, որ հայտարարվեց «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հզորության և մարտական ներուժի գրեթե կրկնապատկման մասին»: 

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր բարձրացնում են ռուսական ռազմակայանի փակման հարցը՝ այդ հայտարարությունը անհնար կլիներ անել առանց Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության համաձայնության: 

Այսինքն, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի թիմը որոշել է արտաքին քաղաքական իր հիմնական առաջնահերթությունը, և Լավրովի երևանյան այցը պարզապես դատապարտված էր լինել հաջողված: Եվ այդպես էլ եղավ: 

Այդ եզրակացությանը կարելի է հանգել, եթե գնահատենք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: 

Հանդիպումները եղել են բազմաբնույթ, անդրադարձ է եղել երկկողմ համագործակցությանը, արտաքին քաղաքականության համագործակցության հարցերին ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում դիրքորոշումների համակարգմանը: 

Ընդհանուր գումարելին հետևյալն է. Մոսկվան նախանշել է ռազմավարական գործընկերոջ հետ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև առևտրատնտեսական այլ ուղղությունները զարգացնելու իր շարունակական հետաքրքրությունը, և այդ ուղղություններում պետք է ակնկալել «անսպասելի շրջադարձեր»: 

Ըստ Լավրովի, «Երևանը լուծում է կայուն սոցիալտնտեսական զարգացում ապահովելու լայնածավալ առաջադրանք», և «Ռուսաստանը միշտ պատրաստ է լինել Հայաստանի կողքին, օգնել և ուսը դեմ տալ»: 

Այդ համատեքստում Լավրովի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանի ասած խոսքերը սկսում են հատուկ երանգներ ձեռք բերել. 

«Կարծում եմ, որ մեր հարաբերություններում կա նոր դինամիկա: 

Վերջերս մենք հասանք համաձայնության, որի համաձայն, իմ պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա հաջորդ տարի, որին կհետևի Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան»: 

Պետք է ենթադրել, որ Լավրովի՝ Երևանում գտնվելու ժամանակ հենց ստեղծված դրական քաղաքական մթնոլորտն էր կանխորոշել նրա անսովոր շատախոսությունը: 

Նա ասել է, որ ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ մուտք գործելու վերաբերյալ հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և մոտ ժամանակներս տեղի կունենա փաստաթղթի ստորագրումը: 

Լավրովը նաև նշել է, որ «որպես ամբողջություն՝ Սիրիայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին օգնություն ցուցաբերելը Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր մտահոգությունն է», որը, հաշվի առնելով հայ բժիշկների և սակրավորների մասնակցությունը Սիրիայում, որպես Ռուսաստանի զինուժի մաս, նոր նոտա է Լավրովի աշխարհաքաղաքական հայտարարությունների լայն համատեքստում: 

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հեռանկարներին, ապա Ռուսաստանի արտգործնախարարը անսպասելիորեն համաձայնել է Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի համար», և ինքը դեմ չէ բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, բայց դա պետք է որոշեն «կողմերն իրենք»: 

Լավրովը հարկ է համարել հիշեցնել, որ «հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունների և հետագա բանակցությունների վաղ փուլում Լեռնային Ղարաբաղը եղել է համապատասխան համաձայնագրերի և հարակից բանակցությունների կողմ»: 

Մի խոսքով, նոր, թարմ քաղաքական քամիները սկսել են Մոսկվայից փչել Երևանի ուղղությամբ և Երևանից դեպի Մոսկվա: 

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական դեկորացիաներն սկսել են զգալիորեն փոփոխվել:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan