ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Երև­ա­նում բաց­վել է «Մո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նժդե­հին ուղղ­վող նման մե­ղադ­րանք­նե­րը սխալ հաս­ցե­ով են. ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավե­լի շատ հող, քան բնա­կա­րան. ան­շարժ գույ­քի շու­կան ու բ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­ման մա­սով իրա­վի­ճա­կը բար­վոք չէ. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցե­լու տար­վա չեմ­պի­ոն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 13.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բացահայտվել է 70 հազար դոլարի և 3 հազար եվրոյի գողության դեպք. կասկածյալի տղան հորից գողացել էր փողի մի մասն ու մեքենա գնել. Shamshyan.com Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց Երթուղայինի վարորդը դպրոցականին ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Ոստիկանները բացահայտել են Դիլիջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած դեպքը «Ալավերդցի Վահագնի» գործով առանցքային վկայի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցվել է քր. գործ Տեսախցիկների լիակատար ներդրումը ՀՀ ոստիկանական տեղամասերում 208 մլն կարժենա. փոխոստիկանապետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել

ՏՈՆԵՐ

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օր, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1882 –ծնվել է բոլ շևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը: 

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծվել է հայկական կամավորական 2-րդ ջոկատը, որը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ: 

1921 –ծնվել է սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց): 

1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը: - ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը: 1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։ 

1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն (Առաքել Բաբախանյան): 

1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը: 

1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը: 

1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը: 

1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը: 

1979 – ծնվել են ֆուտբոլիստներ Արտավազդ և Արման Քարամյան եղբայրները:

 1982-վախճանվել է հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը: 

1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցնելը դադարեցնելու պահանջներով:

 2003-Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան - սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և հայաստանյան շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: 

2007-Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 

2011- Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է իրեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: 

2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից: 

2018- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: 

- «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել

ԱՇԽԱՐՀ

565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն: 

1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին: 

1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը: 

1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը: 

1770 -շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը: 

1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին: 

1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը: 

1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը: 

1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը: 

1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն: 

1851 —ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլի «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը: 

1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»: 

1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու): 

1900 —ֆրանսիական Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը: 

1901 —վիեննացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:

1908- Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը: 

1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն: 

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է: 

1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը: 

1922- ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին: 

1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին: 

1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ: 

1961 —ԳՖՀ-ում նշանակվել է առաջին կին նախարարը՝ առողջապահության նախարար Էլիզաբեթ Շվարցհաուպտը: 

1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ: 

1968 —Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը: 

1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարում է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը: 

1991-13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը: 

1994 - Լա Մանշի տակով կառուցված թունելով սկսել է գործել Փարիզն ու Լոնդոնն իրար միացնող երկաթուղին: 

2002 —Արգենտինայում տեղի է ունեցել դեֆոլտ:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan