Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Լե­թար­գի­ա­կան քունն» ու իռա­ցի­ո­նալ մո­տե­ցում­նե­րը

АНАЛИТИКА

Անցնող շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունը խորհրդարանում տեղի ունեցած բյուջետային քննարկումներն էին, սակայն, որքան էլ տարօրինակ է, հանուն արդարության պետք է ասել, որ բյուջեի քննարկումները մի տեսակ անտեսվեցին՝ մղվեցին երկրորդ պլան։ 

Պետք է նշել, որ այդ անտեսման հիմնական մեղավորներից մեկը հենց իշխող մեծամասնությունն էր, քանի որ քննարկումների ժամանակ կա՛մ բացակայում էին, կա՛մ ուղղակի «գալոչկայի» համար նախատեսված մի քանի «հերթապահ» հարցեր էին տալիս։ Մյուս կողմից՝ պարբերաբար շրջանառության մեջ էին դնում արհեստական օրակարգի հարցեր: Երևի այդպես էր պետք:

 Շատերս հավանաբար հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հիպերակտիվ կերպով մասնակցում բյուջետային քննարկումներին և, քարը քարին չթողնելով, թիրախավորված ներկայացնում իշխանության «լյապերը», սակայն այսօր «բան է փոխվել»։ 

Մենք արդեն նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք պետբյուջեով նախատեսված ծախսային հատվածում տիրող խայտառակ վիճակին։ 

Որպեսզի հանրությանը ցույց տան, թե ինչքան «պուպուշ» ու «մտահոգ» է կառավարությունը, իշխանությունները ծախսային մասով նախատեսված հիմնական գումարներն ուղղորդել էին ճանապարհաշինության և ասֆալտապատման ուղղությամբ, իսկ մնացած ենթակառուցվածքներում գրեթե ոչ մի էական տեղաշարժ չի գրանցվել (դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային այլ ծառայություններ մատուցող հիմնարկներին հատկացվող դրամական միջոցներ և այլն)։ 

Տարբեր առիթներով շատ է խոսվել նաև առկա մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ անհասկանալի կոռուպցիոն սխեմաների կիրառումների մասին։ 

Մասնագետները քանիցս բարձրաձանում են, որ հատկապես մարզերում իրականացվող ճանապարհաշինություն իրականացնող ընկերություններն իշխանության ներկայացուցիչների հետ համաձայնեցված որոշակի գործարքների են գնում։ 

Մասնավորապես, վերջերս անդրադարձ եղավ այն փաստին, որ ասֆալտապատման մրցույթներն անցկացվում են առանց մրցույթի, իսկ այդպիսի ընկերություններից մեկին թույլտվություն է տրվել իրականացնել նախատեսվող ասֆալտապատման աշխատանքի 80 կիլոմետրանոց հատվածը։ 

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք լուրջ ֆինանսական ռիսկերի հետ։ 

Հիմա՝ ներդրումների մասին։ Ներկայումս, ըստ պաշտոնական վիճակագրության, տնտեսության ռեալ սեկտորում օտարերկրյա ուղղակի ներդրումային ներհոսքի և արտահոսքի տարբերությունը կազմել է 15 մլն դոլար՝ հօգուտ արտահոսքի։ 

Ասել է թե, փաստացի կապիտալը Հայաստանից գնում է. Հայաստան է եկել 310 մլն դոլար, Հայաստանից գնացել է 295 մլն դոլար։ 

Իսկ թե ինչ ներդրումների բում էր խոստանում Փաշինյանը իշխանափոխության օրերին, հիշում ենք բոլորս:

Բավականին խնդրահարույց է նաև պետբյուջեում սոցիալական սեգմենտը, մասնավորապես զբաղվածության ոլորտը։ 

Բյուջեի փաստաթուղթն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ 2019-ին նախատեսված ծրագրերը նույնությամբ նախատեսվում է իրականացնել 2020-ին։

 Այս ամենից պարզ է դառնում, որ աղքատության հաղթահարման ուղղությամբ գրեթե ոչ մի հստակ քայլ իրականացված չէ ու չի էլ նախատեսվում։ 

Ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ոչ մի նոր նախաձեռնություն չկա, փաստաթղթում ամենը գրեթե արտատպված է նախորդներից, այսինքն՝ իրականացվում են հին և ոչ արդյունավետ ծրագրեր, բացակայում են այդ ծրագրերի հետ կապված վերլուծությունները, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում և ինչ արդյունավետություն են ունենալու։ 

Անդրադառնալով պետբյուջեի այլ ծախսեր հոդվածին՝ նկատում ենք անորոշություն, թե 3մլդ 750 մլն-ը ինչ նպատակով է ծախսվելու. սա բացահայտ հակասում է Փաշինյանի կողմից հռչակած թափանցիկ գործելաոճին։ 

Մասնավորապես, այլ ծախսեր հատվածում 11մլդ 856 մլն գումար ներառվելու է վարկային միջոցներով, իսկ դրամաշնորհներով՝ 4մլդ 850 մլն դրամ։ 

Ընդհանուր առմամբ, անհասկանալի ճակատագիր ունի մոտ 40 մլդ դրամ, հստակ ամրագրված չէ, թե այդքան մեծ չափի գումարն ի՞նչ նպատակով է օգտագործելու հայրենի կառավարությունը։ 

Տարբեր մասնագետների կողմից անընդհատ բարձրաձայնվում է տնտեսության բավականին մեծ թվով խնդիրների մասին, հստակ ֆիքսվում են կոռուպցիոն հասցեները, սակայն իշխանությունները շարունակում են այս հարցի նկատմամբ ցուցաբերել իռացիոնալ մոտեցում և ակնհայտորեն հակասել հենց իրենց կողմից հռչակած նորմերին ու սկզբունքներին։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ