Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նո­րերն ար­դեն իսկ ցույց են տվել, որ իրենք ըն­դա­մե­նը «հի­նը քան­դող­նե­րի բրի­գադ» են և ունակ չեն ինչ-որ նոր բան կա­ռու­ցել

АНАЛИТИКА

eurasia.expert-ն «ԱՄՆ-ի բիոլաբորատորիները Հայաստանում. ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան կայացել է հայ-ռուսական ոչ անամպ հարաբերությունների ֆոնին: 

Պրոբլեմային պահեր կարելի է համարել ինչպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, այնպես էլ խուզարկությունները «Հարավկովկասյան երկաթուղում», «ORSIS» ռուսական ընկերության՝ սպառազինության մրցույթին մասնակցության արգելքը և այլն: 

Ընդ որում, պաշտոնական Երևանը իշխանափոխությունից հետո փորձում է հարթել Մոսկվայի հետ հարաբերությունների «սուր անկյունները» և հավասարակշռել իրավիճակը տարբեր որոշումներով: 

Օրինակ՝ իրավիճակային որոշում կարելի է համարել ռուսական զորախմբի կազմում Սիրիա հայկական մասնագետների խումբ ուղարկելը: 

Նման իրավիճակային լուծում է նաև Հայաստանի տարածքում գտնվող, այսպես կոչված, ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության հարցը: Այդ թեման վաղուց է անհանգստացնում պաշտոնական Մոսկվային, իսկ Փաշինյանի իշխանության գալով դարձել է ավելի արդիական: Իսկ ո՞ւմ են պատկանում բիոլաբորատորիաները: 

Բաց աղբյուրներից հայտնի է, որ Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ լաբորատորիաներ են բացվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում և Իջևանում, այսինքն՝ միջոցներ են տրամադրվել Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արդիականացման համար: 

Այդ լաբորատորիաներում իրականացվում են բիոլոգիական հետազոտություններ, ուսումնասիրվում են վիրուսները և մանրէները: 

Ընդ որում, նման տիպի լաբորատորիաներ են ստեղծվել նաև Ուկրաինայում, Վրաստանում և Ղազախստանում: 

Չնայած նրան, որ այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի պետական կառույցների ենթակայության տակ, նրանց համակարգումը իրականացնում է DTRA-ը (Վտանգների նվազեցման ամերիկյան գործակալություն), որի հայաստանյան ստորաբաժանումը ղեկավարում է մայոր Մեթյու Պոուպը: 

Բացի հայ մասնագետներից, լաբորատորիաներում աշխատում են նաև ամերիկյան կապալառուների և ենթակապալառուների մասնագետները, որոնցից գլխավորը CH2M Hill-ն է: DTRA-ը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ընդամենը իրականացնում են մեթոդական օգնություն, ֆինանսավորում և սովորեցնում հայ մասնագետներին: 

Հարց է ծագում՝ թողնե՞լ, թե ՞ չթողնել ռուսներին մուտք գործել բիոլաբորատորիաներ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր սեփական ցուցումով ռուս մասնագետներին թույլատրվել է մուտք գործել բիոլաբորատորիաներ, իսկ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ էլ հայտնի է դարձել, որ այդ հարցը արդեն իսկ համաձայնեցված է և մնում է միայն այն հաստատել: 

Հայաստանցի որոշ քաղաքագետներ արդեն հասցրել են հայտարարել, որ ռուս մասնագետների՝ ամերիկյան բիոլաբորատորիաներ մուտք գործելը թույլատրելու մասին որոշումը հանդիսանում է ընդամենը այնպիսի իրավիճակային որոշում, ինչպիսին էր Սիրիա հայկական զինվորականներ ուղարկելու որոշումը: 

Այլ խոսքերով՝ Փաշինյանն իր իսկ կողմից Մոսկվայի հետ ստեղծված պրոբլեմները կոմպենսացնելու համար փորձում է ինչ-որ ժեստեր անել և հավասարակշռել իրավիճակը: Սակայն այդ ամենը նաև այլ համատեքստ ունի. նման ժեստերը խարխլում են հայ-ամերիկյան հարաբերությունները, և եթե առաջ Փաշինյանը որպես անկանխատեսելի գործընկեր էր ընդունվում Մոսկվայում, ապա հիմա նման քայլեր կատարելուց հետո նա սկսում է նույն կերպ ընդունվել նաև Վաշինգտոնում: 

Այստեղ խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք Հայաստանին պետք են այդ ամերիկյան բիոլաբորատորիաները, և ոչ էլ այն մասին, թե արդյոք պետք է պաշտպանել դրանք, այլ այն մասին, որ հարցի նման մոտեցումը պաշտոնական Երևանին դիվիդենտներ չի բերում ո՛չ Մոսկվայից և ո՛չ էլ Վաշինգտոնից: 

Պարզ է, որ այս ամենը կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա և ինչ-որ այլ ոլորտում երկկողմ հարաբերություններին վնաս կհասցնի: 

Իսկ ռուսների հետ հարաբերությունների բարելավման համար պետք չէ իրավիճակային քայլեր ձեռնարկել, այլ պետք է ցուցաբերել մտածված մոտեցում, պետք է հարաբերությունների զարգացման ստրատեգիա: 

Հայաստանում հեղափոխությունն արդեն իսկ կատարել է կարևոր քայլ՝ առանց ցնցումների ոչ էֆեկտիվ կառավարող իշխանությունը փոխանցվել է նորերին: 

Սակայն նոր իշխանության առաքելությունը դրանով չի ավարտվել, և նորերն արդեն իսկ ցույց են տվել, որ իրենք ընդամենը «հինը քանդողների բրիգադ» են և ունակ չեն ինչ-որ նոր բան կառուցել: 

Քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հասել է այն ժամանակը, երբ պետք է կազմավորվեն նոր խորհրդարան և նոր, արհեստավարժ կառավարություն, որոնք ունակ կլինեն համախմբել հասարակությանը և ապահովել երկրի արդյունավետ զարգացումը: Իսկ դա իր հերթին ռուս-հայկական ապագա հարաբերությունների զարգացման և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մտորումների տեղիք է տալիս: 

Նոր օրակարգի հիմնաքարը, կարելի է ասել՝ անգամ հայռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը պետք է դառնան այն բանի գիտակցումը, որ երկու երկրների շահերը պետք է լինեն միմյանց լրացնող և չլինեն իրարամերժ: 

Զարգացած ենթակառուցվածքներով, ուժեղ բանակով և տնտեսությամբ ժամանակակից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում ռուսական շահերի երաշխավոր: 

Ընդ որում, կարևոր է նաև, որ հայ ժողովրդի խաղաղ գոյակցության նման երաշխավոր դառնա նաև ռուս-հայկական ռազմավարական դաշինքը: 

Ընդ որում, երբեք պետք չէ Հայաստանի ռազմավարական և դաշնակցային գործընկերությունը Ռուսաստանի հետ դիտարկել որպես վասալական հարաբերություն: 

Ռուսներին հավանաբար վասալներ պետք չեն, քանի որ 21-րդ դարում վասալներ պահելը շատ թանկ է նստում: 

Պետք է արժանապատիվ համագործակցություն երկու կողմերի միջև, իսկ ուժեղ Ռուսաստանը և ուժեղ Հայաստանը կարող են լինել բացարձակ բնական դաշնակիցներ:

Կամո Խաչիկյան

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»