Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախորդ 1.5 տարվա ընթացքում բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2 մլրդը. դատախազություն

ПОЛИТИКА

Past.am

 

Դատախազության պետական շահերի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացման արդյունավետության միտումների վերլուծության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ամբողջ 2018թ. եւ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից այս ոլորտում իրականացրած գործունեության արդյունավետությունը՝ 2016-2017թթ. արդյունքների հետ համադրությամբ:

Ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում կատարված ուսումնասիրություններով հայտնաբերվել է նախորդ ժամանակաշրջանում կատարված ընդհանուր 879 իրավախախտում: Մինչդեռ 2018թ. եւ 2019թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքի շնորհիվ ընդհանուր արձանագրվել է նմանատիպ 1800 իրավախախտում կամ կրկնակի անգամ ավելի: Նշված 1.5 տարվա ընթացքում այդ իրավախախտումներից ընդհանուր 406-ով հարուցվել են քրեական գործեր: Միայն այս քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 45 մլրդ. 175 մլն դրամ, որից վերականգնվել է շուրջ 1մլրդ 513մլն դրամի վնասը։ Մինչդեռ 2016-2017թթ. պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումներով հարուցվել է ընդհանուր 131 քրեական գործ, կամ ավելի քան 3 անգամ պակաս: 

Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, կամ նշված հանցագործությունների եւ հափշտակության տարբեր եղանակների հանցակազմերի համակցությամբ: Մասնավորապես մեծ թիվ են կազմում հատկապես պաշտոնեական կեղծիք կատարելով զուգորդված յուրացման կամ վատնման, պաշոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական անփութության, ապօրինի ծառահատումների, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հանցագործության դեպքերը:

Պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում դատախազական ներգործության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պետությանը հասցված վնասը կամովին հատուցելու նպատակով համապատասխան սուբյեկտներին նախազգուշացումներ կատարելն է: Եթե 2016-2017թթ. դատախազության մարմինների կողմից արվել է պատճառված վնասը կամովին վերականգնելու նպատակով ընդհանուր առմամբ 366 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է 162մլն դրամ, ապա 2018թ. եւ 2019թ. առաջին կիսամյակում նախազգուշացվել է ընդհանուր 402 սուբյեկտ, որոնց արդյունքում վերականգնվել է մոտ 915մլն ՀՀ դրամ վնաս: Այսինքն նշված ժամանակահատվածում նախազգուշացման արդյունքում վերականգնված վնասի չափը նախորդ երկու տարիների ցուցանիշը գերազանցում է 5.6 անգամ:

Հաշվետու 1.5 տարվա ընթացքում դատախազության մարմինների կողմից դատարան է ներկայացվել 75 հայց, իսկ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է ընդհանուր 960մլն դրամի հայցապահանջ: Մինչդեռ նախորդող 2 տարիներին՝ 2016-ին եւ 2017-ին՝ դատարան ներկայացված կրկնակի ավելի թվով հայցերի (131) պարագայում բավարարվել է ընդհանուր 677մլն դրամի հանցապահանջ: Այսինքն դատախազական այս գործիքակազմի կառուցակարգով պետությանը պատճառված վնասի վերականգնման աճը կազմել է մոտ 42տոկոս:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, կամովին վնասը վերականգնելու նախազգուշացումներով, հարուցված քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով 2018թ. եւ 2019թ. առաջին կիսամյակում պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 60.7մլրդ դրամ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է աննախադեպ՝ մոտ 3.2մլրդ դրամի վնաս, ինչը 2016-2017թթ. ցուցանիշները գերազանցում են մի քանի տասնյակ անգամ:

Արձանագրված արդյունքները պայմանավորված են հիմնականում երկու գործոնով: Նախ՝ նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության մարմինների կողմից պետությանը պատճառված վնասների բացահայտման նպատակով օրենքով նախատեսված իրենց վերահսկողական լծակների գործադրման եւ դրանց արդյունքները ՀՀ դատախազությանը ներկայացնելու հարցում դրսեւորվել է աննախադեպ նախաձեռնողականություն: Վերջինս լիարժեք պայմաններ է ստեղծել դատախազության համար գործադրելու իր իրավասությունից բխող գործառույթները:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից դեռեւս 2017թ. նախանշվել եւ 2018թ. արմատավորվել է պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում դատախազական ներգործության միջոցներն ամբողջ ծավալով կիրառելը դատախազության համապատասխան ստորաբաժանումների տարեկան ծրագրային գործունեության պարտադիր բաղադրիչ դարձնելու մոտեցումը, որի կատարման եւ արդյունքների ապահովման հարցում դրսեւորվում է առանձնակի հետեւողականություն:     

Այս իմաստով պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած արդյունքները, դրանք բազմապատկելու հանրության հստակ ձեւակերպվող պահանջները, ինչպես նաեւ գործնականում օբյեկտիվորեն ծագող խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունն արդիական են դարձնում դատախազությանը լիարժեք պետական շահերի պաշտպանի դեր վերապահելու խնդիրը: Ելնելով դրանից՝ միջազգային փորձի ուսումնասիրությամբ, ՀՀ դատախազությունում մշակվում է պետական այս գործառույթի արդյունավետ իրացման հնարավորություններն ընդլայնելուն ուղղված հայեցակարգ:

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ