Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՍԴ-ի շուրջ ստեղծ­ված իրա­վի­ճա­կի հար­ցում իշ­խա­նու­թյուն­նե­րը ծանր կացության մեջ են հայտն­վել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ և հեռանալ։ 

ՍԴ անդամների և մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական համակարգի վրա բիրտ ճնշումներ են գործադրվում, որն օրենքով պատժելի է և հետագայում կարող է վատ անդրադառնալ նրանց պաշտոնավարման և հետպաշտոնավարման վրա։ 

Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է հնչեցնում իշխանությունների հասցեին։ 

Հիշենք ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ ՍԴ-ի ու ընդհանրապես դատարանների նկատմամբ ճնշումներից։

 Եվ քանի որ ճնշումների միջոցով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի, հիմա էլ կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը։ 

Այդ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: 

ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, դրա համար էլ ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու ձեռնտու տարբերակին։ 

Սակայն այս հարցը նաև վերաբերում է դատավորների հեղինակությանը, դրա համար էլ նրանց մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը և չի պատրաստվում թոշակի գնալ։

 Եվ, ամենայն հավանականությամբ, դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի, դրա համար էլ իշխանությունները դիտարկում են նաև ՍԴ-ն վերակազմավորելու և, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու նոր Բարձր դատարան ձևավորելու տարբերակը։ 

Ե՛վ գլխից կազատվեն, և՛ գլխացավանքից, ու իրենց հաշվարկներով՝ վերջապես կունենան կամակատար դատարան։ 

Ընդ որում, խոսքն այս պարագայում կվերաբերի ոչ միայն Բարձր դատարանին, այլև ընդհանրապես ողջ դատական համակարգին: 

Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ ՍԴ-ի և Վճռաբեկի գործառույթները իր մեջ ներառող գերագույն դատարան, ինչպիսին ԱՄՆ-ում է։ 

Սակայն այս օրենսդրական նախագիծը առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ն ներկայացված է որպես առանձին դատական մարմին, որին վերապահված է սահմանադրական արդարադատության իրականացումը։ 

Փաստորեն, իշխանությունների համար մնում է միայն մեկ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում ու դրա միջոցով ՍԴ-ի վերակազմավորում, սակայն այս հարցում էլ իշխանություններին մեծ դժվարություններ են սպասվում։ 

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեծ ռեսուրսներ խլող և ժամանակատար գործընթաց է։ 

Այն երկար մշակման գործընթաց պետք է անցնի, ապա դրվի հանրային քննարկման և հետո նոր միայն հանրաքվե անցկացվի այդ հարցով, սակայն, ինչպես տեսնում ենք, գնալով՝ տարբեր պատճառներով պայմանավորված՝ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, ուստի շատ մեծ հարցականի տակ է՝ արդյոք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի՞ իշխանության ներկայացրած Սահմանադրության տարբերակն անցկացնել, թե՞ ոչ։ 

Այնպես որ, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը դեռևս չի նշանակում, որ ՍԴ-ն վերակազմավորելու իշխանական ծրագրերի դրական ելքն արդեն ապահովված է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինիՌեստորանային համալիրի հետնամասում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ, ինքնաձիգներԵրեք օր ճամփին էինք, գիշերները՝ սոված-ծարավ․ Մայր Աթոռի կեցավայրերում արցախցիներ են ապաստանել Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին Կոնյակին կհետևի գինին. փորձագետը՝ Վերին Լարսում իրավիճակի մասին Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել Պլանային աշխատանքներով պայմանավորված կլինեն էլեկտրամատակարարման ընդհատումերԹուրքիան հուշագիր է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունըԱդրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ հայտնի է զոհվածի ինքնությունըՇարունակում ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. ԶՊՄԿ Արևային էներգիան խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը «Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը էժանացել են. ի՞նչ արժեն այս պահինՍտեղծվել է միասնական հարթակ աշխատանք փնտրող արցախցիների համար Ադրբեջանը հրապարակել է «վերաինտեգրման ծրագիրը» Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ինչպե՞ս են կազմակերպություններն օգնում ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիներին Կոնյակ տանող բեռնատարները 2 շաբաթ է՝ ռուսները կանգնեցրել են Լարսում«Հայաստանի սահմանով է անցնում Զանգեզուրի միջանցքը, այն քննարկվում է հայկական կողմի հետ». Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել Ադրբեջանցի դիվանագետների վերադարձը Թեհրան լավ նշան կլինի․ Իրանի ԱԳՆ Արցախում հոգևորական չի մնացել, բոլորը Հայաստանում են «Կա երկաթե բռունցք»․ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը՝ հայերինՇատ արցախցիներ ցանկանում են մնալ Ալավերդիում, քանի որ իրենց Արցախի բնակավայրն է հիշեցնում