Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բազ­մա­թիվ տնտե­սա­կան և քա­ղա­քա­կան ռիս­կեր կան, իսկ իշ­խա­նավորները «թի­թեռ են նկա­րում»

АНАЛИТИКА

Քիչ ժամանակ է մնացել կառավարության ներկայացուցիչների կողմից ասուլիսներ հրավիրելուն և 2019 թվականին իրենց արձանագրած արդյունքներն ամփոփելուն: 

Ի տարբերություն 2018 թվականի, անցնող 2019 թվականը լիովին գտնվում էր Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի պատասխանատվության տակ: 

Եթե ուշադիր դիտարկենք տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա պարզ կդառնա, որ ժողովրդի ակնկալած հեղափոխական զարգացումը այդպես էլ մնաց հայտարարությունների մակարդակի, տնտեսական ցուցանիշները ոչնչով աչքի չընկան, փոխարենը մենք ականատես եղանք հիշարժան տեսարանների՝ կապված ձերբակալությունների, պաշտոնանկությունների և շոուի այլ էլեմենտների հետ: 

Սակայն, եթե տարվա սկզբին մարդիկ մեծ հույսեր էին կապում ներկայիս կառավարության հետ, ապա արդեն նոյեմբեր ամիսն է, և դատելով երկրում տեղի ունեցող պրոցեսներից՝ հաջորդ տարվա հետ կապված ժողովրդի հույսերը Փաշինյանի գլխավորած կառավարությունից հասել են նվազագույնի, որը պայմանավորված է մի քանի պատճառներով: 

Առաջին հերթին մարդկանց դժգոհությունները գնալով խորանում են, որովհետև իշխանություններն այնպիսի նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնցով ոտնահարում են մեր ինքնության ու ազգային արժեքների պահպանման ավանդույթները, անվանարկում են պատերազմ անցած զինվորականներին, հասարակության մեջ պառակտում են սերմանում և այլն: 

Դրան գումարած՝ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կան Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցի շուրջ, և եթե հաջորդ տարի այս հարցը բերվի ԱԺ օրակարգ, ապա այն բողոքի շատ մեծ ալիք է առաջացնելու: 

Բարդ իրավիճակ է նաև տնտեսության ոլորտում: 

Իշխանություններն ակնկալում են տարին փակել 6,3 տոկոս տնտեսական աճով, որն ամենևին էլ հեղափոխական չէ, ավելին՝ կառավարության կողմից որոշակի հոռետեսություն կա հաջորդ տարվա հետ կապված, դրա համար էլ 2020 թվականի բյուջեի նախագծով ակնկալում են 4,9 տոկոս տնտեսական աճ: 

Տնտեսական առումով հաջորդ տարի բազմաթիվ ռիսկեր կան: 

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ 

2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափ ավելանալու է: Ավտոներկրողները, որոնք մեծ գումարների հոսք էին ապահովում պետբյուջեի համար, այլևս չեն կարողանալու էժան գներով մեքենաներ ներկրել Հայաստան, քանի որ հունվարի մեկից գործող մաքսային դրույքաչափերի պայմաններում այն կդառնա ոչ ձեռնտու, և դրա արդյունքում է, որ արդեն իսկ ավտոմեքենաների թանկացում է նկատվում շուկայում: 

Այնուամենայնիվ, հիմնական խնդիրն այն է, որ թանկացող ապրանքատեսակների թվում կան նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք։ 

Մասնավորապես, սկսած 2020 թվականի հունվարի 1-ից ավելանալու են մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի մաքսային դրույքաչափերը՝ 2,5-3 տոկոսով, իսկ մարգարինինը թանկանալու է 12 տոկոսով։ 

Գյուղատնտեսական մթերքների, կենդանիների կերերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծման համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի, իսկ պարարտանյութեր ներմուծողները՝ 2,5-4 տոկոսով ավելի։ 

Մաքսատուրքերի ավելացումը հարված է հասցնելու նաև առողջապահության ոլորտին։ Ներմուծված դեղագործական արտադրանքն ու դեղամիջոցները թանկանալու են 2-4 տոկոսով։ 

Շինարարության և տեքստիլ արդյունաբերության ոլորտներում ևս թանկացումներ են սպասվում: Չնայած արդեն իսկ Հայաստանի սպառողական շուկայում արդեն իսկ թանկացումներ են նկատվում, սակայն հաջորդ տարի բարձր գնաճի ցուցանիշը լուրջ հետևանքներ կարող է ունենալ: 

Այս կոնտեքստում էլ պետք է դիտարկել նաև գազի գնի հետ կապված անորոշ վիճակը: Եթե հաջորդ տարի գազի գինն էլ բարձրանա, ապա, ըստ ամենայնի, սոցիալական պայթյունն անխուսափելի կլինի: 

Իսկ ինչ մեխանիզմներ է մշակում իշխանությունը համատարած թանկացումների ազդեցությունը տնտեսության վրա մեղմացնելու համար, դժվար է ասել: 

Իշխանավորները որոշակի տնտեսական գործիքակազմ կիրառելու փոխարեն կենտրոնացել են երկրորդական խնդիրների վրա, իրենց համար ճոխ ծախսեր են անում՝ գաղտնի բարձրացնում են նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նոր ավտոմեքենա և ինքնաթիռ են գնում, առանձնատուն են վերանորոգում, թանկարժեք գործուղումներ կազմակերպում: Իսկ վարչապետի երեկվա ամփոփիչ ելույթը ուղղակի ծանր տպավորություն թողեց...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Как осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают