Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ներ­սից տես­նե­լով իրա­վի­ճա­կը` հաս­կա­նում ենք՝ սրա­նից վատ լի­նել չի կա­րող».

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գիտության ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդները վերջին շրջանում պարբերաբար ահազանգում են՝ ոլորտը լրջագույն խնդիրների առջև է, պետությունը պետք է ավելացնի ֆինանսավորումը, մշակի գիտության ոլորտի զարգացման ռազմավարություն, հակառակ դեպքում մի քանի տարի հետո ուղղակի գիտնականներ չենք ունենա։ 

Միկրո և նանոէլեկտրոնիկայի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հարություն Դաշտոյանը, որն զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, «Փաստի» հետ զրույցում նշում է՝ մեր երկրում գիտության նկատմամբ մոտեցման փոփոխության կարիք կա։ 

«Խնդիրը միայն ֆինանսավորումը չէ։ Այն, իհարկե, շատ կարևոր է, բայց այժմ գիտության հետ կապված համակարգային ռազմավարական խնդիրներ ունենք, ինչը նաև արտահայտվում է պակաս ֆինանսավորմամբ, ֆինանսների ոչ ճիշտ բաշխմամբ կամ ոչ արդյունավետ օգտագործմամբ, բայց դա հետևանքն է։ 

Հիմնական խնդիրը գիտության ոչ պատշաճ արժևորումն է և ուշադրության պակասը։ Այժմ Հայաստանում ունենք գիտության ճգնաժամային վիճակ։ 

Գուցե ուրիշ ոլորտներում էլ կան խնդիրներ, բայց գիտության ոլորտում ընդհանուր ճգնաժամ է։ 

Կարծում եմ՝ ոլորտի ֆինանսավորումը թողնել բացառապես պետությանը, այդքան էլ ճիշտ չէ, բայց պետությունը պետք է իր ձեռքը վերցնի գիտության զարգացման ռազմավարական ծրագրի ստեղծումը և միջոցների հայթայթումը, որը կլինի թե՛ պետբյուջեի, թե՛ տարատեսակ գիտական ֆոնդերի միջոցով։ 

Օրինակ՝ ունենք Հայաստան համահայկական հիմնադրամ, որը պարբերաբար դրամահավաքներ է կազմակերպում ճանապարհների վերանորոգման, դպրոցների կառուցման և այլ ծրագրերի իրականացման համար։ 

Օրինակ՝ կարելի է նաև դրամահավաք գիտության ոլորտի զարգացման համար կազմակերպել»,ասում է Դաշտոյանը։ 

Նա նշում է, որ այսօր Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարվում է ռազմավարական ուղղություն, մինչդեռ գիտությունն անտեսվում է։ «Այդ է պատճառը, որ երիտասարդ գիտնականները սկսել են գործընթաց, այն է՝ ոլորտի խնդիրների բարձրաձայնում։ 

Պետք է դրանց տալ հանրային հնչեղություն, որովհետև գիտությունը առանձին գործող մարմին չէ, այն սերտորեն կապված է կրթության, արտադրության հետ։

 Եթե ուզում ենք Հայաստանը զարգացնել, առաջին հերթին պետք է սկսել գիտությունից։ 

Հիմա հաճախ կարող եք հանդիպել այն կարծիքին, որ գիտությունը կոմայի մեջ է։ 

Գիտնականները գիտության ներկայիս վիճակի և կյանքի արհեստական ապահովման համակարգերին միացված հիվանդի միջև զուգահեռ են անցկացնում։ 

Ինչպես հիվանդն է կոմայի մեջ, և բժիշկները հատուկ սարքերի միջոցով կարողանում են երկարեցնել նրա կյանքը, այսօր մեր երկրում նման վիճակում գիտությունն է։

 Նրան այդ վիճակից դուրս բերելու համար պետությունը և նաև մեր հանրությունը մեծ աշխատանք ունեն տանելու։ 

Առաջինը գիտության, գիտելիքի, գիտելիքահեն տնտեսության արժևորումն ու վերարժևորումն է։ 

Պետք է շեշտել, որ ներկայումս առանց գիտության ուղղակի հնարավոր չէ տնտեսություն, արդյունաբերություն և առհասարակ որևէ ոլորտ զարգացնել»,-կարծում է մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծում է՝ գիտությունն առաջին հերթին գիտնականներն են, մարդիկ, որոնք գիտելիքներ և դրանց կիրառման հմտություններն ունեն, բայց արդեն մի քանի տարի է՝ գիտության ոլորտ մուտք գործող երիտասարդների թիվը պակասում է։ 

Այս կերպ շարունակելու դեպքում մի քանի տարի հետո երիտասարդներ չեն լինի գիտության ոլորտում։ 

Դաշտոյանն ասում է՝ հենց նույն մտավախությունն է ստիպում իրենց ահազանգ հնչեցնել։ «Ներսից տեսնելով իրավիճակը, հասկանում ենք՝ սրանից վատ լինել չի կարող։ 

Փորձում ենք հանրային հնչեղություն տալ ոլորտում կուտակված հարցերին, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի,վերջնականապես կկորցնենք գիտությունը, որը ստեղծվել է նվիրյալ գիտնականների մեծ ջանքերի գնով։ 

Նրանք Հայաստանում զրոյից գիտություն են ստեղծել, և եթե գիտության նկատմամբ ներկայիս քաղաքականությունը շարունակվի, նորից հետ կգնանք զրոյական վիճակին։ 

Հիմա վճռական պահ է, եթե ճիշտ որոշումներ չկայացվեն, մոտ ապագայում շատ տխուր պատկեր կունենանք։ 

Իհարկե, միշտ էլ կան ու կլինեն գիտության նվիրյալներ, էնտուզիաստներ, որոնք, անկախ ամեն ինչից, զբաղվում են գիտությամբ, քանի որ իրենց կյանքը դրա մեջ են տեսնում, բայց արդյոք միայն նրանց շնորհիվ հնարավոր կլինի փրկել գիտությունը»,-հավելում է պոլիտեխնիկական համալսարանի դասախոսը։ 

Նա նաև ընդգծում է՝ դեռևս դպրոցական տարիքից երեխաների մոտ պետք է հետաքրքրություն և սեր առաջացնել գիտության նկատմամբ։ 

«Դպրոցները երեխաներին պետք է կամաց-կամաց պատրաստեն, որպեսզի համալսարան ընդունվելիս նրանք մասնագիտական ճիշտ ընտրություն կատարեն։ 

Դպրոցներում պետք է լինեն ծրագրեր գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը զարգացնելու համար, նրանք այդ տարիքից պետք է առնչություն ունենան գիտության հետ, դա նաև կօգնի բացահայտել ապագա գիտնականներին։ 

Այդ տեսանկյունից շատ գործ կա անելու։ Դասավանդում եմ համալսարանում, և տեսնում եմ, որ ուսանողներից շատերի մոտ չկան պատկերացումներ իրենց ընտրած մասնագիտության վերաբերյալ։

 Շատ դեպքերում մասնագիտական ընտրություն են կատարել՝ ուղղակի հետաքրքրություններից ելնելով։ Սա կրթության ոլորտում լուրջ բացթողման մասին է վկայում»,-եզրափակում է Հարություն Դաշտոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու