Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փոքր և մի­ջին ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­մար տե­ղա­կան տուր­քի ար­տո­նու­թյուն­ներ կսահ­ման­վեն. քա­ղա­քա­պե­տա­րա­նը նա­խագ­ծեր է ներ­կա­յաց­րել

ОБЩЕСТВО

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Երևանի քաղաղաքապետարանը ներկայացրել է մի քանի նախագիծ, որոնք վերաբերում են 2020 թվականի տեղական տուրքերի և վճարի գծով արտոնություններ սահմանելուն։ 

Բացի դա, քաղաքապետարանը ներկայացրել է նաև «Երևանի 2020 թվականի բյուջեի մասին» մայրաքաղաքի ավագանու որոշման նախագիծը։ 

«Փաստը» որոշեց առանձնացնել Երևանի ավագանու որոշման նախագծերը, որոնք առնչվում են 2020 թվականի տեղական տուրքերի և վճարի գծով արտոնություններ սահմանելուն։ 

Քաղաքապետարանի ներկայացրած նախագծերից մեկի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական բեռը թեթևացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացնել սահմանել տեղական տուրքի արտոնություններ: 

Նախագծի համաձայն՝ ավագանին սահմանում է, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, մասնավորապես՝ դրանք սահմանելով Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի, առևտրի օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների կեսգիշերից հետո աշխատելու թույլտվությունների համար։ 

Ընդ որում՝ նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից: 

Նախագծերից հաջորդով տեղական վճարի արտոնություններ են տրվելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մշակութային և կրթական կազմակերպություններում սովորողներին։ 

Օրինակ՝ նախագծում նշվում է, որ վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: 

Պետության իրականացրած երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ այդ նվագարանների ուսուցումը որոշակիորեն կանոնակարգվել է, սակայն խնդիրն ամբողջապես լուծված չէ։ 

Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: 

Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի ներկայացրած նախագծով առաջարկվում է 2020 թվականի համար մինչև 800 երեխայի հաշվարկով սահմանել ուսման վճարների նվազեցման արտոնություններ՝ այն սահմանելով 4000 դրամ:

 Նախատեսվում են նաև արտոնություններ և վճարների նվազեցումներ Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվելիս, Երևանի ենթակայության թանգարաններ այցելելիս։ 

Ավտոկայանատեղիներում կայանելու համար կշարունակեն տուրք չվճարել հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև էլեկտրամոբիլների սեփականատերերը կամ դրանց այլ օրինական տիրապետողները։ 

Կշարունակեն արտոնություններ գործել Երևանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող այն երեխաների դեպքում, որոնք համապատասխանում են մի շարք պայմանների.

1. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում,

2. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

3. երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երևան քաղաքում,

4. զոհված զինծառայողի երեխա է,

5. երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

6. Սիրիայից Հայաստան տեղափոխված հայ ընտանիքի երեխա է։

Նախագծերում արտոնությունների և այս կամ այն ծառայությունների վճարները չեղարկելու առաջարկներն այսքանով չեն սահմանափակվում։ Ի դեպ, «2020 թվականի տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվելու է հանրային քննարկում, որը տեղի կունենա քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին։ 

Բաց լսումներին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր կողմերը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ