Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է մնալ տա­րա­ծաշր­ջա­նի այն մի­ակ եր­կի­րը, որ­տեղ ծխող­նե­րի հա­մար սահ­մա­նա­փա­կում­ներ չկան

russian.eurasianet.org-ն «Հայաստան. այստեղ չեն ծխո՞ւմ, առայժմ կարելի է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարությունը կրկին փորձում է ծխելու մասին օրենք ընդունել: 

Ներկայումս երկրի խորհրդարանը քննարկում է այդ նոր օրենքի նախագիծը, ըստ որի, սահմանափակումներ են մտցվելու հասարակական վայրերում ծխելու առումով, իսկ օրենքը խախտողների նկատմամբ կիրառվելու են դաժան տուգանքներ: 

Այնուամենայնիվ, օրենքը գործողության մեջ դնելու ամենաշահագրգիռ անձ հանդիսացող և օրենքի նախագիծը ներկայացնող Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի միայն 2022 թվականից: 

Չնայած դրան՝ նա բախվել է իր քաղաքական դաշնակիցների կողմից առարկությունների: Այդ առիթով Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ «ցավոք սրտի, իր որոշ գործընկերներ, հանդիսանալով ծխողներ և նիկոտինակախյալ անձինք (ի դեպ, այդ վատ սովորույթից կարելի է շատ արագ ձերբազատվել), չեն կարողացել հաղթահարել իրենց անառողջ ցանկությունը հանդես գալ օրենքի նախագծի դեմ»: 

Թորոսյանը նաև բողոքել է այն բանից, որ խորհրդարանի որոշ անդամներ այնպիսի հակափաստարկներ են բերում, ինչպես՝ «մարդիկ պատրաստ չեն», «պետք է հաշվի առնել նաև ծխախոտ արտադրող ընկերությունների շահերը» և անգամ՝ «քաղցկեղի առաջացման և ծխելու միջև կապը ապացուցված չէ»:

 Առողջապահության նախարարը նաև գրել է, որ իհարկե, խորհրդարանում իրենց գործընկերներից, այլ ոչ թե ծխախոտ արտադրողների կողմից սա լսելը բավականին ծիծաղելի է...

 Ամեն դեպքում, իրենք վճռական են՝ ընդունելու այդ օրինագիծը և ինքը հուսով է, որ խորհրդարանը Հայաստանը կփոխանցի այն երկրների շարքին, որոնք հոգ են տանում իրենց քաղաքացիների առողջության մասին, և ինքը թույլ չի տա Հայաստանին մնալ «տարածաշրջանի մոխրաման»: 

Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի այն միակ երկիրը, որտեղ ծխողների համար սահմանափակումներ չկան:

 Բոլոր հարևան պետություններն արդեն իսկ արգելել են հասարակական վայրերում ծխելը (այնուամենայնիվ, նշենք, որ Երևանի որոշ հաստատություններ ինքնուրույն են ներդրել ծխելու արգելքը): 

Եթե նոր օրենքը ընդունվի, ապա նրա որոշ դրույթներ, ինչպես ծխախոտային արտադրանքի ցուցադրման արգելքը խանութներում, ուժի մեջ կմտնեն արդեն 2021 թվականից: 

Փակ տարածքներում ծխելու արգել քը կսկսի կիրառվել ոչ շուտ, քան 2022 թվականից: 

2016 և 2017 թվականներին Հայաստանում անցկացվել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ հայ տղամարդկանց կեսը ծխում է, մինչդեռ միջին տարիքը, որի ընթացքում հայը սկսում է ծխել, 18 տարեկանն է: 2015 թվականին թոքերի քաղցկեղի թվով Հայաստանը աշխարհում զբաղեցրել է 15-րդ տեղը: 

Այդ երկրում ծխախոտը հասանելի ապրանք է, և այն կարելի է ձեռք բերել ամենուր՝ մեկ տուփի համար ընդամենը մոտ 60 ցենտ վճարելով:

 Առաջարկվող օրենքի նախագիծը կառավարության կողմից հաստատվել է սեպտեմբերի 12-ին, նախագծին աջակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Օրենքի նախագիծը հաստատելիս Փաշինյանն ասել է, որ ինքը 2004 թվականին է դադարել ծխելը, և որ կառավարության անդամների 80% -ը, ինչպես նաև բոլոր մարզպետները չեն ծխում: 

Հայաստանի նախորդ կառավարությունը ևս 2017 թվականին փորձել է կանոնակարգել ծխելը, և համապատասխան փաստաթուղթը հաստատվել է կառավարության կողմից, բայց այն այդպես էլ ուժի մեջ չի մտել: 

Ընթացիկ օրենքի նախագծում փոփոխվել են մի շարք դրույթներ, ներառյալ խախտողների նկատմամբ կիրառվող տուգանքների չափերի իջեցումը, ինչը նախորդ փաստաթղթի առավել հակասական կետերից մեկն է եղել: Այնուամենայնիվ, անգամ նվազեցված տուգանքը յուրաքանչյուր խախտման համար կազմում է մոտ 500 դոլար, ինչը բավականին մեծ գումար է: 

Այս օրենքի նախագծի վերաբերյալ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը՝ Լուսինե Բադալյանը, ասել է, որ չնայած «Իմ քայլը» մեծամասնությամբ կողմ է օրենքին, բայց ինքը անհանգստացած է դրա որոշ դրույթների «արմատական» բնույթից: 

Բադալյանը նաև հրաժարվել է խոստովանել, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նրան հակադարձել է՝ ասելով, որ նախարարության կողմից անցկացված ուսումնասիրությունների համաձայն, հայերի 80% -ը կողմ է, որ փակ տարածքներում ծխելն արգելվի:

Կամո Խաչիկյան

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США